Սոֆի Օտիենդե, քենիացի ակտիվիստ և մարդկանց թրաֆիքինգի զոհերի իրավունքների պաշտպան[1]։ Նա եղել ե «Ժամանակակից ստրկության վերացման գլոբալ հիմնադրամի» նախկին խորհրդի անդամ։ Ներկայումս «Ժամանակակից ստրկության վերացման գլոբալ հիմնադրամի» (GFEMS) գլխավոր գործադիր տնօրենն է և Քենիայում առաջին վերապրածների կողմից ղեկավարվող կոլեկտիվներից մեկի՝ «Ազադի»-ի հիմնադիրը։ Նա լայնորեն հայտնի է մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի իր ակտիվիզմով, մասնավորապես՝ թրաֆիքինգի զոհերի խնամքի չափանիշների վերաբերյալ իր աշխատանքով և ոլորտում թրաֆիքինգի զոհերի ներառման համար իր պաշտպանությամբ[2][3]։ 2014 թվականից ի վեր նա պատասխանատու է մարդկանց թրաֆիքինգի ավելի քան 400 զոհերի նույնականացման և վերականգնման համար: Օտիենդեն նաև մշակել է մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ ուսուցման և թրաֆիքինգի զոհերի աջակցության ուսումնական ծրագիր[4]։
2020 թվականին Օտիենդեն ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից ընդգրկվել է «Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի 2020 թվականի զեկույցի հերոսներ» ցանկում[5][6]։