Jump to content

Սոֆյա Նալեպինսկա-Բոյչուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոֆյա Նալեպինսկա-Բոյչուկ
Ծնվել էհուլիսի 30, 1884(1884-07-30)
ԾննդավայրԼոձ, Piotrków Governorate, Warsaw general-governorate, Ռուսական կայսրություն
Վախճանվել էդեկտեմբերի 11, 1937(1937-12-11) (53 տարեկան)
Մահվան վայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտություննկարչուհի
ԱշակերտներԶորյա Գալինա Դենիսիվնա, Կոնստանտին Կոզլովսկի, Q115314630?, Q12157871? և Q20067508?
ԱմուսինՄիխայիլ Բոյչուկ[1]
 Sofiya Nalepinska-Boychuk Վիքիպահեստում
Սով, տեսարան Հոլոդոմորից

Սոֆյա Օլեքսանդրիվնա Նալեպինսկա-Բոյչուկ ( ուկր. ՝ Софія Олександрівна Налепинська-Бойчук[2]. հուլիսի 30, 1884(1884-07-30), Լոձ, Piotrków Governorate, Warsaw general-governorate, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 11, 1937(1937-12-11), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ)[3] ), ծնունդով Լեհաստանից և լեհական ծագումով ուկրաինացի նկարչուհի, ով առավել հայտնի է իր փայտափորագրություններով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Լեհաստանում։ Հայրը երկաթուղային ճարտարագետ էր, մայրը՝ դաշնակահարուհի։ 1890 թվականին հոր հետ տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ էլ ստացել է կերպարվեստի առաջին դասերը՝ աշակերտելով լեհ նկարիչ Յան Ցիգլինսկուն։ Հետագայում նա մասնավոր դասեր է առել Մյունխենում՝ հունգարացի նկարիչ Սիմոն Հոլյոսից[3]։ Իր ուսումնառությունն ավարտել է 1909 թվականին Փարիզում, Ռանսոնի ակադեմիայում, որտեղ աշխատել է Ֆելիքս Վալոտոնի և Մորիս Դենիսի հետ[4]։ Այստեղ էլ ծանոթացել է ուկրաինացի նկարիչ Միխայլո Բոյչուկի հետ։ Նրա և մի ընկերոջ հետ Իտալիայում շրջագայելուց հետո վերադարձել է Գալիցիա և ներգրավվել տեղի արվեստագետների համայնքում։

Բոյչուկի հետ նրա հարաբերությունները գնալով խորացել են, և 1917 թվականին նրանք Կիևում ամուսնացել են։ Սոֆյան սովորել է ուկրաիներեն և արագ յուրացրել մշակույթը։ Նրանք 1918 թվականին որդի են ունեցել։ 1919-1922 թվականներին Սոֆյան աշխատել է Միրգորոդի արվեստի դպրոցում, այնուհետև դարձել է Կիևի պլաստիկ արվեստի ինստիտուտի քսիլոգրաֆիայի արհեստանոցի վարիչը (1924 թվականից հետո՝ Կիևի արվեստի ինստիտուտ, այժմ ՝ Վիզուալ արվեստների և ճարտարապետության ազգային ակադեմիա )։ Նա այնտեղ աշխատել է մինչև 1929 թվականը[4]

1936 թվականին նա և իր ամուսինը ձերբակալվել են լրտեսության և հակահեղափոխական գործունեության մեղադրանքով։ Հաջորդ տարի նրանց գնդակահարել են. համապատասխանաբար՝ դեկտեմբերին և հուլիսին։

Սոֆյա Նալեպինսկա-Բոյչուկի աշխատանքների մեծ մասը գրքի նկարազարդման համար նախատեսված փայտափորագրություններ են, այդ թվում՝ Տարաս Շևչենկոյի, Դմիտրի Մամին-Սիբիրյակի և Ստեպան Վասիլչենկոյի ստեղծագործությունների թեմաներով։ Ուկրաինայի անկախության պատերազմի ժամանակ նա նախագծել է թղթադրամների և պետական արժեթղթերի նմուշօրինակներ։ Դրանք 1932 թվականին ցուցադրվել են, բայց երբեք չեն օգտագործվել[3]։

1988 թվականին նա արդարացվել է։ 1996 թվականին նրա անունը տեղ է գտել բռնաճնշումների ենթարկված քառասուն արվեստագետների հուշարձանին, որ գտնվում է ազգային ակադեմիայում[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Internet Encyclopedia of Ukraine / O. Havrylyshyn, F. Sysyn, M. Moser, M. R. Stech, R. SawyckyCIUS, 2001.
  2. There are variants of the surname Нелепинська-Бойчук and Налепінська-Бойчук.
  3. 3,0 3,1 3,2 Дмитрієнко М. Ф. Налепинська С. О. // Encyclopedia of Ukrainian History: Т. 7: Мі-О / Редкол.: V.A. Smolii (ed.) and in НАН України. Institute of Ukrainian History. — К.: В-во «Наукова думка» (Scientific Thought), 2010. — 728
  4. 4,0 4,1 D.O. Gorbachov; "Налепинська-Бойчук Софія Олександрівна" // Ukrainian Soviet Encyclopedia
  5. Galyna Sklyarenka; "Пам'ятник репресованим митцям" // Collection of Historical and Cultural Monuments of Ukraine: Кн. 1, ч. 2.: М-С. — с. 866—867

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • M.F. Dmitryenko;; Налепинська-Бойчук Софія Олександрівна
  • Serhii Bilokin; Смерть Софії Налепінської-Бойчук
  • Выставки советского изобразительного искусства : Справочник. Т. 1. — М., 1965. — С. 439;
  • Выставки советского изобразительного искусства : Справочник. Т. 2. — М., 1967. — С. 446;
  • Словник художників Украіни. — Киів, 1973. — С. 158;
  • Степанян Н. Искусство России XX века : Взгляд из 90-х. — М. : Эксмо-Пресс, 1999. — С. 139.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆյա Նալեպինսկա-Բոյչուկ» հոդվածին։