Սպղանք
Արտաքին տեսք
(Վերահղված է Սպաղանքից)
Սպղանք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում։ Գտնվում էր Մուշ քաղաքից 33 կմ հարավ-արևմուտք, Տալվորիկ գյուղից հյուսիս-հարավ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակիչները 1915 թվականին, Մեծ եղեռնի ժամանակ, դիմել են ինքնապաշտպաության։ Փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XX դարի սկզբին ուներ 25 տուն հայ բնակիչ, իսկ ըստ ուրիշ տվյալների՝ 80 տուն։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զբաղվում էին խաշնարածությամբ, արհեստներով (շալագործություն), շերամապահությամբ։ Մշակում էին հացահատիկ, թուզ, նուռ, ծխախոտ, խաղող, բամբակ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպաղանքն ուներ Մարապպա կամ Մարութա ճգնավոր անունով եկեղեցի։
Հասարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ուներ վարժարան։
Հայտնի անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպաղանքից էր ֆիդայական շարժման քաջարի մարտիկ Սպաղանցի Մակարը[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 680
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 81)։ ![]() |