Սոֆյա Կիաննի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոֆյա Կիաննի
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 13, 2001(2001-12-13) (22 տարեկան)
Քաղաքացիություն ԱՄՆ[1]
ԿրթությունԹոմաս Ջեֆերսոնի գիտության և տեխնոլոգիայի ավագ դպրոց և Ինդիանայի համալսարան
Մասնագիտությունբնապահպան, գրող, մանկական դերասան և Կլիմայական ակտիվիստ
Պարգևներ և
մրցանակներ
 Sophia Kianni Վիքիպահեստում

Սոֆիա Կիաննի (անգլ.՝ Sophia Kianni, դեկտեմբերի 13, 2001(2001-12-13)), ամերիկացի կլիմայական ակտիվիստ, որը մասնագիտանում է լրատվամիջոցների և ռազմավարության ոլորտում։ Հանդիսանում է «Կլիմայական կարդինալներ» միջազգային երիտասարդական կազմակերպության կողմից շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպության հիմնադիր և գործադիր տնօրեն, որն աշխատում է կլիմայի փոփոխության վերաբերյալ տեղեկատվությունն ավելի քան 100 լեզուներով թարգմանելու վրա։ Որպես ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Կլիմայի փոփոխության հարցերով երիտասարդական խորհրդատվական խմբի ամենաերիտասարդ անդամ՝ ներկայացնում է Միացյալ Նահանգները։ Նաև աշխատում է որպես «Ուրբաթները հանուն ապագայի» ուսանողների միջազգային հասարակական շարժման ազգային ռազմավար, «Ապստամբություն ոչնչացման դեմ» բնապահպանական շարժման միջազգային խոսնակ ու «Սա զրո ժամն է» ազգային գործընկերության համակարգող։

Ակտիվիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիաննին ելույթ է ունենում «Սև ուրբաթ» կլիմայական գործադուլի ժամանակ, 2019 թվական

Կիանին հետաքրքրվել է կլիմայական ակտիվությամբ Թեհրանում միջնակարգ դպրոցում սովորելու տարիներին, երբ մի գիշեր աստղերը մթագնել էին ծխից, իսկ դա «ազդանշան էր այն բանի, որ մեր աշխարհը սարսափելի արագությամբ է տաքանում»[3]։ Հետագայում միացել է Գրետա Թունբերգի «Ուրբաթները հանուն ապագայի» խմբին և դասերից բացակայել՝ օժանդակելու կլիմայի փոփոխության վերաբերյալ գործողություններին[3]։ Օգնել է կազմակերպել 2019 թվականի «Սև ուրբաթ» կլիմայական դասադուլը[4]։ Մինչև 2019 թվականը «Ուրբաթները հանուն ապագայի» շարժման ազգային ռազմավարն էր ու «Զրո ժամ» բնապահպանական շահերի պաշտպանության խմբի ազգային գործընկերության համակարգողը[4][5]։

Ջեյն Ֆոնդան (ձախից) և Կիաննին (աջից) Կապիտոլիումի շենքի դիմաց անցկացվող Fire Drill Fridays DC միջոցառմանը:

2019 թվականի նոյեմբերին Կիաննին բացակայել է դպրոցից ու միացել «Ապստամբություն ոչնչացման դեմ» շարժման բողոքողների խմբին, որոնք մտադիր էին մեկ շաբաթյա հացադուլ և նստացույց կազմակերպել Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի վաշինգտոնյան գրասենյակի մոտ՝ նրանից պահանջելով տեսախցիկների ներկայությամբ իրենց հետ մեկ ժամ զրուցել կլիմայական փոփոխության մասին[6]։ Մասնակիցները մոտավորապես մեկ տասնյակից ավելի էին․ 17 տարեկան Կիաննին ամենաերիտասարդն էր և երկու կանանցից մեկը[7][8]։ Նա մասնակցել է միայն նստացույցի առաջին օրվան, բայց հանդես է եկել պատրաստի ելույթով և մամուլին հարցազրույցներ տվել, ինչպես նաև հացադուլը շարունակել հեռակա կարգով[7][9]։ Բողոքի ցույցին իր մասնակցության մասին գրել է ամերիկյան «Teen Vogue» ամսագրում[3]։ 2020 թվականի փետրվարին նշանակվել է «Ապստամբություն ոչնչացման դեմ» շարժման խոսնակ[10][11]։

2020 թվականի գարնանը Կիանիի ֆիզիկական ակտիվությունը սահմանափակվել է դպրոցների փակման և COVID-19 համավարակի պարտադրած սոցիալական հեռավորության պահպանման պահանջների պատճառով, իսկ նրա պլանավորված վճարովի դասախոսությունները Սթենֆորդի, Փրինսթոնի և Դյուկի համալսարաններում հետաձգվել են[12][13]։ Կիաննին կարողացել է հեռակա կերպով շարունակել իր ակտիվությունը Միչիգանի տեխնոլոգիական համալսարանում ունեցած ելույթով[14]։ Բացի այդ, Կիաննին որոշել է արագացնել նախագծված «Կլիմայական կարդինալներ» կայքի ստեղծումը, որը կլիմայի փոփոխության վերաբերյալ տեղեկատվությունը թարգմանելու էր տարբեր լեզուներով[12]։

2020 թվականի հուլիսին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտեռեշը Կիաննիին նշանակել է կլիմայի փոփոխության վերաբերյալ իր երիտասարդական խորհրդատվական խմբում, որը յոթ երիտասարդ ակտիվիստներից բաղկացած խումբ է և նրան խորհուրդ է տալու կլիմայի ճգնաժամի դեմ պայքարի գործողությունների մասին[15][16]։ Կիաննին խմբում ամենաերիտասարդն էր․ մյուս մասնակիցները 18-28 տարեկան էին[17]։ Նա միակն էր, որը ներկայացնում էր Միացյալ Նահանգները, ինչպես նաև Միջին Արևելքն ու Իրանը[18][19]։

2020 թվականի դեկտեմբերին «Vice» ամսագրի կողմից ճանաչվել է 2020 թվականի տարվա 20 մարդկանցից մեկը՝ որպես ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության երիտասարդական խորհրդատվական խմբի Միացյալ Նահանգների ներկայացուցիչ և «Կլիմայական կարդինալների» հիմնադիր[18][20][21]։

Կլիմայական կարդինալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կլիմայական կարդինալները» միջազգային երիտասարդական, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը հիմնադրվել է Կիաննիի կողմից 2020 թվականին և առաջարկում է տեղեկատվություն կլիմայի փոփոխության մասին յուրաքանչյուր լեզվով։ Այն անվանակոչվել է հյուսիսային կարդինալի՝ Վիրջինիա նահանգի խորհրդանիշ թռչնի պատվին, որը փոխաբերաբար խորհրդանշում է աշխարհով մեկ թռչող տեղեկատվությունը[12][22]։ Կիաննիին ոգեշնչել են այն տարիները, որոնք նա անցկացրել է իրանցի հարազատների համար անգլերեն լեզվով կլիմայի փոփոխության մասին հոդվածները պարսկերեն թարգմանելու համար, քանի որ իրանական լրատվամիջոցները համարյա չէին լուսաբանում այդ թեման[12]։ Նա ասում է, որ ինքը նկատել է, որ կլիմայի փոփոխության վերաբերյալ տեղեկատվական բովանդակությունը կա՛մ միայն անգլերեն, կա՛մ լավագույն դեպքում չինարեն և իսպաներեն է, ինչը դրանք անհասանելի էր դարձնում այլ լեզուներով խոսողների համար[22]։

«Կլիմայական կարդինալները» բացվել է 2020 թվականի մայիսին և առաջին օրը գրանցել թարգմանիչներ դառնալ ցանկացող 1100 կամավորներ[23]։ Նրանք նաև համագործակցել են ավելի քան 10 միլիոն հետևորդ ունեցող իրանալեզու Ռադիո Ջավանի հետ՝ իրանցիների շրջանում գրաֆիկա և թարգմանություններ տարածելու նպատակով[22][24]։ «Կլիմայական կարդինալները» հովանավորվում են Միջազգային ուսանողական բնապահպանական կոալիցիայի կողմից, որը թույլ է տալիս դրա թարգմանություններին մասնակցած ուսանողներին իրենց աշխատանքի համար վաստակել համայնքային ծառայության ժամեր[22]։ Մինչև 2020 թվականի օգոստոսը խումբն ուներ ավելի քան 5,000 կամավոր, որոնց միջին տարիքը կազմում էր 16[25]։ Մինչև 2020 թվականի դեկտեմբերը կամավորների թիվն 8,000 էր ու այն համագործակցում էր ՅՈՒՆԻՍԵՖ-ի ու «Թարգմանիչներ առանց սահմանների» կազմակերպության հետ[18]։

Լրագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականին «Teen Vogue» ամսագրում հոդված է գրել Փելոսիի գրասենյակի մոտ կազմակերպված հացադուլի մասին[3]։ 2020 թվականին երկու հոդված է գրել կորոնավիրուսի ազդեցության մասին․ մեկը «Cosmopolitan» ամսագրի Մերձավոր Արևելքի հրատարակության համար իր մեծ ընտանիքի՝ Նովրուզի տոնակատարության վրա դրա ունեցած ազդեցության մասին[26], իսկ մյուսը՝ «Refinery29» կայքի համար՝ որպես կլիմայական ակտիվիստ իր ամենօրյա գործունեության վրա կորոնավիրուսի ազդեցության մասին, որը լայնորեն շրջանառվել է[27]։ Հոդված է գրել նաև «MTV News»-ի համար Երկրի օրվա 50-ամյակի առթիվ, որն օգնել էր համակարգել[28]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիաննին ապրում է իր մոր, հայրիկի, կրտսեր քրոջ և երկու ընտանի թռչունների հետ Հյուսիսային Վիրջինիայի ՄքԼեյն համայնքում[5][13]։ Նա սովորել է Հենրի Ուադսվորթ Լոնգֆելոյի Միջին դպրոցում, որտեղ նրա թիմը հաղթել է նահանգային գիտությունների օլիմպիադայում[29], ինչպես նաև Թոմաս Ջեֆերսոնի գիտության և տեխնոլոգիայի ավագ դպրոցում[12][30]։

Կիաննին լայն ուշադրության է արժանացել լրատվամիջոցների կողմից որպես COVID-19 համավարակի հետ կապված սոցիալական հեռավորությանը միտված միջոցառումներին արձագանքելու դեռահասի օրինակ․ CNN-ը, Թայմ շաբաթաթերթը և Վաշինգտոն Փոստ օրաթերթը գրել են այն մասին, թե ինչպես նա և իր ընկերները տեղափոխել են իրենց անձնական փոխգործակցությունը և նույնիսկ իրենց ֆիզիկապես չեղյալ հայտարարված ավարտական երեկոն Zoom վիդեո զրույցների հարթակ ու ՏիկՏոկ վիդեոներ[5][13][31][32]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.bbc.co.uk/news/resources/idt-02d9060e-15dc-426c-bfe0-86a6437e5234
  2. https://www.lorealparisusa.com/women-of-worth
  3. 3,0 3,1 3,2 3,3 Kianni, Sophia (2019 թ․ դեկտեմբերի 11). «Why I Went on Hunger Strike at Nancy Pelosi's Office». Teen Vogue (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.
  4. 4,0 4,1 Nayak, Anika (2019 թ․ դեկտեմբերի 20). «Best Sustainable Gift Ideas for Your Environmentally-Conscious Friends». Teen Vogue (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.
  5. 5,0 5,1 5,2 Andrews, Travis M. (2020 թ․ մարտի 30). «We're all video chatting now. But some of us hate it». Washington Post (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.
  6. Will, K. Sophie (2019 թ․ նոյեմբերի 21). «Extinction Rebellion aims to turn up political heat with hunger strikes» (անգլերեն). Reuters. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.
  7. 7,0 7,1 Felton, Lena (2019 թ․ նոյեմբերի 18). «Meet the 17-year-old climate activist who skipped school to hunger strike at the Capitol». The Lily. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.
  8. Holden, Emily (2019 թ․ նոյեմբերի 18). «Hunger strikers target Pelosi in push for Democrats to take action on climate crisis». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.
  9. «No Food No Future: Hunger Strike for Climate Action». The Years Project (անգլերեն). 2020 թ․ մարտի 2. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 22-ին. «Sophia went for days without food»
  10. Mosher, Eve (2020 թ․ փետրվարի 10). «Extinction Rebellion Congratulates Oscar Winner and Collaborator Joaquin Phoenix». Extinction Rebellion NYC. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.
  11. Monllos, Kristina (2020 թ․ մարտի 18). «How Extinction Rebellion is using social media and marketing to grow a movement». Digiday. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 Natanson, Hannah (2020 թ․ ապրիլի 10). «Their schools and streets empty, teen climate activists find new ways to strike». Washington Post (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.
  13. 13,0 13,1 13,2 Malinsky, Gili (2020 թ․ ապրիլի 1). «Less Taco Bell, more investing: How a high school senior is learning about money while at home» (անգլերեն). Acorns. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.
  14. Christensen, Kelley (2020 թ․ մարտի 19). «Michigan Tech virtual World Water Day». The Mining Gazette. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.
  15. Blazhevska, Vesna (2020 թ․ հուլիսի 27). «Young leaders tapped to invigorate UN's climate action plans, hold leaders to account». United Nations Sustainable Development. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 6-ին.
  16. Lavietes, Matthew (2020 թ․ հուլիսի 28). «'Bold leadership': Seven young climate activists to have a say in UN». The Sydney Morning Herald (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 6-ին.
  17. Hobbs, Joe (2020 թ․ օգոստոսի 3). «First Person: Turning 'apathetic people into climate activists'; a young person's view». UN News (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 6-ին.
  18. 18,0 18,1 18,2 Ferdowsi, Samir (2020 թ․ դեկտեմբերի 18). «The Activist Translating Climate Crisis Information Across the Globe». www.vice.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 23-ին.
  19. Gibson, Francesca (2020 թ․ սեպտեմբերի 28). «Meet Sophia Kianni, the Irani-American climate activist who is trying to change the world». Cosmopolitan Middle East. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 23-ին.
  20. Ferreira, Becky (2020 թ․ դեկտեմբերի 4). «Motherboard Presents: Humans 2020». Vice (magazine) (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 23-ին.
  21. «Humans2020». Vice (magazine) (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 23-ին.
  22. 22,0 22,1 22,2 22,3 Kart, Jeff (2020 թ․ մայիսի 12). «Youth Activist Uses Quarantine To Start Nonprofit That Translates Climate Change Information From English To Other Languages». Forbes (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 19-ին.
  23. Kart, Jeff (2020 թ․ մայիսի 26). «Climate Cardinals Website Enlists Students To Translate Climate Change Information, Earn Community Service Hours». Forbes (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 31-ին.
  24. Iannaccone, Stefano (2020 թ․ օգոստոսի 5). «La storia di Sophia Kianni, la nuova Greta dei due Continenti». Impakter.it (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 6-ին.
  25. Loiero, Alessandra (2020 թ․ օգոստոսի 3). «La consapevolezza di Sophia Kianni: i giovani attivisti e l'aiuto all'ONU sul clima». La Voce di New York (իտալերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 6-ին.
  26. Kianni, Sophia (2020 թ․ մարտի 29). «How coronavirus has affected my celebration of Nowruz». Cosmopolitan Middle East (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.
  27. Kianni, Sophia (2020 թ․ ապրիլի 22). «What It's Really Like To Be A Climate Change Activist In Quarantine». Refinery29 (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 22-ին. Also available as Kianni, Sophia (2020 թ․ ապրիլի 22). «What It's Really Like To Be A Climate Change Activist In Quarantine». Yahoo News. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 22-ին. and Kianni, Sophia (2020 թ․ ապրիլի 22). «What It's Really Like To Be A Climate Change Activist During Coronavirus». MSN. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 5-ին.
  28. Kianni, Sophia (2020 թ․ ապրիլի 30). «Earth Day Has Passed. Now What?». MTV News. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 5-ին.
  29. «Longfellow Science Olympiad team tops in Virginia». InsideNoVa (անգլերեն). 2016 թ․ ապրիլի 22. Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.
  30. «Two Hundred Thirty-Seven Students Named 2020 National Merit Semifinalists». Fairfax County Public Schools. 2019 թ․ սեպտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.
  31. Willingham, AJ (2020 թ․ ապրիլի 19). «Stuck at home, families find a new way to bond: creating TikTok videos». CNN. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.
  32. McCluskey, Megan (2020 թ․ մարտի 19). «How High Schoolers Are Planning Online Prom Parties Amid Coronavirus». Time. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]