Սոֆյա Պոզդնյակովա
Սոֆյա Պոզդնյակովա | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | սուսերամարտիկ |
Երկիր՝ | ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունիսի 17, 1997[1] (26 տարեկան) |
Ծննդավայր՝ | Նովոսիբիրսկ, Ռուսաստան |
Մարզիչ(ներ)՝ | Aleksandr Shirshov? |
Սոֆյա Ստանիսլավովնա Պոզդնյակովա (ռուս.՝ София Станиславовна Позднякова, հունիսի 17, 1997[1], Նովոսիբիրսկ, Ռուսաստան), ռուս սուսերամարտիկ (սուսեր)։ 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն անհատական և թիմային առաջնություններում, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր։ Սպորտի վաստակավոր վարպետ[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սոֆյա Պոզդնյակովան ծնվել է 1997 թվականի հունիսի 17-ին Նովոսիբիրսկում։ Նրա հայրը՝ Ստանիսլավ Պոզդնյակովը, հայտնի սուսերամարտիկ է, Օլիպիական խաղերի քառակի չեմպիոն, 2018 թվականին դարձել է Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի, իսկ 2016 թվականին՝ Եվրոպայի սուսերամարտի կոնֆեդերացիայի նախագահ[3]։ Մայրը՝ Անաստասիան, սպորտի վարպետ է և Նովոսիբիրսկի մարզի սուսերամարտի ֆեդերացիայի քարտուղարը[3][4] Սոֆյա Պոզդնյակովան մարզվել է Նովոսիբիրսկի սուսերամարտի մարզական պատրաստության կենտրոնում։ Մարզիչը եղել է Սերգեյ Ստեպանկինը[5][6]։ Բացի այդ, մարզուհին սովորել է Սմոլենսկի ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և զբոսաշրջության պետական ակադեմիայում՝ ապագայում նախատեսելով դառնալ մարզական լրագրող[7]։ 2016 թվականին սկսել է հանդես գալ ԲԿՄԱ-ում[3]։
Սոֆյան սուսերամարտով զբաղվել սկսել է 10 տարեկանում, իսկ մինչ այդ զբաղվել է լողով և սպորտային ակրոբատիկայով[3]։ Որպես պատանի՝ նա հաջողությամբ հանդես է եկել որպես հիմնական թիմում հայտնվելու հավակնորդ. 2017 թվականին նա դարձել է պատանիների աշխարհի չեմպիոն։
Նույն մրցաշրջանում Սոֆյան նշել է նորամուտը ազգային հավաքականի կազմում և դարձել Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր թիմային սուսերամարտում։ Իսկ մեկ տարի անց դարձել է Եվրոպայի չեմպիոն նույն ծրագրով։
Նույն թվականին Սոֆյան առաջընթաց է գրանցել աշխարհի առաջնությունում. նա ոսկե մեդալ է նվաճել անհատական առաջնությունում։ Իր մրցաշարային ուղու ընթացքում երիտասարդ մարզուհին թիմային մրցաշարերում հաղթել է աշխարհի երեք չեմպիոնների (երկու ամերիկուհիների՝ Էնն-Էլիզաբեթ Սթոունին և Դագմարա Վոզնյակը և իտալացի Իրենե Վեկկինի), իսկ եզրափակիչ գոտեմարտում համառ պայքարում հաղթել է իր առավել նշանավոր հայրենակցուհուն՝ աշխարհի յոթակի չեմպիոն և օլիմպիական չեմպիոն Սոֆյա Վելիկայային։ Այս հաղթանակը Սոֆյայի համար դարձել է իր կարիերայի առաջին անհատական մեդալը մրցաշրջանի գլխավոր մրցումներում։ Երեք օր անց Սոֆյան և նրա թիմակիցները թիմային առաջնությունում զբաղեցրել են երկրորդ տեղը։
2019 թվականին ռուս սուսերամարտուհին դարձել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն թիմային առաջնությունում, իսկ մեկ ամիս անց նվաճել է իր երկրորդ ոսկե մեդալը Նույն ծրագրով աշխարհի առաջնություններում։
2020 թվականի սեպտեմբերին ամուսնացել է սարատովցի սուսերամարտիկ Կոնստանտին Լոխանովի հետ[8]։
2021 թվականին առաջին անգամ դարձել է Ռուսաստանի չեմպիոն անհատական առաջնությունում։ Ռուսաստանի առաջնությունն անցկացվել է Նովոսիբիրսկում։
Լավագույն արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Օլիմպիական խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի Ամառային օլիմպիական խաղեր (Տոկիո, Ճապոնիա)
Աշխարհի առաջնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի աշխարհի առաջնություն (Վուքսի, Չինաստան)
2019 թվականի աշխարհի առաջնություն (Բուդապեշտ, Հունգարիա) (թիմային)
2018 թվականի աշխարհի առաջնություն (Վուքսի, Չինաստան) (թիմային)
Եվրոպայի առաջնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի Եվրոպայի առաջնություն (Նովի Սադ, Սերբիա) (թիմային)
2019 թվականի Եվրոպայի առաջնություն (Դյուսելդորֆ, Գերմանիա) (թիմային)
2017 թվականի Եվրոպայի առաջնություն (Թբիլիսի, Վրաստան) (թիմային)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://www.olympedia.org/athletes/146132
- ↑ «Позднякова София Станиславовна - Федерация фехтования России»։ rusfencing.ru։ Վերցված է 2019-02-24
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Саблистка ЦСКА София Позднякова: Отец дает советы, но за спортивные неудачи не ругает»։ Центральный спортивный клуб Армии։ 28.03.2017։ Վերցված է 2018-07-24
- ↑ Биография президента Олимпийского комитета России Станислава Позднякова
- ↑ София Позднякова: из Германии с наградами. Департамент физической культуры и спорта Новосибирской области.
- ↑ Государственное автономное учреждение Новосибирской области «Спортивная школа олимпийского резерва по фехтованию».
- ↑ Александр Просветов։ «София Позднякова: «Главное — последний удар остался за мной»»։ Վերցված է 2018-07-24
- ↑ Танец в тумане: чемпионка мира из Новосибирска сыграла свадьбу в Москве — смотрим красивые снимки с церемонии
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սոֆյա Պոզդնյակովայի էջը Ռուսաստանի սուսերամարտի ֆեդերացիայի կայքում (ռուս.)
|