«Ուրարտերեն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: ru:Урартский язык
Տող 31. Տող 31.
[[no:Urartisk]]
[[no:Urartisk]]
[[pl:Język urartyjski]]
[[pl:Język urartyjski]]
[[ru:Урартский язык]]
[[sh:Urartski jezik]]
[[sh:Urartski jezik]]
[[simple:Urartian language]]
[[simple:Urartian language]]

09:12, 16 հունվարի 2013-ի տարբերակ

Ուրարտերեն (խալդերեն, բիայներեն), արևմուտքից մինչև արևելք՝ Վանա լճից մինչև Ուրմիա լիճ, հյուսիսից մինչև հարավ՝ Արարատյան դաշտավայրից մինչև հյուսիսային Իրաք գտնվող և մինչև մ.թ.ա. 6-րդ դարը գոյություն ունեցող հնագույն Ուրարտու պետության լեզուն:

Պատկանում է խուռիա-ուրարտական լեզվաընտանիքին: Հնարավոր է, որ հարազատ է արևելակովկասյան լեզուներին: Որոշ գիտնականներ կարծում են, որ ուրարտերենը Ուրարտու պետության միայն գրավոր լեզուն էր, իսկ խոսակցականը հայերենն էր[1][2][3]: Ուրարտերենի այժմ հայտնի հուշարձանները, որոնք վերաբերվում են մ.թ.ա. 9-6-րդ դարերին, թույլ չեն տալիս կազմել լեզվի բառապաշարի քիչ թե շատ ամբողջական պատկերը: Այդ հուշարձանները շատ նույնատիպ են, նրանց մեջ ասվում է հիմնականում ռազմական արշավանքների, ջրանքների կառուցման, զոհաբերությունների և այլ բաների մասին: Ուստի բառապաշարի այնպիսի կարևոր մասեր, ինչպիսիք են մարմնի մասերը, բարեկամությանը վերաբերվող եզրույթները շատ աղքատ են ներկայացված: Նման դեպքերում շատ մեծ դեր են կատարում հայերենի տվյալներ, որտեղ մնացել են ուրարտերենի հետքերը: Հայերենում բացատրություն չունեցող մի քանի հազար բառերի մեջ շատ ուրարտական բառեր կան: Դրա հիման վրա լեզվաբանները փորձում են վերականգնել ուրարտերենի բառապաշարը տարբեր լեզվաբանական մեթոդների օգնությամբ:

Գրականություն

  • Гвахария В. А. Словарь-симфония урартского языка. — М., 1963.
  • Нозадзе Н. А. Вопросы структуры хурритского глагола. — Тбилиси, 1978.
  • Friedrich J. Einführung ins Urartaische. — Lpz., 1933.
  • Speiser E. A. Introduction to Hurrian. — New Haven, 1941.
  • Bush F. W. A grammar of the Hurrian language. — Ann Arbor, 1964.
  • Thiel H.-J. Phonematic und grammatische Structur des Hurrischen// Das hurritologishe Archiv des Altorientalischen Seminars der Freien Universitat. — В., 1975.
  • Արտակ Մովսիսյան «Վանի թագավորության (Բիայնիլի, Ուրարտու, Արարատ) մեհենագրությունը». — Երևան, 1998.

Ծանոթագրություններ

  1. Արտակ Մովսիսյան «Վանի թագավորության (Բիայնիլի, Ուրարտու, Արարատ) մեհենագրությունը»
  2. Ռաֆայել Իշխան՛ան Вопросы происхождения и древнейшей истории армянского народа, «Грааль», Москва, 2002 ISBN 5-94688-015-2
  3. Martiros Kavoukjian Armenia, Subartu and Sumer: Armenia, Subartu, and Sumer : the Indo-European homeland and ancient Mesopotamia, Montreal, 1989, ISBN 0-921885-00-8

Կաղապար:Link FA