Սպառողական կոոպերատիվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժամանակակից կոոպերատիվների հիմնադիրները Ռոշդեյլ քաղաքից

Սպառողական կոոպերատիվ, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, կոլեկտիվ սեփականության վրա հիմնված, իր անդամների աշխատանքային և գույքային մասնակցությամբ շահույթ չհետապնդող ձեռնարկություն, կոոպերատիվի ձև, որը սպառողներին միավորում է սպառման ապրանքների համատեղ գնման, մասամբ նաև արտադրության համար՝ հետագայում դրանք իր անդամներին ու բնակչությանը վաճառելու նպատակով։

Սպառողական կոպերացիան առաջացել է 19-րդ դարի վերջին, Մեծ Բրիտանիայում։ ժամանակակից կապիտալիստական բոլոր երկրներում (բացառությամբ ԱՄՆ-ի ու Կանադայի) կոոպերացիայի մյուս ձևերի մեջ սպառողական կոպերացիա գերիշխող դիրք ունի։ Այն կենտրոնացված բաշխման հզոր համակարգ է դարձել Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Ֆինլանդիայում, Շվեդիայում ու Իսլանդիայում։

Այս տիպի ձեռնարկության անդամներ կարող են լինել քաղաքացիներ և կազմակերպություններ։ Դրանք ստեղծվում են կոոպերատիվի անդամներին օգնելու և ծառայություններ մատուցելու համար։ Յուրաքանչյուր անդամի կողմից կատարվող գործառնության տեսակը, աշխատանքային մասնակցության ձևը և վճարման կարգը սահմանվում են տվյալ կոոպերատիվի կանոնադրությամբ։ Սպառողական կոոպերատիվների գույքը պատկանում է դրանց անդամներին՝ համատեղ սեփականության իրավունքով։ Սպառողական կոոպերատիվ չի կարող հիմնադրել որևէ կազմակերպություն (ձեռնարկություն, բաժանմունք, մասնաճյուղ)։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ քաղաքացիական օրենսգիրք։ ՀՀ պաշտոնական տեղեկագիր, 17, Երևան
  • Յու. Սուվարյան «Մենեջմենթ», Ք․ Երևան, 2003 թ
  • Տիգրան Էվինյան, Ձեռնարկության Էկոնոմիկա, 2007 թ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 55 CC BY-SA icon 80x15.png