Սպաների կենտրոնական տուն (Մինսկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քարտեզ
Քարտեզ

Բելառուսի Հանրապետության սպաների կենտրոնական տուն (բելառուս․՝ Цэнтральны Дом афіцэраў, մինչև 1992 թվականի օգոստոսի 11-ը` Սպաների օկրուգային տուն), բանակի գաղափարական աշխատանքների կենտրոն, մշակութային և մեթոդաբանական կենտրոն, ավելի քան 120 հազար գրքերի ֆոնդով գրադարան, ակադեմիական երգի և պարի համույթ, դրամատիկական թատրոն, ռազմական նկարիչների ստուդիա, օտար լեզուների ուսումնասիրության դասընթացների ցանց։

Խորհրդային շրջանի ճարտարապետական հուշարձան։ Շենքը կառուցվել է 1939 թվականին, այն նախագծել է ճարտարապետ Իոսիֆ Գրիգորևիչ Լանգբարդը։ Պահպանվում է պետության կողմից։ Գտնվում է Մինսկ քաղաքում, Կրասնոարմեյսկայա փողոց, թիվ 3 շենքում, մետրոյի «Օկտյաբրսկայա» կայարանի մոտ, Օկտյաբրսկայա հրապարակի և Ալեքսանդրովսկու պուրակի հարևանությամբ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառույցի շինարարությունը մեկնարկել է 1934 թվականին, ավարտվել՝ 1939 թվականին։ Սպաների տան տեղում 19-րդ դարի առաջին կեսից գտնվել էին Պոկրովսկու (Խաչի) եկեղեցին և Հայրապետական վանատունունը։ Պոկրովսկու եկեղեցին կառուցվել է 19-րդ դարի առաջին կեսին։ 1920-ականների վերջին նրա գմբեթները քանդվել են, իսկ 1930-ականներին այն դադարել է գոյություն ունենալուց։ Որոշ ժամանակ այնտեղ է գտնվել Բելառուսի պատմության թանգարանը։ Ճարտարապետ Ի. Գ. Լանգբարդը չի քանդել այդ կառույցները. դրանց պատերն օգտագործել է որպես իր նախագծի տարրեր։ Պոկրովսկու եկեղեցին դարձել է Սպաների տան ձախ թևի մաս, իսկ նախկին Հայրապետական վանատունունը` շենքի ճակատային մասի կենտրոնը։

1934 թվականի փետրվարին տեղի է ունեցել Կարմիր բանակի տան հանդիսավոր հիմնարկեքը։ 1936 թվականին շահագործման է հանձնվել կենտրոնական մասնաշենքը, կինոդահլիճը և սպորտային ակումբը, 1940 թվականին՝ թատրոնի դահլիճը հազար հանդիսատեսի համար։

Նոր շենքը հաջողությամբ ներգրվել է հրապարակի համալիրում։ Իր հարդարանքով Կարմիր բանակի օկրուգային տունը գերազանցել է նույնիսկ Կառավարական տանը։ Նախապատերազմական Մինսկի համար շենքը պարզապես եզակի էր`չորս վերգետնյա և չորս ստորգետնյա հարկեր, 100 սենյակ և դահլիճ, ընդհանուր մակերեսով հավասար երեք ֆուտբոլային խաղադաշտերի, հանրապետությունում լավագույն բեմը տեխնիկական հագեցվածության տեսանկյունից, առաջին փակ լողավազանը, որը համապատասխանում էր այդ ժամանակի եվրոպական չափանիշներին։ Կարմիր բանակի տան մարմնամարզական դահլիճը (այդպես էին անվանում սպաների օկրուգային տունը մինչև 1946 թվականը)` զարդարված սպորտային թեմաներով մոնումենտալ պաննոներով՝ «Կրոս» և «Ֆիզկուլտուրային շքերթ», որոնք նկարվել էին 1941 թվականին Ալեքսանդր Դեյնեկայի կողմից։ Մոսկվացի նկարիչներ Գ. Ռուբլևը և Ա. Գոնչարովը աստիճանահարթակում նկարել են «Չապաև» որմնանկարը։

Հայրենական մեծ պատերազմի ընթացքում նկարների և իրերի մեծ մասը զավթիչների կողմից տարհանվել էր Գերմանիա։ Պատերազմի հենց սկզբում ռմբակոծության ժամանակ սպաների տան աջ թևը վնասվել է ընկած ռումբից, իսկ ձախ թևում գերմանացիները կազմակերպել են կինոթատրոն, խաղատուն, հիվանդանոց և հասարակաց տուն զինծառայողների և սպաների համար։ Շենքի այդ մասը նացիստները անվանել են «Զոլդատենգայմ»։ Նույն շենքի ձախ կողմում կայացել է Մինսկի ընհատակայինների կողմից սպանված գաուլյայտեր Վիլհելմ Կուբեի հոգեհանգստյան արարողությունը։ 1943 թվականին Սպաների տան դահլիճում ընհատակայինների կողմից հզոր ական է պայթեցվել։ 1944 թվականին նրանց հաջողվել է կանխել շենքի ամբողջական ավերումը` խորհրդային դիվերսիոն ջոկատներին հաջողվել է հերոսական ջանքերի գնով թույլ չտալ, որ նացիստները պայթեցնեն ականապատված սպաների տունը։ Սակայն, 1944 թվականի հուլիսի 3-ին, երբ Մինսկն արդեն ամբողջովին ազատագրվել էր, նացիստների կողմից շենքում տեղադրված ականներից մեկը պայթել է, ինչը մեծ հրդեհ է առաջացրել։ Հրդեհը պատել է շենքի աջ թևի բոլոր երեք հարկերը, իսկ գերմանացիների կողմից ոչնչացված ջրամատակարարման համակարգում ջուր չի եղել։ Հրշեջ մեքենաներից մեկը արագորեն տեղադրվել է Սվիսլոչի ափին` ջրի մատակարարման համար։ Հրշեջները և կամավորականները կրակի դեմ պայքարեցին ամբողջ գիշեր։ Նույնիսկ այն ժամանակ, երբ քաղաք ներթափանցած գերմանացի օդաչուն պայթուցիկ ռումբեր է գցել Կարմիր բանակի տանը շատ մոտ. ոչ ոք ապաստարան չէր իջել։ Միայն հուլիսի 4-ին կեսօրին է հաջողվել հրդեհը վերջնականապես մարել։ Այնուամենայնիվ շենքը փրկվել է, չնայած հրդեհից սևացել է, այն համեմատաբար քիչ վնասված եզակի շենքերից մեկն է եղել Մինսկում։ Պատերազմի ավարտից հետո սպաների տունը, որը հրաշքով է փրկվել, ավերված Մինսկում դարձել է սոցիալական և մշակութային կյանքի կենտրոն։ Բոլոր պաշտոնական հանրային միջոցառումներն անցկացվել են շենքի դահլիճներում, այդ թվում` կուսակցական համագումարներ, բելառուսական թատրոնների ներկայացումների պրեմիերաներ և մանկական ցերեկույթներ։ 1944 թվականի դեկտեմբերի 1-ին շենքում բացվել է ազատագրված քաղաքի երկրորդ ռեստորանը։ Սպաների տան հաստիքակազմում ընդգրկված են եղել ֆուտբոլի, հոկեյի և բասկետբոլի թիմեր։

1974 թվականին շրջանի սպաների տունը վերակառուցվել է և ստացել իր ներկայիս տեսքը։

Այսօր լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերությունն ունի կինոդահլիճ՝ 600 տեղով, պարասրահ և մարզական ակումբ մարզադահլիճով, սպորտային խաղերի՝ բռնցքամարտի, ըմբշամարտի և ծանրամարտի դահլիճներ։ Սպաների տան գրադարանը պարունակում է Մաքսիմ Գորկու, Վիլիս Լացիսի, Ալեքսեյ Տոլստոյի, Ալեքսանդր Տվարդովսկու, Յանկա Կուպալայի, Յակուբ Կոլասի, Պետրուս Բրովկայի և այլ գրողների ինքնագրերով գրքեր։

Շենքի աջ կողմում տեղադրված է մի հուշարձան տանկը պատվանդանի վրա, որի վրա գրված է.

Մինսկի 4-րդ գվարդիական կարմիր դրոշի և Սուվորովի II աստիճանի շքանշանակիր տանկային բրիգադի, Տացինյան 2-րդ գվարդիական կարմիր դրոշի և Սուվորովի II աստիճանի շքանշանակիր տանկային կորպուսի քաջարի մարտիկներին, ովքեր առաջինն են մտել Մինսկ քաղաք 1944 թվականի հուլիսի 3-ին, այն գերմանա ֆաշիստական զավթիչներից ազատագրելու ընթացքում։

Այսօր օկրուգային սպաների տան կազմում ընդգրկված են`բանակի գաղափարական աշխատանքի կենտրոնը, ռազմական գիտական ընկերությունը, մշակութային և մեթոդաբանական կենտրոնը, գրադարանը ավելի քան 120 հազար գրքերով, ակադեմիական երգի և պարի համույթը, դրամատիկական թատրոնը, ռազմական նկարիչների ստուդիան, օտար լեզուների ուսումնասիրության դասընթացների ցանցը։ Սպաների տանը աշխատում է շուրջ 250 մարդ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայի հարձակման նախօրեին (1941 թվականի հունիսի 21-22), Արևմտյան հատուկ ռազմական շրջանի հրամանատարությունը, բանակի գեներալ Դմիտրի Պավլովի գլխավորությամբ, գտնվել է սպաների տանը` «Հարսանիք Մալինովկայում» օպերետի կատարմանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]