«Անապատ (աշխարագրություն)»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 9. | Տող 9. | ||
== Կլիմա == |
== Կլիմա == |
||
[[Պատկեր:Kalahari E02 00.jpg|thumb|right|[[Կալահարի անապատ|Կալահարի]]]] |
|||
Անապատների զոնան բնութագրվում է չոր, ցամաքային կլիմայով, օրական և տարեկան ջերմաստիճանների մեծ տատանումներով: Անապատներում գոլորշունակությունը մի քանի անգամ գերազանցում է տեղումների քանակին, խոնավության գործակիցը կազմում է 0,1 - 0,2: |
Անապատների զոնան բնութագրվում է չոր, ցամաքային կլիմայով, օրական և տարեկան ջերմաստիճանների մեծ տատանումներով: Անապատներում գոլորշունակությունը մի քանի անգամ գերազանցում է տեղումների քանակին, խոնավության գործակիցը կազմում է 0,1 - 0,2: |
||
20:14, 15 հունվարի 2013-ի տարբերակ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անապատ
Անապատ- ծայրահեղ չորային, ջերմաստիճանի կտրուկ փոփոխությամբ շրջան է, որտեղ գոլորշիացումը ջրի բաց մակերեսից 7-ից 30 անգամ գերազանցում է մթնոլորտային տեղումների քանակին:
Տարածման շրջաններ
Անապատների բնական զոնան ընկած է մայրցամաքների բարեխառն, մերձարևադարձային և արևադարձային գոտիների ներքին շրջաններում: Անապատները տարածված են բոլոր մայրցամաքներում (Անտարկտիդայում տիրապետում է Սառցային (անտարկտիկական սառցային անապատներ) զոնան):
Կլիմա
Անապատների զոնան բնութագրվում է չոր, ցամաքային կլիմայով, օրական և տարեկան ջերմաստիճանների մեծ տատանումներով: Անապատներում գոլորշունակությունը մի քանի անգամ գերազանցում է տեղումների քանակին, խոնավության գործակիցը կազմում է 0,1 - 0,2:
Ամռանը շատ շոգ է: Հուլիսի միջին ջերմաստիճանը +28 +30°C է, իսկ առավելագույնը` +58,1°C (Սահարա): Ավազը տաքանում է մինչև +80°C: Ձմռանը ցուրտ է: Հունվարի միջին ջերմաստիճանը -5 -10°C է, երբեմն` -50°C (բարեխառն գոտում): Տարեկան տեղումները քիչ են, առավելագույնը` 100 - 200 մմ., իսկ որոշ անապատներում` 50 մմ.: Տեղումների մեծ մասը դիտվում է գարնանը:
Հողեր
Անապատային զոնային հատուկ են գորշ-անապատային հողերը, որոնք հումուսով շատ աղքատ են: Ընդարձակ տարածքներ են կազմում ավազային ու քարքարոտ տարածքները: Շատ են աղուտներն ու աղատաշտակները:
Անապատների բուսազուրկ տարածքներում քամին առաջացնում է բարխաններ, դյուներ (ավազաթմբեր):
Բուսական աշխարհ
Զոնայում բուսականությունը շատ աղքատ է: Բույսերը քսերոֆիլ են, ունեն երկար առանցքային արմատներ` հարմարված չոր ցամաքային կլիմային: Ուղտափուշի վերգետնյա մասը 1 - 1,5 մ. է, իսկ առանցքային արմատը` 10 - 15 մ.: Բույսերից շատերը զուրկ են տերևներից:
Անապատներում տարածված է սաքսաուլը, ուղտափուշը, օշան, օշինդրը, անապատային ակացիան, կակտուսները, անապատային բոշխը, վելվիչին, էֆեմերները, էֆեմերոիդները:
Անապատով հոսող գետերի հուների երկարությամբ սովորաբար աճում է փարթամ բուսականություն (բարդի, ուռենի, բոշխ, կաղամախի, եղեգ և այլն): Այս շրջաններին անվանում են թուգայներ:
Կենդանական աշխարհ
Անապատային զոնայի կենդանական աշխարհը նույնպես աղքատ է: Կենդանիները հարմարված են շոգ ու չոր կլիմայական պայմաններին: Ուղտը մեկ շաբաթ կարող է առանց ջրի դիմանալ: Որոշ սողուններ բոլորովին ջուր չեն խմում և բավարարվում են սննդի մեջ եղած ջրի քանակով: Վայրի ավանակը` Կուլան ծարավը հագեցնելու համար ժամում անցնում է 60 կմ. տարածք:
Անապատներում շատ են սողունները (մողեսներ, օձեր), կրծողները (ավազամկներ, գետնասկյուռներ, ճագարամկներ), սարդերը, կարիճները: Երբեմն հանդիպում են այծքաղներ, ջայլամ, բորենի, անապատային աղվես, առյուծ (հազվադեպ), իսկ գետափնյա փարթամ բուսականության պայմաններում` վագրեր, վարազներ, եղեգնակատուներ:
Յուրացում
Քաղցրահամ ջրի առկայության դեպքում անապատները կարող են դառնալ մշակովի տարածքներ, որոնք կոչվում են օազիսներ: Այստեղ մշակում են բամբակ, բրինձ, խաղող, նուռ, թուզ, սեխ, ձմերուկ: Ոռոգման և պարարտացման դեպքում օազիսներում տարեկան կարելի է ստանալ 2 - 3 բերք:
Խոշոր անապատներ
Անվանում | Տարածք, հազ. կմ² | Առավելագույն բարձրություն, մ. | Առավելագույն ջերմաստիճան, °С | Նվազագույն ջերմաստիճան, °С | Տեղումների տարեկան միջին քանակը, մմ. |
---|---|---|---|---|---|
Միջին Ասիա և Ղազախստան | |||||
Կարակում | 350 | 100 — 500 | + 50 | −35 | 70 — 100 |
Ուստյուրտ և Մանգիստաու | 200 | 200 — 300 | + 42 | −40 | 80 — 150 |
Կզլկում | 300 | 50 — 300 | + 45 | −32 | 70 — 180 |
Մերձարալական Կարակում | 35 | 400 | + 42 | −42 | 130 — 200 |
Բետպակ-Դալա | 75 | 300 — 350 | + 43 | −38 | 100 — 150 |
Մույունկում | 40 | 100 — 660 | + 40 | −45 | 170 — 300 |
Կենտրոնական Ասիա | |||||
Տակլա Մական | 271 | 800—1500 | + 37 | −27 | 50 — 75 |
Ալաշան | 170 | 800 — 1200 | + 40 | −22 | 70 — 150 |
Բեյշան | 175 | 900 — 2000 | + 38 | −24 | 40 — 80 |
Օրտոս | 95 | 1100 — 1500 | + 42 | −21 | 150—300 |
Ցայդամ | 80 | 2600 — 3100 | + 30 | −20 | 50 — 250 |
Գոբի | 1050 | 900 — 1200 | + 45 | −40 | 50 — 200 |
Իրանական բարձրավանդակ | |||||
Դաշտե-Կևիր | 55 | 600 — 800 | + 45 | −10 | 60 — 100 |
Դաշտե-Լուտ | 80 | 200 — 800 | + 44 | −15 | 50 — 100 |
Ռեգիստան | 40 | 500 — 1500 | + 42 | −19 | 50 — 100 |
Արաբական թերակղզի և Մերձավոր Արևելք | |||||
Ռուբ-էլ-Խալի | 60 | 100 — 500 | + 47 | −5 | 25 — 100 |
Մեծ Նեֆուդ | 80 | 600 — 1000 | + 54 | −6 | 50 — 100 |
Դեխնա | 54 | 450 | + 45 | −7 | 500 — 100 |
Սիրիական անապատ | 101 | 500 — 800 | + 47 | −11 | 100 — 150 |
Հյուսիսային Աֆրիկա | |||||
Սահարա | 7000 | 200 — 500 | + 59 | −5 | 25 — 200 |
Լիբիական անապատ | 1934 | 100 — 500 | + 58 | −4 | 25 — 100 |
Նուբիական անապատ | 1240 | 350 — 1000 | +53 | −2 | 25 |
Հարավային Աֆրիկա | |||||
Նամիբ | 150 | 200 — 1000 | + 40 | −4 | 2 — 75 |
Կալահարի | 600 | 900 | + 42 | −9 | 100 — 500 |
Կարու | 120 | 450 — 750 | + 44 | −11 | 100 — 300 |
Հինդուստան թերակղզի | |||||
Թար | 300 | 350 — 450 | + 48 | −1 | 150 — 500 |
Թխալ | 26 | 100 — 200 | + 49 | −2 | 50 — 200 |
Հյուսիսային Ամերիկա | |||||
Մեծ Ավազան | 1036 | 100 — 1200 | + 41 | −14 | 100 — 300 |
Մոհավե | 30 | 600 — 1000 | + 56,7 | −6 | 45 — 100 |
Սոնորա | 355 | 900 — 1000 | + 44 | −4 | 50 — 250 |
Չիուաուա | 100 | 900 — 1800 | + 42 | −6 | 75 — 300 |
Հարավային Ամերիկա | |||||
Ատակամա | 90 | 300 — 2500 | + 30 | −15 | 10 — 50 |
Պատագոնիա | 400 | 600 — 800 | + 40 | −21 | 150 — 200 |
Ավստրալիա | |||||
Մեծ Ավազային անապատ | 360 | 400—500 | + 44 | + 2 | 125 — 250 |
Գիբսոնի անապատ | 240 | 300 — 500 | + 47 | 0 | 200 — 250 |
Մեծ Վիկտորիա անապատ | 350 | 200 — 700 | + 50 | −3 | 125 — 250 |
Սիմպսոնի անապատ | 300 | 0 — 200 | + 48 | −6 | 100 — 150 |
|
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Անապատներ կատեգորիայում։ |