«Իլիական»–ի խմբագրումների տարբերություն
չ r2.7.3) (Ռոբոտը հեռացնում է․: sq:Iliada |
չ Ռոբոտը ավելացնում է․: sq:Iliada |
||
Տող 113. | Տող 113. | ||
[[sk:Iliada]] |
[[sk:Iliada]] |
||
[[sl:Iliada]] |
[[sl:Iliada]] |
||
[[sq:Iliada]] |
|||
[[sr:Илијада]] |
[[sr:Илијада]] |
||
[[sv:Iliaden]] |
[[sv:Iliaden]] |
00:25, 19 հունվարի 2013-ի տարբերակ
Իլիական (հին հունարեն՝ Ἰλιάς), Հոմերոսին վերագրվող վիպերգ (էպիկական պոեմ), հին հունական գրականության հնագույն հուշարջձաններից մեկը: «Իլիականի» նյութը շարադրված է 15,700 տողում, որոնք դեռ անտիկ գիտնականները, ըստ հին հունական այբուբենի տառերի թվի, բաժանել են 24 գրքի կամ երգի:
Աշխարհաբար հայերենի թարգմանվել է երկու անգամ՝ (գրաբարից) Մկրտիչ Խերանյանի և (հունարենից) Համազասպ Համբարձումյանի կողմից [1][2]:
«Իլիական»-ի սկիզբը
Թարգմանությունը` Մ. Խերանյանի | Թարգմանությունը` Հ. Համբարձումյանի |
---|---|
Երգի'ր, Մուսա, քենը երգի'ր Պելևսածին Աքիլլեսի,
|
Զայրույթն երգիր, աստվածուհի, Պելևսածին Աքիլլեսի,
|
«Իլիականի» և «Ոդիսականի» հիմքում ընկած հունական առասպելի համառոտ սյուժեն
Տրոյա քաղաք-պետության արքայազն Ալեքսանդրը փախցնում է հույների Սպարտայի թագավոր Մենելայոսի կնոջը` Հեղինեին: Հեղինեն Զևսի դուստրն էր, որն ուներ առասպելական գեղեցկություն: Ահա այս գեղեցկուհուն առևանգում է տրոյացի արքայազն Պարիսը, և այս հանգամանքը դառնում է տրոյական պատերազմի պատճառը (իսկ ավելի շուտ՝ պատրվակը): Հույների (աքայացիների) զորքերի հրամանատարը Ագամեմնոնն է: Նրանց կողմից են հերոսներ Աքիլեսը, Պատրոկլեսը, հնարամիտ Ոդիսևսը և ուրիշներ: Պատերազմը ձգձգվում է, և տաս տարի անց հակամարտության վերջը չի երևում։ Սակայն Ոդիսևսը իր հնարամտությամբ վերջ է դնում պատերազմին: Նրա խորհրդով կառուցվում է փայտե մի մեծ ձի, որի մեջ թաքնվում են մի քանի հույն հերոսներ՝ Ոդիսևսը նրանց թվում։ Ձին թողնվում է քաղաքի դարպասների առաջ, իսկ հունական զորքը թաքնվում է հարևան կղզիներում, այդպիսով թողնելով տպավորություն որ հույները ընդունել են իրենց պարտությունը և վերադարձել տուն։ Տրոյացիները փայտե ձին ներս են տանում, և տոնում են իրենց «հաղթանակը»: Գիշերով, երբ խրախճանքից հարբած տրոյացիները քնած են, հույն հերոսները դուրս են գալիս ձիուց, կոտորում քաղաքի պահակազորը, և բացում դարպասները: Հունական զորքը ներխուժում է Տրոյա, որի բնակչությունը կամ սրի է քաշվում, կամ գերևարվում։ Հինավուրց քաղաքը կրակի է մատնվում և ավիրվում։ Հեղինեն վերադարձվում է ամուսնուն, իսկ հույները տուն են մեկնում հսկայական ավարով:
Ծանոթագրություններ
- ↑ Իլիական / Հոմերոս; Գրաբարից թարգմ.՝ Մ. Խերանյան; Երևան : ԵՊՀ, 1987. - 500 էջ:
- ↑ Իլիական : [Վիպերգ] / Հոմերոս; Հին հուն. բնագր. թարգմ.՝ Հ. Համբարձումյան; Խմբ.՝ Ս. Վահունի. - Երևան : Հայպետհրատ, 1955. - 512 էջ : դիմանկ. ; 24 սմ. Ծանոթագր.՝ էջ 471-492 Բառարան՝ էջ 492-510 Համբարձումյան, Համազասպ Ասատուրի, 1880-1965 թարգմ. Վահունի, Սուրեն Վահանի, 1910-1983 խմբ. Հունական անտիկ գրականություն - Վիպերգ