Jump to content

Սոֆոկլիս Դուսմանիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոֆոկլիս Դուսմանիս
հուն․՝ Σοφοκλής Δούσμανης
«Սոֆոկլիս Դուսմանիս», նկարիչ՝ Գեորգիոս Ռոյլոս
հունվարի 6, 1869հունվարի 6, 1952
ԾննդավայրԿորֆու, Հունաստան
Մահվան վայրԱթենք
ՔաղաքացիությունՀունաստան Հունաստան
Զորատեսակռազմածովային
նավատորմ
Կոչումծովակալ
Պաշտոնծովակալ
Մարտեր/
պատերազմներ
Լեմնոսի ճակատամարտ
Էլլիի ճակատամարտ
ԿրթությունHellenic Naval Academy? (1888)
ՊարգևներՄեծ փրկիչ հրամանատարի
շքանշան

Սոֆոկլիս Դուսմանիս (հուն․՝ Σοφοκλής Δούσμανης, հունվարի 6, 1869, Կորֆուհունվարի 6, 1952, Աթենք, Հունաստան), հույն ռազմական գործիչ և ծովակալ, ով աչքի է ընկել Բալկանյան պատերազմների ժամանակ։

Այդ տարիներին Սոֆոկլիս Դուսմանիսը Հունաստանի թագավորության ռազմածովային նավատորմի հրամանատարն ու ռազմական նախարարն էր[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոֆոկլիս Դուրմանիսը ծնվել է 1869 թվականի հունվարի 6-ին Հունաստանի Կերկիրա կղզում՝ հայտնի ազնվական ընտանիքում։ Նրա եղբայրը՝ Վիկտոր Դուսմանիսը, եղել է հայտնի գեներալ։

1888 թվականին Սոֆոկլիսը ավարտել է Հունաստանի ռազմածովային ակադեմիան։ Ռազմական նավատորմում և գլխավոր շտաբում իր կարիերան ավարտելուց հետո՝ մինչև Բալկանյան պատերազմների սկիզբը, Սոֆոկլիսը վստահված հրամանատար էր, որին վստահված էր «Գեորգիոս Ակերոֆ» իտալական հածանիվը[1]։

Որպես ռազմահրամանատար Սոֆոկլիս Դուսմանիսը դարձավ առավել հայտնի Առաջին Բալկանյան պատերազմի ժամանակ։ Այն բռնկվել է 1912 թվականի հոկտեմբերին։ Հունաստանի դաշնակիցներն էին Բուլղարիան, Սերբիան և Չեռնոգորիան, որոնք միահամուռ կերպով կռվում էին Օսմանյան կայսրության դեմ։

Իր հածանավում նա մասնակցում է Լեմնոսի և Էլլիի ծովային ճակատամարտերին, որտեղ հույները ակնհայտ հաղթանակ են տանում օսմանյան թուրքերի դեմ։ 1915 թվականի հունիսին մեկ այլ զորավար Կունտուրիոտիս Պավլոսի հետ նշանակվել է ռազմածովային նավատորմի հրամանատար։ Հետագայում Կունտուրիոտիս Պավլոսը դառնում է Հունաստանի նախագահ։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Սոֆոկլիս Դուսմանիսը հանդես էր գալիս, որպես Կոնստանտինոս թագավորի գլխավոր կողմնակից։ Այս շրջանում նա դարձավ Սալոնիկ քաղաքի եռյակի ծովակալներից մեկը։

Էլեֆթերիոս Վենիզելոսի վարչապետության տարիներին Կոնստանտինոս թագավորին նվիրվածության համար նրա հեղինակը տարածվում է ողջ երկրով։ Նա որոշ ժամանակով ազատվում է մարտական գործողությունների և ուղարկվում է հանգիստը վայելելու Սանտորինի կղզում։

1920 թվականին Էլեֆթերիոս Վենիզելոսը ազատվում է վարչապետի պաշտոնից և Սոֆոկլիսը վերադառնում է նավատորմ՝ Եգեյան ջոկատի հրամանատարի պաշտոնում։ 1921 թվականի նոյեմբերից մինչև 1922 թվականի հոկտեմբերը եղել է Հունաստանի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարը։

Իր ռազմական կարիերան ավարտել է 1923 թվականին։ Դրանից հետո նա սկսում է զբաղվել ռազմանավերի վերանորոգմամբ։ 1939 թվականին Սոֆոկլիսը գրել է իր հուշերի մասին հուշագիրք, որտեղ ներկայացրել է իր անցած ճանապարհը ռազմական բնագավառում։ Ծովակալը մահացել է 1952 թվականին Աթենքում[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Σόλων Γρηγοριάδης, Οι Βαλκανικοί Πόλεμοι του 1912-13, Φυτράκης,1979
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆոկլիս Դուսմանիս» հոդվածին։