Սոֆյա Սամոդուրովա
| Սոֆյա Սամոդուրովա ռուս.՝ Софья Вячеславовна Самодурова | |
|---|---|
| Ծնվել է | հուլիսի 30, 2002 (23 տարեկան) |
| Ծննդավայր | Կրասնոյարսկ, Ռուսաստան |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | գեղասահորդուհի |
Սոֆյա Վյաչեսլովա Սամոդուրովա (հուլիսի 30, 2002, Կրասնոյարսկ, Ռուսաստան), ռուս գեղասահորդուհի՝ որպես մենակատար հանդես եկող։ Եվրոպայի չեմպիոնուհի (2019 թվական)։ Skate America 2018 մրցաշարի Գրան պրի փուլի բրոնզե մրցանակակիր[1]։
2019 թվականի հունվարի 27-ի դրությամբ՝ 16-րդ տեղն է զբաղեցնում Չմշկորդների միջազգային միությունում[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոֆյա Սամոդուրովան ծնվել է 2002 թվականի հուլիսի 30-ին Կրասնոյարսկում, սակայն մանկուց ապրում և մարզվում է Սանկտ Պետերբուրգում։ Այժմ պարապում է գեղասահքի մարզիչ Ալեքսեյ Միշինի՝ «Աստղային սառույց» խմբում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմիցս հանդես է եկել Ռուսաստանի պատանի գեղասահորդների առաջնություններում, ինչպես նաև Ռուսաստանի աղջիկների և տղաների միջև (տարբեր տարիքային խմբերում) կայացած առաջնություններում, ամենաբարձր արդյունքը գրանցել է 2016 թվականին՝ Ռուսաստանի պատանի տղաների և աղջիկների առաջնությունում զբաղեցնելով երրորդ պատվավոր հորիզոնականը։ Ռուսաստանի մեծահասակների առաջնությունում 2017 և 2018 թվականներին զբաղեցրել է համապատասխանաբար 9-րդ և 10-րդ տեղերը։
Երկու անգամ հանդես է եկել պատանիների աշխարհի առաջնություններում. 2017 թվականին զբաղեցրել է 9-րդ տեղը, 2018 թվականին՝ 11-րդ տեղը[3]։ 2016/2017 սեզոնում առաջնելույթներ է ունեցել Գրան պրի պատանեկան մրցաշրջանում՝ ելույթ ունենալով ճապոնական փուլում, որտեղ զբաղեցրել է 4-րդ տեղը։ 2017/2018 սեզոնում ելույթ է ունեցել արդեն 2 փուլերում՝ Խորվաթիայի և Իտալիայի, երկուսում էլ հաղթել է՝ ապահովելով իր տեղը եզրափակիչ փուլի համար։ Գրան պրիի եզրափակիչ փուլում զբացեղրեց 6-րդ տեղը։
2018-2019 սեզոն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018/2019 սեզոնում սկսեց հանդես գալ մեծահասակների միջազգային արենայում. ISU Challenger Series-ում առաջնելույթը «Լոմբարդիա Տրոֆի»-ն էր, ինչի արդյունքում նվաճեց արծաթե մեդալը՝ զիջելով միայն Ելիզավետա Տուկտամիշևային, ով նույնպես պարապում է Ալեքսեյ Միշինի խմբում։
Առաջնելույթ է ունեցել Մեծահասկաների Գրան պրիում՝ հանդես գալով Skate America 2018 մրցաշրջանում, որտեղ նվաճել է բրոնզե մեդալ։
Մոսկվայում կայացած Rostelecom Cup 2018 մրցաշրջանում զբաղեցրեց երկրորդ տեղը՝ ըստ կարճ և տպավորիչ ծրագրերի համարների արդյունքների։
2019 թվականին Մինսկում կայացած Եվրոպայի առաջնության ժամանակ Սոֆյան գերազանց ելույթի շնորհիվ իր կարիերայում առաջին անգամ նվաճեց մայրցամաքային առաջնության ոսկե մեդալ։
Մարզական արդյունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Միջազգային[3] | |||||
|---|---|---|---|---|---|
| Մրցաշար | 2014/2015 | 2015/2016 | 2016/2017 | 2017/2018 | 2018/2019 |
| Եվրոպայի առաջնություն | 1 | ||||
| Գրան պրի եզրափակիչ | 5 | ||||
| Rostelecom Cup-ի Գրան պրիի փուլեր | 2 | ||||
| Skate America-ի Գրան պրիի փուլեր | 3 | ||||
| Լոմբարդիայի գավաթ | 2 | ||||
| Պատանիների շրջանում միջազգային մրցաշար[3] | |||||
| Պատանեկան մրցաշարի Գրան պրի | 6 | ||||
| Պատանեկան մրցաշարի Գրան պրիի փուլեր։ Խորվաթիա | 1 | ||||
| Պատանեկան մրցաշարի Գրան պրիի փուլեր։ Իտալիա | 1 | ||||
| Պատանեկան մրցաշարի Գրան պրիի փուլեր։ Ճապոնիա | 4 | ||||
| Triglav Trophy | 2 | ||||
| Միջազգային՝ առաջխաղացում ունեցած նորեկների մեջ | |||||
| NRW Trophy | 2 | ||||
| Ազգային։ | |||||
| Ռուսաստանի առաջնություն | 9 | 11 | 6 | ||
| Ռուսաստանի առաջնություն՝ պատանիների շրջանում | 16 | 6 | 12 | ||
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ . Чемпионка Европы (2019)«Самодурова заняла третье место на этапе Гран-при Skate America». Sports.ru. 2018 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 26-ին.
«Самодурова: была двумя руками "за" переход во взрослое катание». Р-Спорт. 2018 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 26-ին.
«Фигуристы из России попали на пьедестал во всех дисциплинах на «Скейт Америка»». Eurosport. 2018 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 26-ին. - ↑ «ISU World Standings for Figure Skating and Ice Dance» (անգլերեն). Международный союз конькобежцев. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 Sofia SAMODUROVA RUS
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սոֆյա Սամոդուրովա(անգլ.) Չմշկորդների միջազգային միության պաշտոնական կայքում