Սոֆուս Յակոբսեն
Սոֆուս Յակոբսեն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 7, 1833[1][2][3][…] |
Ծննդավայր | Հալդեն, Էստֆոլդ, Նորվեգիա |
Վախճանվել է | մայիսի 13, 1912[1][2][3][…] (78 տարեկան) |
Մահվան վայր | Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիա[4] |
Մասնագիտություն | նկարիչ |
Ուսուցիչ | Հանս Գուդե[4] |
![]() |
Սոֆուս Յակոբսեն (նորվ.՝ Sophus Jacobsen, սեպտեմբերի 7, 1833[1][2][3][…], Հալդեն, Էստֆոլդ, Նորվեգիա - մայիսի 13, 1912[1][2][3][…], Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն), նորվեգացի նկարիչ և բնանկարի վարպետ։
Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Սոֆուս Յակոբսենը ծնվել է 1833 թվականի սեպտեմբերի 7-ի նորվեգական Հալդեում։ Սկսած 1853 թվականից նկարիչն ապրել է գերմանական Դյուսելդորֆում։ Այս քաղաքում նա ուսանում է նորվեգացի նկարիչ Հանս Գուդեի մոտ։ Այստեղից շատ անգամներ է ճանապարհորդել դեպի հայրենիք, հետո դեպի Իտալիա և Ֆրանսիա և գերմանական այլ բնակավայրեր։ Ճամփորդելու ընթացքում Սոֆուս Յակոբսենը բազմաթիվ էտյուդներ է անում՝ բնությունից ներշնչված։ Հետագայում այդ էտյուդները հիմք դարձան, որպեսզի նկարիչը վրձնի իր կտավները։ Սոֆուս Յակոբսենը վարպետորեն էր նկարում բնանկարներ և աչքի էր ընկում բնականություն հաղորդելու ունակությամբ։
Սկզբնական ժամանակահատվածում Սոֆուս Յակոբսենը գերապատվություն էր տալիս միայն Նորվեգիայի ծովային տեսարաններին և լանդշաֆտներին՝ կտավին հանձնելով այդ տեսարանները հիմնականում արևային և լուսնային լուսավորվածությամբ ողողված։ Հետո սկսեց նկարել նաև աշնանային և ձմեռային տեսարաններ՝ հիմնականում գերմանական տարածաշրջանին բնորոշ։ Իր Վենետիկին նվիրված շարքում, որը լուսնի լուսավորվածությամբ է նկարված, բավականին նմանություն ունի գերմանացի նկարիչ Օսվալդ Ախենբախի նկարներին։
Սոֆուս Յակոբսենն իր մահկանացուն կնքել է յոթանասունութ տարեկան հասակում՝ Դյուսելդորֆում, 1912 թվականի մայիսի 13-ին։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Առավելապես հայտնի են Սոֆուս Յակոբսենի ներքոհիշյալ ստեղծագործությունները, որոնք հիմնականում արված են յուղաներկերով՝ կտավի վրա. :
- «Էյֆելի տեսարանը» (1861 թվական)
- «Լուսնկա գիշեր նորվեգական ափերին» (1867 թվական)
- «Լուսնկա երեկոն Վենետիկում»
- «Աշնանային լանդշաֆտ» (Օսլոյի ազգային պատկերասրահ)
- «Լապլանդացիները եղջերուների որս կատարելիս»
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Ձկնորսությունը լուսնի լույսի ներքո
-
Սան Ջորջո Մաջորե, Վենետիկ, 1865
-
Մայրամուտը անտառում, 1878
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Sophus Jacobsen — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 KulturNav — 2015.
- ↑ 4,0 4,1 Das geistige Deutschland am Ende des XIX. Jahrhunderts (գերմ.): Enzyklopädie des deutschen Geisteslebens in biographischen Skizzen — L, B: 1898.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Якобсен, Софус»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սոֆուս Յակոբսեն կատեգորիայում։ |