Սոֆի Վիլմես
| Սոֆի Վիլմես | |
| Կուսակցություն՝ | Ռեֆորմացիական շարժում |
|---|---|
| Կրթություն՝ | Institut des hautes études des communications sociales? և UCLouvain Saint-Louis – Bruxelles? |
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և տնտեսագետ |
| Ծննդյան օր | հունվարի 15, 1975[1] (51 տարեկան) |
| Ծննդավայր | Իքսել, Բելգիա |
| Քաղաքացիություն | |
| Հայր | Philippe Wilmès? |
| Ամուսին | Chris Stone?[2] |
| Կայք՝ | sophiewilmes.be |
| Ինքնագիր | |
Սոֆի Վիլմես (ֆրանսերեն՝ Sophie Wilmès, հունվարի 15, 1975[1], Իքսել, Բելգիա), բելգիացի պետական և քաղաքական գործիչ, ֆրանսիական համայնքի ներկայացուցիչ, «Բարեփոխիչ շարժում» կուսակցության անդամ, Բելգիայի վարչապետ 2019 թվականի հոկտեմբերի 27-ից (առաջին կինն այդ պաշտոնում Բելգիայի պատմության մեջ[3]):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1975 թվականի հունվարի 15-ին Էքսելում։ Լուվենի կաթոլիկ համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Ֆիլիպ Վիլմեսի ընտանիքում, ով նաև Ազգային բանկի տնօրենների խորհրդի անդամ էր և մի քանի նախարարների աշխատակազմի աշխատակից։ 18 տարեկանում Սոֆին միայնակ մեկնել է Լատինական Ամերիկայում երկամսյա ճանապարհորդության, բայց վերադառնալուց հետո, այնուամենայնիվ, ավարտել է հասարակայնության հետ կապերի ուսումնասիրման ինստիտուտը։ Որոշ ժամանակ աշխատել է գովազդային գործակալությունում և Եվրոպական հանձնաժողովի աշխատակազմում՝ զբաղվելով ֆինանսական հարցերով[4]։
Քաղաքական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքականություն մտել է 2000 թվականին, երբ, աշխատելով տեղի ակտիվիստ Էրիկ Անդրեի թիմում, ազատական բարեփոխումների կուսակցության ցուցակով ընտրվել է Ուկկել քաղաքի մունիցիպալ խորհուրդ։ Այնուհետև որոշ ժամանակ աշխատել է մասնավոր փաստաբանական բյուրոյում, սակայն Սինտ-Գենեզիուս-Ռոդ տեղափոխվելուց հետո այնտեղ զբաղեցրել է քաղաքապետի օգնականի պաշտոնը։ 2013 թվականին ղեկավարել է Ֆլամանդական Բրաբանտ նահանգում բարեփոխական շարժման կազմակերպությունը և մտել գավառական խորհուրդ։ 2014 թվականի մայիսի 25-ի խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելիս առաջին տեղն Է զբաղեցրել ռեզերվային ցուցակում և, երբ պատգամավոր ընտրված Դիդյե Ռեյնդերսը 2014 թվականի հոկտեմբերին նախընտրեց շարունակել աշխատանքը կառավարությունում, ստացել է նրա մանդատը[5]։
2015 թվականի սեպտեմբերի 22-ին Միշելի առաջին կառավարությունում զբաղեցրել է բյուջեի դաշնային նախարարի պաշտոնը, որը պատասխանատու է Ազգային վիճակախաղի կազմակերպման համար[6]։
Բելգիայի վարչապետ
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի հոկտեմբերի 27-ին Շառլ Միշելի հրաժարականից հետո բելգիացիների թագավոր Ֆիլիպը Սոֆի Վիլմեսին պաշտոնապես վարչապետ է նշանակել[7]։ Վիլմեսը ժառանգել է ծանր քաղաքական ճգնաժամը՝ 2018 թվականի դեկտեմբերից իշխող կոալիցիայի փլուզումից հետո դաշնային կառավարությունը գործում է սահմանափակումներով, և 2019 թվականի մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունները չեն փոխել իրադրությունը, քանի որ կազմի մասնատվածության պատճառով նոր խորհրդարանը նույնպես չի կարողացել ձևավորել կաբինետ (2019 թվականի հոկտեմբերի սկզբին տապալվեցին Նոր ֆլամանդական դաշինքի և ֆրանսախոս Սոցիալիստական կուսակցության միջև կոալիցիոն բանակցությունները)[8]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականի մայիսի 29-ին Սոֆի Վիլմեսն ամուսնացել է ավստրալիացի Քրիստոֆեր Սթոունի հետ, որը ղեկավարում է գովազդային ընկերությունը։ Նա առաջին ամուսնությունից որդի ունի՝ Ջոնաթանը, իսկ նոր ամուսնությունից ծնվել են երեք դուստրեր՝ Վիկտորիան, Շառլոտան և Էլիզաբեթը[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 https://www.cidob.org/lider-politico/sophie-wilmes
- ↑ https://www.brusselslife.be/fr/article/les-bruxellaustraliens
- ↑ Jennifer Rankin (2019 թ․ հոկտեմբերի 28). «Belgium gets first female PM as Sophie Wilmès takes office» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ Ségolène Forgar (2019 թ․ հոկտեմբերի 27). «Sophie Wilmès : une ministre modèle devient la première femme à diriger la Belgique» (ֆրանսերեն). Le Monde. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ «Qui est vraiment Sophie Wilmès, la première femme à décrocher le 16 rue de la Loi» (ֆրանսերեն). La Libre. 2019 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «La nouvelle ministre du Budget Sophie Wilmès a prêté serment devant le Roi» (ֆրանսերեն). RTBF. 2015 թ․ սեպտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ Alain Narinx (2019 թ․ հոկտեմբերի 28). «"Il est temps de parler du contenu" (Sophie Wilmès, Première ministre)» (ֆրանսերեն). L'Echo. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «Meet Sophie Wilmès, Belgium's first woman prime minister» (անգլերեն). Euronews. 2019 թ․ հոկտեմբերի 29. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ Pierre Nizet (2019 թ․ հոկտեմբերի 28). «Qui est vraiment Sophie Wilmès, notre nouvelle Première ministre» (ֆրանսերեն). SudInfo. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆի Վիլմես» հոդվածին։ |
| ||||||||||||||