Սոֆյա Լևիցկայա
Սոֆյա Լևիցկայա ուկրաիներեն՝ Софія Пилипівна Левицька | |
---|---|
Ծնվել է | մարտի 9, 1874[1] կամ մարտի 9, 1882[2] |
Ծննդավայր | Վիխիլևկա, Յարմոլինի շրջան, Խմելնիցկիի մարզ, ԽՍՀՄ[1] |
Վախճանվել է | սեպտեմբերի 20, 1937 կամ 1937[2][3] |
Մահվան վայր | Փարիզ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց |
Մասնագիտություն | նկարչուհի և նկարիչ-փորագրող |
Ոճ | Պոստիմպրեսիոնիզմ |
Sonia Lewitska Վիքիպահեստում |
Սոֆյա Լևիցկայա (լեհ.՝ Sofia Lewicka, ուկրաիներեն՝ Cофія Пилипівна Левицька, ֆր.՝ Sonia Lewitska, ռուս.՝ София (Соня) Филипповна Левицкая, մարտի 9, 1874[1] կամ մարտի 9, 1882[2], Վիխիլևկա, Յարմոլինի շրջան, Խմելնիցկիի մարզ, ԽՍՀՄ[1] - սեպտեմբերի 20, 1937 կամ 1937[2][3], Փարիզ)[4], լեհական ծագման ֆրանսիացի նկարչուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոֆյա Լևիցկայան ուկրաինական ծագմամբ պոստիմպրեսիոնիստ նկարիչ էր, փորագրիչ և պատկերազարդող, ուկրաինացի գրող և դիվանագետ Մոդեստ Լևիցկու քույրը։ Հայրը Պոդոլիա գավառի հանրային դպրոցների վերահսկիչ էր։ Նա Վոլոդիմիր Անտոնովիչի և Թադեյ Ռիլսկիի ընկերն էր, ակտիվորեն հետաքրքրված էր հասարակական ու մշակութային աշխատանքով։ Սոֆյայի մանկությունն անցել է Կիևում և Օլխովցիում։ Նրա մայրը` Մոդեստա Բիշովսկան, Լեշինսկի ազնվական տոհմից էր։ Նրա ընտանիքը լավ կրթված էր, ուներ դեմոկրատական հայացքներ, ընտանիքում խոսում էին ուկրաիներեն, վարժ տիրապետում էին գերմաներենին, ֆրանսերենին, լեհերենին։ Սոնյան ավարտել է Ժիտոմիրի Գեղարվեստի դպրոցը։ 19 տարեկանում այդ քաղաքում նա ամուսնացել է տեղացի բժիշկ Յուստին Մանիլովսկու հետ, սակայն վերջինս չարաշահում էր ալկոհոլը։ Գեղարվեստի դպրոցն ավարտելուց հետո նա հեռացել է ամուսնուց, գնալով ծնողների մոտ ու թողնելով մտավոր խնդիրներ ունեցող դստերը։ Դրանից հետո Կիևում սկսել է արվեստ ուսումնասիրել Սերհիյ Սվետոսլավսկու հետ։ Վերջինս նրան խորհուրդ է տվել Փարիզ գնալ, և Սոֆյան 1905 թվականին տեղափոխվել է Փարիզ` արվեստ ուսումնասիրելու։
Սոֆյան զբաղվել է նրբագեղ արվեստով` առանց կորցնելու այն, ինչը բանաստեղծն անվանել է «մանկության նվեր»։ Անկախ լինելով` նա զգուշացել է արվեստի բոլոր տեսություններից և վերցրել է միայն իր համար լավագույն մեթոդները` իր տեսությունն արվեստի վերածելու համար։ Հաճախ ոգեշնչվել է սլավոնական ֆոլկլորով։ Լևիցկայան Փարիզի խմբի վաղ անդամներից մեկն էր։ 1905 թվականին նա հաստատվել է Փարիզում և շարունակել է իր ուսումնառությունը Ժան Մերչանդի հետ, ով ավելի ուշ դարձել է նրա ամուսինը։ Սկսելով որպես կուբիստ և ֆովիստ` հետագայում նա անցել է պոստիմպրեսիոնիզմին և հայտնի է դարձել գրքերի իր սահմանափակ քանակությամբ պատկերազարդումներով։
Նա ցուցադրվել է Աշնանային սալոնում (1910–1913, 1919–1925, 1927–1934), Անկախների սալոնում (1910–1914, 1920–1922)[5], Section d'Or-ում[6], Salon des Tuileries-ում (1929, 1932, 1933), փարիզյան ցուցասրահներում և միջազգային ցուցահանդեսներում։
1933 թվականին մասնակցել է Salon de Echanges-ին։ Միևնույն ժամանակ իր ընկերոջ` Հենրիտեա Տիրմանի հետ օգնել է Անդրե Ֆաուին ու Ֆրանսիզ Թիեկին[7]` սենյակների ձևավորման հարցում։ Նա նաև օգնել է իր ընկերներին երկրի ծանր տնտեսական ճգնաժամի ժամանակ[8]։
1937 թվականին Հենրիետա Տիրմանն իր ընկերների հետ իր տանն ստեղծել է Սոնյա Լևիցկայայի ընկերների համայնքը, որը 1938 թվականին կազմակերպել է նկարչի աշխատանքների հետահայաց երկու ցուցադրություն Սագոտ Լե Գարրե պատկերասրահում[9][10]։
Պատկերազարդումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ժան Կոկտո, Բերթրանդ Գոգեն (1892–1943); L'almanach de Club des Cent|Cocagne pour l'an 1920–1922, Dédié aux vrais Gourmands Et aux Francs Buveurs (1921)[11]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 колектив авторів Енциклопедія сучасної України (укр.) — Інститут енциклопедичних досліджень НАН України, 2001. — ISBN 966-02-2075-8
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Delarge J. Le Delarge (ֆր.) — Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
- ↑ 3,0 3,1 3,2 https://collection.centrepompidou.fr/artworks/authors/LEWITSKA%20Sophie↹LEWITSKA%20Sophie
- ↑ Le Petit Parisien (Paris), 1937-09-23; Journal des débats politiques et littéraires, 1937/09/24 (Numéro 264), p,2, death date Sonia Lewitska – 1937/09/20 Bnf
- ↑ Salon des indépendants (26 ; 1910), no.3283-3288; Gallica BnF
- ↑ La Section d'Or, 1912; kubisme.info
- ↑ Work of Francis Thieck (decorator, ceramist, painter) Արխիվացված 2016-03-05 Wayback Machine; catalogue.gazette-drouot.com; L'Oeil de Paris pénètre partout,1934/01/06 (A7,N270), p.15, Le bar-exposition; Gallica BnF
- ↑ Comoedia (Paris. 1907), 1933/12/21 (A27,N7621), p.1, Le Salon de Echanges..; Gallica BnF
- ↑ Journal officiel de la République française, 1938/12/02 (A70,N282), p.48; Gallica BnF
- ↑ sagot-legarrec.com
- ↑ Notice WorldCat; sudoc; BnF. Engraved on wood and unpublished drawings of: Matisse, J. Marchand, R. Dufy, Sonia Lewitska, André Dunoyer de Segonzac, Jean Émile Laboureur, Othon Friesz, Marquet, Pierre Laprade, Signac, Louis Latapie, Suzanne Valadon, Henriette Tirman and others.'
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Works Sonia Lewitzka, artnet.com
- Benezit Dictionary of Artists, 2006, site Oxford Index (subscription or library membership required)
- Искусство и архитектура Русского зарубежья, Левицкая София (Соня) Филипповна; artrz.ru
- Van Gogh Museum Journal 1995, p.176, Portrait of Mme Sonya Lewitzka, 1932, by Emile Bernard; no.S407M/1990; dbnl.org
- Comoedia (Paris), 1935-04-11, Une exposition qui nous oblige à méditer sur le cubisme éternel; BNF
- Alexis Gritchenko, Mes rencontres avec les artistes français, L'Harmattan, 2010, pp. 160–166 (978-2296117686)
- (en) Vita Susak, Ukrainian artists in Paris. 1900–1939, Lviv, Rodovid Press, 2010 (978-9667845407)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆյա Լևիցկայա» հոդվածին։ |
|
- Մարտի 9 ծնունդներ
- 1874 ծնունդներ
- 1882 ծնունդներ
- Սեպտեմբերի 20 մահեր
- 1937 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Փարիզի գեղարվեստի ազգային բարձրագույն դպրոցի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Ժամանակակից արվեստագետներ
- Ֆովիզմ
- Ժամանակակից նկարիչներ
- Պոստիմպրեսիոնիստ նկարիչներ
- 20-րդ դարի ֆրանսիացի նկարիչներ
- 20-րդ դարի նկարչուհիներ
- Ֆրանսիացի նկարչուհիներ
- Ռուս նկարչուհիներ
- 20-րդ դարի ռուս նկարիչներ
- Հոլանդացի փորագրիչներ