«Բասկետբոլ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.7.2) (Ռոբոտը ավելացնում է․: gn:Ajakakuapytĩ
չ clean up, replaced: ]]''' - → ]]''', (5) oգտվելով ԱՎԲ
Տող 17. Տող 17.
| պարօլիպիական խաղեր =
| պարօլիպիական խաղեր =
}}
}}




'''Բասկետբոլը''' (անգլ.՝ '''''Basket'''''-զամբյուղ և '''''Ball'''''-գնդակ բառերից) թիմային [[Սպորտ|մարզաձև]] է, որը մտնում է օլիմպիական խաղերի ծրագրի մեջ։ Միմյանց դեմ մրցում են երկու թիմ, յուրաքանչյուրում՝ 5 բասկետբոլիստ(ուհի)։ Խաղի նպատակը հակառակորդ թիմի զամբյուղի մեջ գնդակը նետելն է<ref>Մ. Իսպիրյան, Մարզանունների բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1984, էջ 21</ref>։
'''Բասկետբոլը''' (անգլ.՝ '''''Basket'''''-զամբյուղ և '''''Ball'''''-գնդակ բառերից) թիմային [[Սպորտ|մարզաձև]] է, որը մտնում է օլիմպիական խաղերի ծրագրի մեջ։ Միմյանց դեմ մրցում են երկու թիմ, յուրաքանչյուրում՝ 5 բասկետբոլիստ(ուհի)։ Խաղի նպատակը հակառակորդ թիմի զամբյուղի մեջ գնդակը նետելն է<ref>Մ. Իսպիրյան, Մարզանունների բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1984, էջ 21</ref>։
Տող 93. Տող 91.
{{Link FA|hr}}
{{Link FA|hr}}
{{Link FA|mk}}
{{Link FA|mk}}

{{Link FA|bs}}
{{Link FA|bs}}
{{Link GA|de}}
{{Link GA|de}}
{{Link GA|is}}
{{Link GA|is}}

[[af:Basketbal]]
[[af:Basketbal]]
[[an:Baloncesto]]
[[an:Baloncesto]]

18:10, 7 հունվարի 2013-ի տարբերակ

Բասկետբոլ
Տեսակգնդակով խաղ և թիմային մարզաձև
ՄարմինՖԻԲԱ
Ծագման երկիր ԱՄՆ
Թիմ փոքր5
ՍեռԱրական, իգական; առանձին առաջնություններ
ԿարգավիճակԹիմային, գնդակով խաղ
ՀարմարանքԲասկետբոլի գնդակ
ՎայրԲասկետբոլային դաշտ
Առաջին առաջնություն1891թ., Սպրինգֆիլդ, Մասաչուսեթս, ԱՄՆ
Օլիմպիական խաղերՍկսած 1924 թ-ից
Տարբերվում էնեթբոլ
ՊորտալՊորտալ:Բասկետբոլ
 Basketball Վիքիպահեստում


Բասկետբոլը (անգլ.՝ Basket-զամբյուղ և Ball-գնդակ բառերից) թիմային մարզաձև է, որը մտնում է օլիմպիական խաղերի ծրագրի մեջ։ Միմյանց դեմ մրցում են երկու թիմ, յուրաքանչյուրում՝ 5 բասկետբոլիստ(ուհի)։ Խաղի նպատակը հակառակորդ թիմի զամբյուղի մեջ գնդակը նետելն է[1]։

Պատմությունը

Ծագումը

Խաղը հիմնադրվել է 1891թ.-ին՝ ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Սպրինգֆիլդի քոլեջի ֆիզիկական դաստիարակության ուսուցիչ Ջեյմս Նեյսմիթի (1861-1939) կողմից։ Որպես դպրոցի ֆուտբոլի մարզիչ, նրան տրվեց հանձնարարական ստեղծել փակ դահլիճում անցկացվող հետաքրքիր մի խաղ, որով ուսանողները կարող են զբաղվել ձմռան ամիսներին։

Նեյսմիթն ընտրեց երկու դեղձի կողովներ և մեխեց խաղահրապարակի պատշգամբին։ Զամբյուղների բարձրությունը թելադրվեց պատշգամբի բարձրությամբ։ Այս բարձրությունն այնքան ճիշտ էր, որ այն երբեք չփոխվեց։ Առաջին խաղերը խաղացվել են ֆուտբոլի գնդակով, և յուրաքանչյուր նետումից հետո գնդակը հանվել է զամբյուղի միջից աստիճանի օգնությամբ։

Խաղի առաջին կանոնները

Խաղի առաջին կանոնները տպագրվել են «Եռանկյունի» ամսագրում 1892-ի հունվարին «Նոր խաղ» վերնագրով։

Խաղի առաջին 13 կանոններն էին`

  • Գնդակը կարող է ամեն ուղղությամբ` մեկ կամ երկու ձեռքով։
  • Գնդակին չի կարելի հարվածել բռունցքով։
  • Խաղացողը չի կարող վազել գնդակով։
  • Գնդակը պետք է պահել միայն ձեռքերի մեջ. մարմինը չպետք է օգտագործել։
  • Չի թույլատրվում հենվել հակառակորդին, բռնել, գցել կա, խփել։ Առաջին խախտում հաշվում է որպես տուգանք, երկրորդի դեպքում մարզիկը հեռացվում է մինչև մյուս արդյունավետ նետումը, իսկ եթե միտումնավոր տուգանք է կատարում` հեռացվում է խաղից։
  • Գնդակը կարող է փոխանցել բոլոր ուղղություններով մեկ կամ երկու ձեռքով։
  • Եթե մի թիմը անընդմեջ ստանում է երեք տուգանք, հակառակորդին հաշվում են մեկ միավոր։
  • Միավոր են հաշվում այն ժամանակ, երբ գնդակը նետվում և մնում է զամբյուղի մեջ։
  • Երբ գնդակը խաղադաշտից դուրս է գալիս, այն պետք է մտցվի խաղադաշտ նույն տեղից հինգ վայրկյանի ընթացքում։
  • Խաղավարներից մեկը պետք է նշի բոլոր տուգանքները և զգուշացնի մյուս խաղավարներին, եթե թիմը ստացել է երեք անընդմեջ տուգանք։
  • Խաղի տևողությունը 2x15 րոպե, և հինգ րոպե ընդմիջում երկու խաղակեսերի միջև։
  • Խաղադաշտում գտնվող մրցավարը պետք է պահի խաղի հաշիվը, թե ո՞ր թիմին պետք է տալ գնդակը, երբ այն դուրս է եկել դաշտի սահմաններից։
  • Խաղի 30 րոպեների ընթացքում ավելի շատ արդյունավետ նետում կատարած թիմը ճանաչվում է հաղթող։ Հավասարության դեպքում ավելացվում է լրացուցիչ ժամանակ` որոշելու հաղթող կողմին:

Խաղադաշտը

Խաղում են 28x15 մետր չափերի հարթ, ուղղանկյուն հրապարակում, որի դիմային կողմերում գտնվում են հենարաններին ամրացված զամբյուղները:

Գնդակը

Բասկետբոլի գնդակ

Խաղի համար օգտագործվող գնդակի շրջագիծը 75-78 սմ է, իսկ զանգվածը՝600-650 գրամ: Այն ավելի մեծ ու ավելի ծանր է, քան վոլեյբոլի և ֆուտբոլի գնդակները:

Խաղի կանոնները

Թիմերից յուրաքանչյուրը բացի մեկնարկային 5 խաղացողներից ունի նաև պահեստայիններ, որոնց մարզիչները կարող են խաղահրապարակ մտցնել ցանկացած ժամանակ: Բասկետբոլի խաղը բաղկացած է 2 խաղակեսից, որոնցից յուրաքանչյուրն էլ ՝2 քառորդից: Մի քառորդը տևում է 10-12 րոպե, օրինակ Միացյալ Նահանգներում` Բասկետբոլի ազգային ասոցիացիայում խաղում են չորս 12 րոպեանոց քառորդներ, իսկ Եվրոպայում և աշխարհի մյուս բոլոր երկրներում չորս 10 րոպենաոց քառորդներ: Եթե գնդակը զամբյուղն է նետվում խաղային իրադրությունից, ապա թիմը վաստակում է 2 միավոր, վեցմետրանոց գծից դուրս կատարված նետումից՝ 3 միավոր, իսկ տուգանային նետումից՝ 1 միավոր: Եթե բասկետբոլիստը ունի բավականին բարձր հասակ և ատլետիզմ, ապա նա կարող է գնդակը մխրճել օղակի մեջ, որը կոչվում է դանկ կամ սլեմդանկ:

  • Գնդակը խաղի մեջ է մտցվում եզրագծից: Թիմերից յուրաքանչյուրը կարող է այն իր մոտ պահել 24 վայրկյանից ոչ ավել: Եթե լրացել է 24 վայրկյանը, իսկ թիմը դեռ գնդակը չի նետել դեպի զամբյուղը, ապա այն անցնում է հակառակորդ թիմին:
  • Եթե տվյալ թիմը անցել է հակառակորդի կիսադաշտ, ապա իրավունք չունի ետ վերադառնալ իր սեփական կիսադաշտ:
  • Գնդակին բռունցքով կամ ոտքով հարվածել չի կարելի:

Բասկետբոլիստների դիրքերը

  • Խաղարկող - սովորաբար թիմի ամենաարագավազ բասկետբոլիստն է, ով պետք է ճիշտ կազմակերպի հարձակումը և համոզված լինի, որ գնդակը ճիշտ ժամանակին և ճիշտ մարդու է փոխանցել:
  • Պաշտպան - հարձակման ժամանակ կատարում է հեռահար նետումներ, իսկ պաշտպանության մեջ՝ փորձում է փակել հակառակորդի լավագույն խաղացողին:
  • Թեթև հարձակվող - արագ կերպով փորձում է միավոր վաստակել, իսկ պաշտպանության մեջ ակտիվորեն փնտրում է անդրադարձի ու խլման հնարավորությունները բաց չթողնել:
  • Ծանր հարձակվող - փորձում է ավելի մոտից միավոր բերել, իսկ պաշտպանության մեջ օղակի տակ է կանգնում կամ էլ փորձում հակառակորդի ծանր հարձակվողին պահել:
  • Կենտրոնական - թիմի ամենախոշոր և ամենաբարձրահասակ բասկետբոլիստն է: Օգտագործում է իր ուժը միավոր վաստակելու համար:

Լիգաներ

Աշխարհի շատ անկյուններում այսօր կան բազմապիսի բասկետբոլային լիգաներ: Այնուամենայնիվ, ամենից հայտնի և ամենից ատլետիկ բասկետբոլիստներով հարուստ լիգան համարվում է ԱՄՆ-ի Բասկետբոլի Ազգային Ասոցացիան (անգլ.՝ National Basketball Association [NBA]):

Հայաստանում գործում է Հայաստանի Բասկետբոլի Ֆեդերացիան, որի նախագահն է Հրաչյա Ռոստոմյանը:

Աղբյուրներ

  1. Մ. Իսպիրյան, Մարզանունների բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1984, էջ 21

Արտաքին հղումներ

Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link GA Կաղապար:Link GA