Սոֆի ֆոն Ադելունգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սոֆի ֆոն Ադելունգ
գերմ.՝ Sophie von Adelung
Sophie von Adelung Selbstportrait 1893.jpg
Ծնվել էմարտի 11, 1850(1850-03-11)[1]
ԾննդավայրՇտուտգարտ, Վյուրտեմբերգի թագավորություն, Գերմանական միություն[1]
Մահացել էհունիսի 15, 1927(1927-06-15)[1] (77 տարեկանում)
Մահվան վայրՇտուտգարտ, Վայմարյան Հանրապետություն[1]
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
Մասնագիտությունթարգմանիչ, դրամատուրգ, վիպասան, նկարչուհի և գրող
Sophie von Adelung Վիքիպահեստում

Սոֆի (Սոֆյա) Նիկոլաևնա ֆոն Ադելունգ (գերմ.՝ Sophie von Adelung, մարտի 11, 1850(1850-03-11)[1], Շտուտգարտ, Վյուրտեմբերգի թագավորություն, Գերմանական միություն[1] - հունիսի 15, 1927(1927-06-15)[1], Շտուտգարտ, Վայմարյան Հանրապետություն[1]), ռուսական ծագմամբ գերմանացի գրող և նկարչուհի:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոֆի ֆոն Ադելունգը ծագումով եղել է ռուսական ընտանիքից՝ պետական խորհրդական Նիկոլայ Ֆեոդրովիչ ֆոն Ադելունգի և Ալեքսանդրա Ֆեդորովնա ֆոն Շուբերտի դուստրը, գրող Օլգա ֆոն Ադելունգի քույրը և օդերևութաբան Վլադիմիր Կյոպպենի, կենդանաբան Ֆյոդոր Կյոպպենի, գրող Աննա Կորվին-Կրուկովսկու և մաթեմատիկոս Սոֆյա Կովալևսկայայի հորեղբոր աղջիկը[2], որի մասին հիշողությունները նա հրապարակել է 1896 թվականին «Գերմանական տեսություն» («Deutschen Rundschau») ամսագրում:

Բարեկամություն էր անում Մեծ Իշխանուհի Վերա Կոնստանտինովնայի հետ: Նամակագրական կապի մեջ էր Գերմանիայի կայսր Վիլհելմ II-ի հետ, որին Առաջին համաշխարհային պատերազմի սկսելուց հետո 1914 թվականի օգոստոսին գրել էր ռուսական հպատակությունից հրաժարվելու մասին:

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոֆի ֆոն Ադելունգը հիմնականում գրել է երիտասարդ տարիներին՝ ինքնուրույն կատարելով իր աշխատանքների նկարազարդումները: Նրա առանձին ստեղծագործություններ կապված են Ռուսաստանի հետ: Պատմվածքների ժողովածուի, վիպակների, պիեսների հեղինակ է, որոնք ռուսերենից թարգմանվել են գերմաներեն: Սոֆի ֆոն Ադելունգը, լինելով հաստիքային աշխատակից, պարբերաբար գրում էր «Die Frau», «Fürs Haus» կամ «Die Wahrheit» ամսագրերի համար, տպագրվում էր Տեկլի ֆոն Գամպերտի «Töchteralbum» ամսագրում:

Վարդով աղջիկը, մոտ 1927
  • Zwei Mädchenbilder in Pastell. Erzählungen für junge Mädchen (1888)
  • Russlana. Erzählung für junge Mädchen (1888)
  • Kleeblatt. Drei Erzählungen für junge Mädchen (1889)
  • Jugenderinnerungen an Sophie Kowalewsky (1896)
  • Jugendbühne. Ernste und heitere Theaterstücke für die Jugend herausgegeben von Sophie von Adelung (5 Bände)
    • Band 1: Heinrich von Eichenfels, Die Schneckenvroni, Der Grösste
    • Band 2: Der Lumpensammler, Die Maikönigin
    • Band 3: Rosa von Tannenburg. Das Blumenkörbchen. Das Johanniskäferchen. (58).
    • Band 5: Der verzauberte Königssohn (nach einem Märchen von M. Chovanetz; 1897)
  • Das graue Fräulein auf Scharfenstein. Hessische Volkssage (1897)
  • Зачарованный принц (1897).
  • Sonntagsfriede am Werktag (1920)
  • Chopin als Lehrer (1923)
  • Täubchen (1924)
  • Hamsmelis Mäxle (1830)
  • Der grössere Held und Das Professorle

Սոֆի ֆոն Ադելունգը նկարչուհի էր, դիմանկարի վարպետ և զարդանկարող: Նրա հանրահայտ կտավներից են՝

  • Երիտասարդ կինը դիմացից, զարդերով
  • Երիտասարդ աղջկա դիմանկարը (1893)
  • Աղջկա դիմանկարը վարդով
  • Երկու աղջիկները գունամատիտի երանգներով
  • Գլխանոցով երիտասարդ կնոջ դիմանկարը
  • Ինքնանկար

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]