Սո Սուջին
| Սո Սուջին | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Բնօրինակ անուն | կորեերեն՝ 서수진 |
| Ծնվել է | մարտի 9, 1998 (27 տարեկան) Bongdam-eup, Հվասոն (քաղաք), Գյոնգի, Հարավային Կորեա |
| Երկիր | |
| Ժանրեր | քեյ փոփ և դենս փոփ |
| Մասնագիտություն | երգչուհի և դերասանուհի |
| Գործիքներ | վոկալ |
| Լեյբլ | CJ E&M Music and Live և Genie Music? |
| Կրթություն | Waw Middle School? |
| Անդամակցություն | I-dle[1][2] |
| Ստորագրություն | |
Սո Սու Ջին (անգլ.՝ Seo Soo Jin, կորեերեն՝ 서수진, մարտի 9, 1998, Bongdam-eup, Հվասոն (քաղաք), Գյոնգի, Հարավային Կորեա), հարավկորեացի երգչուհի։ (G)I-DLE գըրլ բենդի նախկին անդամ, որտեղ զբաղեցնում էր գլխավոր պարուհու, ուղեկցող ռեփերի և վոկալիստի դիրքերը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1998 թվականի մարտի 9-ին Հարավային Կորեայում։ Կրթություն է ստացել Արվեստի կորեական միջնակարգ դպրոցում։ Մոր նախաձեռնությամբ ջազային պարեր է սովորել։ Զբաղվել է թեկվոնդոյով[3]։ Սկզբում երգչուհու հայրը դեմ էր նրա ընտրած կարիերայով, սակայն հետագայում թույլ է տվել աղջկան իր երազանքին հետևել[4]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղել է թրեյնի DN Ent-ում։ CUBE Entertainment-ին միանալուց առաջ Սուջինը եղել է VIVIDIVA գըրլ բենդի նախադեբյուտային անդամ և ելույթ է ունեցել N.Na անվամբ[4]։
Նրան հրավիրել են CUBE Entertainment, և մի քանի փուլերից հետո նա 2016 թվականին ընդունվել է։ 2017 թվականի սեպտեմբերի 9-ին պաշտոնապես ներկայացվել է որպես CUBE Entertainment-ի թրեյնի։ 2017-2018 թվականներին մասնակցել է Սոյոնի տեսահոլովակների նկարահանումներին։
2018 թվականի մարտի 22-ին Cube Entertainment-ը հայտարարել է կանանց նոր խմբի մասին։ 2018 թվականի ապրիլի 10-ին Սուջինը ներկայացվել է որպես (G)I-DLE խմբի պաշտոնական անդամ[5]։
(G)I-DLE խումբը պաշտոնապես դեբյուտ է կատարել մայիսի 2-ին «I Am» մինի ալբոմով և «Latata» սինգլով։ Դեբյուտային շոուքեյսը տեղի է ունեցել նույն օրը Blue Square iMarket Hall-ում։ Հաջորդ օրը խումբը առաջին անգամ ելույթ է ունեցել M!Countdown հեռուստատեսային ծրագրում։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի օգոստոսին շշուկներ էին պտտվում Սուջինի և PENTAGON խմբի անդամ Հուի միջև սիրավեպի մասին, որից հետո՝ օգոստոսի 3-ին, Cube Entertainment-ը պատասխանել է տարբեր ԶԼՄ-ների հարցերին։ Ներկայացուցիչը հայտարարել է. «Այն բանից հետո, երբ մենք ստուգեցինք այս երկու հարցերը, մեզ հայտնեցին, որ զույգը արդեն բաժանվել է»[6]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանցային շոուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարեթիվ | Անվանում |
|---|---|
| 2018 | Այդոլի սենյակ |
| 2018 | (G)I-DLE: I-TALK (2018) |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://entertain.naver.com/now/read?oid=057&aid=0001600359
- ↑ https://www.soompi.com/article/1483756wpp/soojin-announced-to-be-leaving-gi-dle
- ↑ «Soojin (G)I-DLE Profile and Facts (Updated!)» (անգլերեն). Kpop Profiles. 2019 թ․ հունվարի 17. Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ 4,0 4,1 gunyasha (2018 թ․ հունիսի 5). «12 причин, почему стоит обратить внимание на группу (G)I-DLE» (ռուսերեն). YESASIA. Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «Актер Со Су Джин (Seo Soo Jin), список дорам. Сортировка по популярности - DoramaTv.me». doramatv.me. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ Kim Nila. «Cube Entertainment сделали заявление, касательно отношений Хуи из Pentagon и Суджин из (G)I-DLE | K-POP» (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- (G)I-DLE պաշտոնական կայք Արխիվացված 2020-11-08 Wayback Machine
- (G)I-DLE Ֆեյսբուքում
- (G)I-DLE Թվիթթերում
- (G)I-DLE ՅուԹյուբում
- (G)I-DLE Daum Cafe-ում
- (G)I-DLE V LIVE-ում(չաշխատող հղում)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սո Սուջին» հոդվածին։ |
| ||||||||||||||