Սոֆի Սվավա
Սոֆի Սվավա (դանիերեն՝ Sofie Svava,օգոստոսի 11, 2000[1], Gentofte, Գենտոֆտե, Կոպենհագեն շրջան, DK[2]), դանիացի կին ֆուտբոլիստ, ֆրանսիական «Օլիմպիկ Լիոն» ակումբի և Դանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ:
2020 թվականի հունվարին ՈՒԵՖԱ-ն նրան ընդգրկել է Եվրոպայի 10 ամենահեռանկարային երիտասարդ ֆուտբոլիստուհիների շարքում:
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2017-2019 թվականներին հանդես է եկել «Բրոնդբյուում» էլիտար դիվիզիոնում։ 2019 թվականի հուլիսին հայտարարվել է, որ Սվավան երկուսուկես տարվա պայմանագիր է կնքել շվեդական «Ռուսենգորդ» ակումբի հետ, իսկ դանիական ակումբը ռեկորդային գումար է ստացել 17-ամյա Սվավայի համար[3]։ Մեկնարկային մրցաշրջանում հաղթել է Շվեդիայի առաջնությունում:
2020 թվականի նոյեմբերին եռամյա պայմանագիր է կնքել գերմանական «Վոլֆսբուրգ» ակումբի հետ, որն ուժի մեջ էր մտնում 2021 թվականի հունվարից[4]։
Այնուհետև 2022 թվականի հունվարին հայտարարվել է, որ տեղափոխվել է իսպանական «Ռեալ Մադրիդ» ակումբ[5]։
2024 թվականի հունիսին պայմանագիր է կնքել ֆրանսիական «Օլիմպիկ Լիոն» ակումբի հետ[6]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դանիայի ազգային հավաքականի կազմում 2019 թվականի հունվարի 21-ին նորամուտն է նշել Ֆինլանդիայի հավաքականի դեմ հաղթական ընկերական խաղում: Նրան փոխարինել են 74-րդ րոպեին։ Ընդգրկվել է Անգլիայի 2022 թվականի Եվրոպայի առաջնության, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի 2023 թվականի աշխարհի առաջնության հավաքականների կազմերում։
2019 թվականին ճանաչվել է տարվա դանիացի բեկումնային խաղացող[7]։ Բացի այդ, նաև առաջադրվել է որպես Տարվա լավագույն դանիացի ֆուտբոլիստուհի:
Գոլեր հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]| № | Ամսաթիվ | Վայր | Հակառակորդ | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 12 նոյեմբերի 2019 | Վիբորգ, Դանիա | 6:0 | 14:0 | ԵԱ 2021 թվականի որակավորում | |
| 2 | 26 հոկտեմբերի 2021 | Պոդգորիցա, Չեռնոգորիա | 3:0 | 5:1 | ԱԱ 2023 թվականի որակավորում | |
| 3 | 18 փետրվարի 2023 | Ստադ Ֆրանս դե Բասս, Լավալ, Ֆրանսիա | 2:0 | 2:0 | Ֆրանսիայի առաջնություն 2023 | |
| 4 | 9 ապրիլի 2024 | Վիբորգ, Դանիա | 3:0 | 4:2 | ԵԱ 2025 թվականի որակավորում | |
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ռուսենգորդ»
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շվեդիայի չեմպիոն՝ 2019
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ FBref.com
- ↑ FootballDatabase.eu(բազմ․) — 2007.
- ↑ «Brøndby sælger landsholdsspiller for rekordbeløb». tv3sport.dk (Danish). TV3 Sport. Արխիվացված է օրիգինալից 2024-11-30-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 25-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «VfL Women sign rising star». VfL Wolfsburg. 2020 թ․ նոյեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 2-ին.
- ↑ «Dansk landsholdsspiller skifter til Real Madrid». TV2 Sport. 2022 թ․ հունվարի 1. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «Sofie Svava skifter til Lyon efter Real Madrid-exit» [Sofie Svava moves to Lyon after Real Madrid exit]. Sjællandske Nyheder (դանիերեն). 2024 թ․ հունիսի 24. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2024 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «Sofie Svava er Årets Kvindelige Talent 2019». spillerforeningen.dk (Danish). The Danish Player's Association. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 25-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆի Սվավա» հոդվածին։ |
| ||||||||||