Սոֆյա Թորոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սոֆյա Թորոսյան
Ծնվել էմարտի 13, 1980(1980-03-13) (40 տարեկան)
ԿրթությունԿենտրոնական երաժշտական դպրոց, Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարան և Տնտեսագիտության և մշակույթի ինստիտուտ
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի

Սոֆյա Լևոնի Թորոսյան (մարտի 13, 1980(1980-03-13)), ռուսական թատրոնի ու կինոյի դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոֆյա Թորոսյանը ծնվել է 1980 թվականի մարտի 13-ին։ Սովորել է Մոսկվայի Պ․ Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիային կից գործող Կենտրոնական երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում (ուսուցիչ՝ Ա․ Բակուլով) և Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրի բաժնում (ուսուցիչ՝ Ի․ Նաումովա)[1]։

2004 թվականին ավարտել է Տնտեսագիտության և մշակույթի ինստիտուտը՝ «դրամատիկական թատրոնի ու կինոյի դերասանուհի» մասնագիտացմամբ (Վիկտոր Լիտվինովի դասարան)[1]։

2004 թվականից՝ Մոսկվայի հայկական թատրոնի (ղեկավար՝ Սլավա Ստեփանյան) դերասանուհի[1]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ Ներկայացում Դեր
Ըստ Էլինոր Փորթերի

«Փոլլիաննա»վեպի

Լույս Մարի․ ձոն բերկրանքի Միսս Մարի
Ըստ Ռենե Տոմի «8 սիրող կանայք»

պիեսի

8 կանանց մոտ տղամարդը․․․ առանց երջանկության Լուիզա
Վիլյամ Սարոյան Հեյ, ով կա կին
Պերճ Զեյթունցյան Դատն ընթանում է․․․ Թալեաթի կին
Գ․ Տեր-Ալեքսանյան Վայ, վայ կամ վոյաժ հայկական ձևով Մայա
Բրենդոն Թոմասի «Բարև ձեզ, ես ձեր մորաքույրն եմ»

պիեսի

Ну и тетка! Դոննա Ռոզա
Լեոնիդ Ենգիբարով Մի՛ նեղացրեք մարդուն ծաղիկով աղջիկ
Հանս Քրիստիան Անդերսեն Արքայադուստրը սիսեռահատիկի վրա արքայադուստր
Վ․ Բալաշով Պագանինի Բեատրիչե
Նատալյա Բոնդարչուկ Հանդիպումներ Սոլյարիսում Նատալյա
Միխայիլ Լերմոնտով Դիմակահանդես։ #Նինայի դերը Նինա
Էռնստ Հոֆման Մարդուկ-Ջարդուկը Երշիկի թագուհի
Շառլ Պերո Մոխրոտիկը կնքամայր փերի
Սերգեյ Ակսակով Ալ ծաղիկ դայակ

Դերերը կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Դեր
2018 Կնոջ սիրտը Սվետա
2018 Ինչ մենք չենք դառնա Անժելա
2018 Տաս նետ մեկի համար բուժքույր
2017 Սիրո հայելիներ բուժքույր
2013-2015 Վերջին Մոհիկյանը Մարինե Թախաթյան
2013 Սպարտակի երկրորդ ապստամբությունը Վիլենա
2013 Անգին սեր Նինա
2012 Արթնանա՞նք միասին Պոլինա
2012 Քողարկված Կիրա Կուբանյան
2011 Ճենապակյա հարսանիք ծննդկան
2011 Նռան համ դրվագ
2010-2011 Մարուսյա Լյալյա
2010 Ջոկեր Կատյա
2009 Գյուղական կատակերգություն Զազա
2008 Սեփական ճշմարտություն Գայանե
2007 Հոգուս միակ սերը Մարիա Ռաևսկայա
2005 Անհետաձգելի բուժօգնություն 2 Դանա
2003 Հատուկ նշանակության ջոկատ 2 Զուլֆիա

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ոսկե դյուցազն» արվեստների 4-րդ սլավոնական ֆորումի դափնեկիր։ Ոսկե դիպլոմ «Հանդիպումներ Սոլյարիսում» ներկայացման մեջ դերակատարման համար (2013, Մոսկվա)[2]։
  • «Մոսկվա՝ աշխարհի քաղաք» ազգային թատրոնների 6-րդ փառատոն-մրցույթի մրցանակակիր (2009)[2]
  • Մոսկվայի հայկական թատրոնի Ոսկե կրծքանշան (2009, Մոսկվա)[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Торосян Софья Левоновна»։ kino-teatr.ru։ Վերցված է 2019-01-02 
  2. 2,0 2,1 2,2 «Софья Торосян - Московский Армянский театр»։ www.mosarmteatr.com։ Վերցված է 2019-01-02