«Հայ-ադրբեջանական ռազմական բախում (մարտ, 2008)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
+նշում
(Տարբերություն չկա)

10:46, 20 Մարտի 2008-ի տարբերակ

2008-ի Մարտակերտի ռազմական ընդհարումները սկսել են մարտի 4-ին՝ ՀՀ նախագահական ընտրության ցույցերից և խռովություններից անմիջապես հետո։Այն 1994Ղարաբաղյան պատերազմի զինադադարից իվեր ամենավատ կռիվն էր Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի միջև։Ադրբեջանը, փորձելով է օգտվել Հայաստանիում հայտարարված արտակարգ դրությունից, հարձակում է գործել Արցախի զինված ուժերի դեմ։ Նույն օրը, Ադրբեջանի նախագահ՝ Իլհամ Ալիև հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է ուժով ետ առնելու ազատագրված հողերը և գնել է ռազմական պետքեր և փամփուշտներ։

Ռազմական ընդհարումը

Մարտի 4-ին վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են գործել են հայ ջոկատների վրա Լևոնարխ գյուղին մոտ, Մարտակերտում։ Հարձակվողներին միառժամանակ հաջողվել է գրավել Արցախի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող առաջնային դիրքեր։Սակայն մի քանի ժամից Արցախի զինվորները դրանք ետ են գրավել։ Ադրբեջանցիները ճողոպրել են, թողնելով 8 դիակ և ռազմամթերք։[1] Հայերի կողմից վիրավորվել էին միայն երկուսը։ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյան ասել է, որ ռազմական ընդհարումի ժամանակ Ադրբեջանը գործածել է հրետանի։ Հրետանի են գործածել և արցախական ուժերը դիրքերը ետ գրավելիս։

Նշումներ

Տեսահոլովակներ