«Անապատ (աշխարագրություն)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Այլ կիրառումներ|Անապատ}}

[[Պատկեր:Aavikko.png|thumb|250px|Անապատների տարածման շրջանները]]
[[Պատկեր:Aavikko.png|thumb|250px|Անապատների տարածման շրջանները]]
'''Անապատ'''- ծայրահեղ չորային, ջերմաստիճանի կտրուկ փոփոխությամբ շրջան է, որտեղ գոլորշիացումը ջրի բաց մակերեսից 7-ից 30 անգամ գերազանցում է մթնոլորտային տեղումների քանակին:
'''Անապատ'''- ծայրահեղ չորային, ջերմաստիճանի կտրուկ փոփոխությամբ շրջան է, որտեղ գոլորշիացումը ջրի բաց մակերեսից 7-ից 30 անգամ գերազանցում է մթնոլորտային տեղումների քանակին:
Տող 138. Տող 140.
|}
|}
{{Այլ կիրառումներ|Անապատ}}



{{Աշխարհի անապատներ}}
{{Աշխարհի անապատներ}}

00:39, 15 հունվարի 2013-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անապատ
Անապատների տարածման շրջանները

Անապատ- ծայրահեղ չորային, ջերմաստիճանի կտրուկ փոփոխությամբ շրջան է, որտեղ գոլորշիացումը ջրի բաց մակերեսից 7-ից 30 անգամ գերազանցում է մթնոլորտային տեղումների քանակին:

Տարածման շրջաններ

Սահարա անապատը տիեզերքից

Անապատների բնական զոնան ընկած է մայրցամաքների բարեխառն, մերձարևադարձային և արևադարձային գոտիների ներքին շրջաններում: Անապատները տարածված են բոլոր մայրցամաքներում (Անտարկտիդայում տիրապետում է Սառցային (անտարկտիկական առցային անապատներ) զոնան):

Կլիմա

Կալահարի

Անապատների զոնան բնութագրվում է չոր, ցամաքային կլիմայով, օրական և տարեկան ջերմաստիճանների մեծ տատանումներով: Անապատներում գոլորշունակությունը մի քանի անգամ գերազանցում է տեղումների քանակին, խոնավության գործակիցը կազմում է 0,1 - 0,2:

Ամռանը շատ շոգ է: Հուլիսի միջին ջերմաստիճանը +28 +30°C է, իսկ առավելագույնը` +58,1°C (Սահարա): Ավազը տաքանում է մինչև +80°C: Ձմռանը ցուրտ է: Հունվարի միջին ջերմաստիճանը -5 -10°C է, երբեմն` -50°C (բարեխառն գոտում): Տարեկան տեղումները քիչ են, առավելագույնը` 100 - 200 մմ., իսկ որոշ անապատներում` 50 մմ.: Տեղումների մեծ մասը դիտվում է գարնանը:

Կարակում

Հողեր

Անապատային զոնային հատուկ են գորշ-անապատային հողերը, որոնք հումուսով շատ աղքատ են: Ընդարձակ տարածքներ են կազմում ավազային ու քարքարոտ տարածքները: Շատ են աղուտներն ու աղատաշտակները:

Անապատների բուսազուրկ տարածքներում քամին առաջացնում է բարխաններ, դյուներ (ավազաթմբեր):

Բուսական աշխարհ

Ատակամա անապատը տիեզերքից

Զոնայում բուսականությունը շատ աղքատ է: Բույսերը քսերոֆիլ են, ունեն երկար առանցքային արմատներ` հարմարված չոր ցամաքային կլիմային: Ուղտափուշի վերգետնյա մասը 1 - 1,5 մ. է, իսկ առանցքային արմատը` 10 - 15 մ.: Բույսերից շատերը զուրկ են տերևներից:

Անապատներում տարածված է սաքսաուլը, ուղտափուշը, օշան, օշինդրը, անապատային ակացիան, կակտուսները, անապատային բոշխը, վելվիչին, էֆեմերները, էֆեմերոիդները:

Անապատով հոսող գետերի հուների երկարությամբ սովորաբար աճում է փարթամ բուսականություն (բարդի, ուռենի, բոշխ, կաղամախի, եղեգ և այլն): Այս շրջաններին անվանում են թուգայներ:

Կենդանական աշխարհ

Լիբիական օազիս

Անապատային զոնայի կենդանական աշխարհը նույնպես աղքատ է: Կենդանիները հարմարված են շոգ ու չոր կլիմայական պայմաններին: Ուղտը մեկ շաբաթ կարող է առանց ջրի դիմանալ: Որոշ սողուններ բոլորովին ջուր չեն խմում և բավարարվում են սննդի մեջ եղած ջրի քանակով: Վայրի ավանակը` Կուլան ծարավը հագեցնելու համար ժամում անցնում է 60 կմ. տարածք:

Անապատներում շատ են սողունները (մողեսներ, օձեր), կրծողները (ավազամկներ, գետնասկյուռներ, ճագարամկներ), սարդերը, կարիճները: Երբեմն հանդիպում են այծքաղներ, ջայլամ, բորենի, անապատային աղվես, առյուծ (հազվադեպ), իսկ գետափնյա փարթամ բուսականության պայմաններում` վագրեր, վարազներ, եղեգնակատուներ:

Յուրացում

Քաղցրահամ ջրի առկայության դեպքում անապատները կարող են դառնալ մշակովի տարածքներ, որոնք կոչվում են օազիսներ: Այստեղ մշակում են բամբակ, բրինձ, խաղող, նուռ, թուզ, սեխ, ձմերուկ: Ոռոգման և պարարտացման դեպքում օազիսներում տարեկան կարելի է ստանալ 2 - 3 բերք:




Խոշոր անապատներ

Անվանում Տարածք, հազ. կմ² Առավելագույն բարձրություն, մ. Առավելագույն ջերմաստիճան, °С Նվազագույն ջերմաստիճան, °С Տեղումների տարեկան միջին քանակը, մմ.
Միջին Ասիա և Ղազախստան
Կարակում 350 100 — 500 + 50 −35 70 — 100
Ուստյուրտ և Մանգիստաու 200 200 — 300 + 42 −40 80 — 150
Կզլկում 300 50 — 300 + 45 −32 70 — 180
Մերձարալական Կարակում 35 400 + 42 −42 130 — 200
Բետպակ-Դալա 75 300 — 350 + 43 −38 100 — 150
Մույունկում 40 100 — 660 + 40 −45 170 — 300
Կենտրոնական Ասիա
Տակլա Մական 271 800—1500 + 37 −27 50 — 75
Ալաշան 170 800 — 1200 + 40 −22 70 — 150
Բեյշան 175 900 — 2000 + 38 −24 40 — 80
Օրտոս 95 1100 — 1500 + 42 −21 150—300
Ցայդամ 80 2600 — 3100 + 30 −20 50 — 250
Գոբի 1050 900 — 1200 + 45 −40 50 — 200
Իրանական բարձրավանդակ
Դաշտե-Կևիր 55 600 — 800 + 45 −10 60 — 100
Դաշտե-Լուտ 80 200 — 800 + 44 −15 50 — 100
Ռեգիստան 40 500 — 1500 + 42 −19 50 — 100
Արաբական թերակղզի և Մերձավոր Արևելք
Ռուբ-էլ-Խալի 60 100 — 500 + 47 −5 25 — 100
Մեծ Նեֆուդ 80 600 — 1000 + 54 −6 50 — 100
Դեխնա 54 450 + 45 −7 500 — 100
Սիրիական անապատ 101 500 — 800 + 47 −11 100 — 150
Հյուսիսային Աֆրիկա
Սահարա 7000 200 — 500 + 59 −5 25 — 200
Լիբիական անապատ 1934 100 — 500 + 58 −4 25 — 100
Նուբիական անապատ 1240 350 — 1000 +53 −2 25
Հարավային Աֆրիկա
Նամիբ 150 200 — 1000 + 40 −4 2 — 75
Կալահարի 600 900 + 42 −9 100 — 500
Կարու 120 450 — 750 + 44 −11 100 — 300
Հինդուստան թերակղզի
Թար 300 350 — 450 + 48 −1 150 — 500
Թխալ 26 100 — 200 + 49 −2 50 — 200
Հյուսիսային Ամերիկա
Մեծ Ավազան 1036 100 — 1200 + 41 −14 100 — 300
Մոհավե 30 600 — 1000 + 56,7 −6 45 — 100
Սոնորա 355 900 — 1000 + 44 −4 50 — 250
Չիուաուա 100 900 — 1800 + 42 −6 75 — 300
Հարավային Ամերիկա
Ատակամա 90 300 — 2500 + 30 −15 10 — 50
Պատագոնիա 400 600 — 800 + 40 −21 150 — 200
Ավստրալիա
Մեծ Ավազային անապատ 360 400—500 + 44 + 2 125 — 250
Գիբսոնի անապատ 240 300 — 500 + 47 0 200 — 250
Մեծ Վիկտորիա անապատ 350 200 — 700 + 50 −3 125 — 250
Սիմպսոնի անապատ 300 0 — 200 + 48 −6 100 — 150




Կաղապար:Link FA Կաղապար:Link FA