«Գրիգորյան օրացույց»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.7.3) (Ռոբոտը ավելացնում է․: tg:Гоҳшумори мелодӣ
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: km:ប្រតិទិន ក្រេកូរី
Տող 142. Տող 142.
[[kk:Григориан күнтізбесі]]
[[kk:Григориан күнтізбесі]]
[[kl:Gregorianskit ullorsiutaat]]
[[kl:Gregorianskit ullorsiutaat]]
[[km:ប្រតិទិន ក្រេកូរី]]
[[kn:ಗ್ರೆಗೋರಿಯನ್ ಕ್ಯಾಲೆಂಡರ್]]
[[kn:ಗ್ರೆಗೋರಿಯನ್ ಕ್ಯಾಲೆಂಡರ್]]
[[ko:그레고리력]]
[[ko:그레고리력]]

11:26, 16 հունվարի 2013-ի տարբերակ

1982 թվականի արևմտագերմանական նամականիշ` ի նշան Գրիգորյան օրացույցի ընդունման 400 ամյակի։ Նամականիշի վրայի պատկերը վերցված է 1956 թվականին` Յոհանն Ռաշեմի հեղինակային գրքից

Գրիգորյան օրացույց, աստղագիտական հաշվումների վրա հիմնված՝ տարեթվերի և ժամանակահատվածների որոշման համակարգ, տարեցույց։

Ժամանակակից՝ Գրիգորյան կամ նոր տոմարy հաջորդել է հին հռոմեական՝ հուլյան կամ հին տոմարին, որի համաձայն տարվա միջին տևողությունը կազմում էր 365,25 օր։ Քանի որ հուլյան տարվա տևողությունը 11 ր 14 վրկ-ով ավելի է արևադարձայինից, ապա 128 տարվա ընթացքում կուտակված սխալը կազմում էր մի ամբողջ օր, իսկ մինչև 1582 թվականը տարբերությունը դարձել էր 10 օր։ Սխալն ուղղվեց 16-րդ դարում՝ Հռոմի պապ Գրիրգորիս XIII ռեֆորմով, ըստ որի 1582 թվականի հոկտեմբերի 4-ին հաջորդեց հոկտեմբերի 15-ը։ Այդ ժամանակից հուլյան տոմարը վերանվանվել է գրիգորյան տոմարի, որը տարբեր երկրներում գործածության մեջ է դրվել տարբեր ժամանակներից։

Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո` 1920 թվականին, նույնպես ընդունվեց նոր տոմարը։ Մինչև 20-րդ դարի կեսերը գրիդորյան տոմարից սկսել են օգտվել աշխարհի գրեթե բոլոր երկրները։[1]

Գրիգորյան օրացույցի կազմությունը

Գրիգորյան օրացույցով տարվա տևողությունը ընդունված է համարել 365,2425 օր, նահանջ տարվանը` 366 օր։

Ամիսներ

Գրիգորյան օրացույցի համաձայն` տարին ունի 12 ամիս, որոնք ունեն 28-ից 31 օր տևողություն։

Ամիս Օրվա քանակ
1 Հունվար 31
2 Փետրվար 28 (նահանջ տարում` 29)
3 Մարտ 31
4 Ապրիլ 30
5 Մայիս 31
6 Հունիս 30
7 Հուլիս 31
8 Օգոստոս 31
9 Սեպտեմբեր 30
10 Հոկտեմբեր 31
11 Նոյեմբեր 30
12 Դեկտեմբեր 31


Հուլյան և Գրիգորյան օրացույցների տարբերությունները

Ստորև ներկայացված են վերոնշյալ օրացույցների տարբերությունները.

Օրերի տարբերությունը Ժամանակաշրջան (հուլյան օրացույց) Ժամանակաշրջան (գրիգորյան օրացույց)
10 1582թ-ի հոկտեմբերի 5-ից — 1700թ-ի փետրվարի 29-ը 1582թ-ի հոկտեմբերի 15-ից — 1700թ-ի մարտի 11-ը
11 1700թ-ի մարտի 1-ից — 1800թ-ի փետրվարի 29-ը 1700թ-ի մարտի 12-ից — 1800թ-ի մարտի 12-ը
12 1800թ-ի մարտի-ից - 1900թ-ի փետրվարի 29-ը 1800թ-ի մարտի 13-ից - 1900թ-ի մարտի 13-ը
13 1900թ-ի մարտի 1-ից - 2100թ-ի փետրվարի 29-ը 1900թ-ի մարտի 14-ից - 2100թ-ի մարտի 14-ը
14 2100թ-ի մարտի 1-ից - 2200թ-ի փետրվարի 29-ը 2100թ-ի մարտի 15-ից - 2200թ-ի մարտի 15-ը
15 2200թ-ի մարտի 1-ից 2300թ-ի փետրվարի 29-ը 2200թ-ի մարտի 16-ից - 2300թ-ի մարտի 16-ը


Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան