«Ներսես Ե Աշտարակեցի»–ի խմբագրումների տարբերություն
չ վերադարձում երջանիկի վերջին տարբերակի |
No edit summary |
||
Տող 46. | Տող 46. | ||
1840-ական թթ. կեսից Ներսես Աշտարակեցու ուշադրության կենտրոնում առավելապես տնտեսական խնդիրներն էին: Նրա առաջնահերթ նպատակն է դարձել վերականգնել կաթողիկոսի՝ ''«Պոլոժենիե»''-ով ոտնահարված իրավունքները: Դրա համար հարկ էր կայունացնել Հայ եկեղեցու տնտեսական վիճակը: Նրա գահակալությունը եղել է անզիջում պայքար Հայ եկեղեցու ազգային ավանդական կարգի պահպանման համար, և այդ պայքարում կաթողիկոսը հաճախ է անտեսել ''«Պոլոժենիե»''-ն և գործել ինքնուրույն: Իր ձեռքում կենտրոնացնելով եկեղեցական ողջ իշխանությունը՝ Ներսես [[Կաթողիկոս]]ը չի համալրել Սինոդի կազմը, ամլության է մատնել նրա գործունեությունը՝ չհաստատելով Սինոդի արձանագրությունները: Թեմերում իր նշանակած ներկայացուցիչների միջոցով սահմանափակել է թեմակալ առաջնորդների իրավունքները և աչալրջորեն վերահսկել աթոռապատկան եկամուտները: |

Չբավարարվելով այդ ամենով՝ կազմել է տվել Հայ եկեղեցու նոր կանոնադրություն, որով Հայ եկեղեցու գործերի վարչությունը կենտրոնացվել է կաթողիկոսի ձեռքում: Իր հիմքում ունենալով Հայ եկեղեցու ավանդական կարգը, այն իրենից ներկայացրել է ''«Պոլոժենիե»''-ին բոլորովին հակադիր մի կանոնադրություն: Այդ պատճառով այն չի ներկայացրել ցարական կառավարության հաստատմանը՝ քաջ գիտակցելով, որ վերջինս հավանություն չի տալու դրան, սակայն գործել է համաձայն Հայ եկեղեցու կանոնադրության իր տարբերակի: Դրանով նա ի չիք է դարձրել ցարական կառավարության հետապնդած նպատակները: Կաթողիկոսը, շատ շուտ հասու լինելով ցարիզմի իրական նպատակներին և ազատվելով [[Ռուսաստան]]ի հովանավորության ներքո հայկական ինքնավարություն ստեղծելու պատրանքներից, իր տիրական ձեռքով ուղղություն է տվել ազգային-պահպանողական մի հոսանքի, որի խնդիրն ամենից առաջ Հայ եկեղեցու ազգային ոգու և ավանդական կարգի պահպանումն էր: |

1826- |
1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմի առաջին օրերից սկսած` Ներսես Աշտարակեցին կազմակերպչական մեծ աշխատանք է կատարում հայության մեջ: Պատերազմի սկզբին նա մի հայրենասիրական կոչ է ուղղում բովանդակ հայ ժողովրդին:, որով հարդորում էր զենք վերցնել և ռուս զինվորների հետ ուս ուսի տված կռվել թշնամու դեմ: Թիֆլիսում կազմակերպելով հայկական կամավորական ջոկատներ` մասնակցում է ռուսական զորքերի երևանյան երրորդ արշավանքին: 1827 թ. ռուսական զորքերը կամավորական ջոկատների հետ միասին գրավում են Երևանը: Մի քանի օր անց ստեղծվում է Երևանի ժամանակավոր վարչություն, որի կազմի մեջ ընդգրկվում է նաև Ներսես Աշտարակեցին: Նրա ջանքերով անմիջապես կազմվում է 1000 հոգուց բաղկացած հայկական մի զորամաս, որը ռուսական զորքերի հետ ապահովելու էր կարգ ու կանոնը երկրում: |
||
Ներսես արքեպիսկոպոսի ռուսանպաստ դիրքորոշումը, ռուսական զորքերին ու իշխանություններին ցույց տված ծառայությունները բազմիցս արժանանում են ցարական կառավարության բարցձր գնահատականին: 1828 թ. հունվարին Ներսես Աշտարակեցուն շնորհվում է Ալեքսանդր Նևսկու շքանշան: |

Ներսես Աշտարակեցին իր եռանդուն գործունեությունը շարունակում է նաև ռուս-պարսկական պատերազմից հետո, երբ Արևելյան Հայաստանը միացվում է Ռուսաստանին: Նրա գլխավոր հոգսը դառնում է պարսկահայերի ներգաղթի կազմակերպումը: Գիտակցելով ներգաղթի կարևորությունը հայերի ազգահավաքման գործում` Ներսես Աշտարակեցին հատուկ պատվիրակների միջոցով բացատրական լայն աշխատանք է ծավալում պարսկահայերի շրջանում` հորդորելով նրանց գաղթել Արևելյան Հայաստան: Իսկ երբ սկսվում է գաղթը, նա ջանք չի խնայում` հայկական մարզում գաղթականների ընդունման, բնակեցման և կյանքի համար քիչ թե շատ տանելի պայմանների ստեղծման համար: |

Տող 71. | Տող 71. | ||
[[Կատեգորիա:1770 ծնունդներ]] |
[[Կատեգորիա:1770 ծնունդներ]] |
||
[[Կատեգորիա:Փետրվարի 13 ծնունդներ]] |
|||
[[Կատեգորիա:1857 մահեր]] |
[[Կատեգորիա:1857 մահեր]] |
||
[[Կատեգորիա:Փետրվարի 13 մահեր]] |
|||
[[Կատեգորիա:Ամենայն Հայոց Կաթողիկոսներ]] |
[[Կատեգորիա:Ամենայն Հայոց Կաթողիկոսներ]] |
||
[[Կատեգորիա:Աշտարակ քաղաքում ծնվածներ]] |
[[Կատեգորիա:Աշտարակ քաղաքում ծնվածներ]] |
12:27, 9 հունվարի 2013-ի տարբերակ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ներսես Ե Աշտարակեցի | |
---|---|
Կառավարում | |
Տիտղոս | Ամենայան Հայոց Կաթողիկոս (122-րդ) |
Ժամանակամիջոց | 1843-1857 թթ. |
Եկեղեցի | Հայ Առաքելական եկեղեցի |
Անձնական տվյալներ | |
Կրթություն | Էջմիածնի ժառանգավորաց դպրոց |
Անունը ծնվելիս | Թորոս Հարությունի Շահազիզյան |
Ծնվել է | 1770 փետրվարի 13 |
Ծննդավայր | Աշտարակ |
Մահացել է | Փետրվարի 13, 1857 թ. |
Մահվան վայր | Ռուսական կայսրություն Էջմիածին |
Թաղված է | Հայաստան [[Պատկեր:|22x20px|border |Վաղարշապատ]] Վաղարշապատ |
Ձեռնադրում | 1843 թ. |
← Հովհաննես Ը Մատթեոս Ա → |
Ներսես Ե Աշտարակեցի, Ամենայն Հայոց Կաթողիկոս (1843-1857 թթ.), ազգային-ազատագրական շարժման գործիչ: Հաջորդել է Հովհաննես Ը Կարբեցուն:
Կենսագրություն
Իսկական անունն է Թորոս Հարությունի Շահազիզյան: Ծնվել է 1770 թ-ի փետրվարի 13-ին Աշտարակում, սովորել է Էջմիածնի ժառանգավորաց դպրոցում և ստացել հոգևոր կոչում:1808 թ. նա դառնում է նորաստեղծ Սինոդի անդամ և ազդեցիկ դիրք գրավում Էջմիածնի հոգևորականության մեջ:Ապա գործուն մասնակցություն է ունենում 1804-1813 թթ. ռուս-պարսկական և 1806-1812 թթ. ռուս-թուրքական պատերազմներին` նպաստելով Մայր աթոռի հետ ցարական կառավարության քաղաքական կապերի ամրապնդմանը:
1814-ին Ներսես արքեպիսկոպոսը նշանակվում է Վրաստանի հայության հոգևոր առաջնորդ և տեղափոխվում Թիֆլիս: Նա ձեռնամուխ է լինում բարեկարգելու իր խնամքին հանձնված թեմը և Թիֆլիսը դարձնելու հայության մտավոր կենտրոն: Նրա ջանքերով 1824 թ. այստեղ բացվում է հայկական դպրոց, որը հետագայում կոչվում է Ներսիսյան: Նորաբաց դպրոցում հիմնվում է նաև տպարան: Սկիզբ է առնում հրատարակչական գործը:
Ներսես Աշտարակեցին Թիֆլիսում սերտ կապեր է հաստատում Կովկասի ռուսական իշխանությունների ու ղեկավար գործիչների հետ: Աշտարակեցու բեղմնավոր գործունեության շնորհիվ Վրաստանի հայ համայնքը դառնում է հայոց հասարակական-քաղաքական ու մշակութային կյանքի ազդեցիկ կենտրոններից մեկը:
1826 թ-ի ռուս-պարսկական պատերազմի ժամանակ կազմակերպել է հայկական կամավորական խմբեր, անձամբ մասնակցել Երևանի, Էջմիածնի, Սարդարապատի ազատագրմանը:
Նշանակալից դեր է կատարել Պարսկաստանից հայերի ներգաղթի կազմակերպման գործում: Ռուսաստանի հովանավորության ներքո հայկական ինքնավարություն ստեղծելու՝ Ներսես արք. Աշտարակեցու ձգտումները շուտով հարուցել են ցարական կառավարության դժգոհությունը, և նա հեռացվել է Անդրկովկասից՝ նշանակվելով Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի հայոց թեմի առաջնորդ (1828):
Ընտրվելով կաթողիկոս՝ Ներսես Աշտարակեցին վերադարձել է Էջմիածին, դիմադրել Հայ եկեղեցու նկատմամբ ցարական կառավարության ոտնձգություններին, զբաղվել հասարակական, կրթական և շինարարական գործունեությամբ: Նրա ջանքերով կարգավորվել են Մայր աթոռի և Կոստանդնուպոլիսի հայոց պատրիարքարանի հարաբերությունները:
Մահացել է 1857 թ-ի փետրվարի 13-ին Թիֆլիսում:
Էջմիածնում, Ներսես Ե Աշտարակեցի կաթողիկոսի շիրմաքարին փորագրված է` «Պաշտպան հայրենյաց»:
Նրան հաջորդել է Մատթեոս Ա Կոնստանդնուպոլսեցին:
Գործունեությունը
1840-ական թթ. կեսից Ներսես Աշտարակեցու ուշադրության կենտրոնում առավելապես տնտեսական խնդիրներն էին: Նրա առաջնահերթ նպատակն է դարձել վերականգնել կաթողիկոսի՝ «Պոլոժենիե»-ով ոտնահարված իրավունքները: Դրա համար հարկ էր կայունացնել Հայ եկեղեցու տնտեսական վիճակը: Նրա գահակալությունը եղել է անզիջում պայքար Հայ եկեղեցու ազգային ավանդական կարգի պահպանման համար, և այդ պայքարում կաթողիկոսը հաճախ է անտեսել «Պոլոժենիե»-ն և գործել ինքնուրույն: Իր ձեռքում կենտրոնացնելով եկեղեցական ողջ իշխանությունը՝ Ներսես Կաթողիկոսը չի համալրել Սինոդի կազմը, ամլության է մատնել նրա գործունեությունը՝ չհաստատելով Սինոդի արձանագրությունները: Թեմերում իր նշանակած ներկայացուցիչների միջոցով սահմանափակել է թեմակալ առաջնորդների իրավունքները և աչալրջորեն վերահսկել աթոռապատկան եկամուտները:
Չբավարարվելով այդ ամենով՝ կազմել է տվել Հայ եկեղեցու նոր կանոնադրություն, որով Հայ եկեղեցու գործերի վարչությունը կենտրոնացվել է կաթողիկոսի ձեռքում: Իր հիմքում ունենալով Հայ եկեղեցու ավանդական կարգը, այն իրենից ներկայացրել է «Պոլոժենիե»-ին բոլորովին հակադիր մի կանոնադրություն: Այդ պատճառով այն չի ներկայացրել ցարական կառավարության հաստատմանը՝ քաջ գիտակցելով, որ վերջինս հավանություն չի տալու դրան, սակայն գործել է համաձայն Հայ եկեղեցու կանոնադրության իր տարբերակի: Դրանով նա ի չիք է դարձրել ցարական կառավարության հետապնդած նպատակները: Կաթողիկոսը, շատ շուտ հասու լինելով ցարիզմի իրական նպատակներին և ազատվելով Ռուսաստանի հովանավորության ներքո հայկական ինքնավարություն ստեղծելու պատրանքներից, իր տիրական ձեռքով ուղղություն է տվել ազգային-պահպանողական մի հոսանքի, որի խնդիրն ամենից առաջ Հայ եկեղեցու ազգային ոգու և ավանդական կարգի պահպանումն էր:
1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմի առաջին օրերից սկսած` Ներսես Աշտարակեցին կազմակերպչական մեծ աշխատանք է կատարում հայության մեջ: Պատերազմի սկզբին նա մի հայրենասիրական կոչ է ուղղում բովանդակ հայ ժողովրդին:, որով հարդորում էր զենք վերցնել և ռուս զինվորների հետ ուս ուսի տված կռվել թշնամու դեմ: Թիֆլիսում կազմակերպելով հայկական կամավորական ջոկատներ` մասնակցում է ռուսական զորքերի երևանյան երրորդ արշավանքին: 1827 թ. ռուսական զորքերը կամավորական ջոկատների հետ միասին գրավում են Երևանը: Մի քանի օր անց ստեղծվում է Երևանի ժամանակավոր վարչություն, որի կազմի մեջ ընդգրկվում է նաև Ներսես Աշտարակեցին: Նրա ջանքերով անմիջապես կազմվում է 1000 հոգուց բաղկացած հայկական մի զորամաս, որը ռուսական զորքերի հետ ապահովելու էր կարգ ու կանոնը երկրում: Ներսես արքեպիսկոպոսի ռուսանպաստ դիրքորոշումը, ռուսական զորքերին ու իշխանություններին ցույց տված ծառայությունները բազմիցս արժանանում են ցարական կառավարության բարցձր գնահատականին: 1828 թ. հունվարին Ներսես Աշտարակեցուն շնորհվում է Ալեքսանդր Նևսկու շքանշան: Ներսես Աշտարակեցին իր եռանդուն գործունեությունը շարունակում է նաև ռուս-պարսկական պատերազմից հետո, երբ Արևելյան Հայաստանը միացվում է Ռուսաստանին: Նրա գլխավոր հոգսը դառնում է պարսկահայերի ներգաղթի կազմակերպումը: Գիտակցելով ներգաղթի կարևորությունը հայերի ազգահավաքման գործում` Ներսես Աշտարակեցին հատուկ պատվիրակների միջոցով բացատրական լայն աշխատանք է ծավալում պարսկահայերի շրջանում` հորդորելով նրանց գաղթել Արևելյան Հայաստան: Իսկ երբ սկսվում է գաղթը, նա ջանք չի խնայում` հայկական մարզում գաղթականների ընդունման, բնակեցման և կյանքի համար քիչ թե շատ տանելի պայմանների ստեղծման համար: Ռուս-պարսկական պատերազմից հետո Կովկասում ռուսական բանակի հրամանատար գեներալ Ի. Պասկևիչը հալածանքներ է սկսում Հայաստանի ինքնավարության համար պայքարող հայ գործիչների դեմ, որոնցից ամենանշանավորը Ներսես Աշտարակեցին էր: Անտեսելով Աշտարակեցու մատուցած ծառայությունները` Պասկևիչը ամեն ինչ անում է` նրան պատերազմից հեռացնելու համար: Աշտարակեցին մեղադրվում է մուսուլման բնակչությանը հալածելու, արքունի գանձարանի հաշվին Էջմիածնի հարստությունները մեծացնելու, հայկական բանակ կազմակերպելու կեղծ մաղադրանքների մեջ: Նա շուտով ազատվում է Երևանի ժամանակավոր վարչության անդամությունից, իսկ 1828 թ. մայիսին որպես թեմի առաջնորդ ուղարկվում է հեռավոր Բեսարաբիա: Այս քայլով ցարական իշխանությունները ցանկանում էին անվանի հոգևորականին հեռու պահել հայոց պետականության վերականգնման համար պայքարից:
Եկեղեցու և կառավարության հարաբերություններում արմատական դիրքորոշում որդեգրած Ներսես Աշտարակեցին վարել է շատ ավելի զգուշավոր քաղաքականություն, երբ խոսքը հայ ժողովըրդի և տվյալ տերության (Ռուսաստան, Թուրքիա, Պարսկաստան) փոխհարաբերությունների մասին էր: Իր կոնդակներով, գրություններով շարունակաբար հորդորել է հայության տարբեր հատվածներին զերծ մնալ անխոհեմ քայլերից, որոնք առաջ կբերեին տվյալ տերության դժգոհությունը և հակազդեցությունը:
Պատկերներ
-
Ներսես կաթողիկոսի գերեզմանը Էջմիածնի Մայր Տաճարի մոտ
-
Ներսես Աշտարակեցու արձանը Աշտարակում, Հայաստան