Սոֆի Ռոբինգ
Սոֆի Ռոբինգ | |
---|---|
Ծնվել է | մարտի 6, 1835[1][2][3] |
Ծննդավայր | Adelöv parish, Tranås Municipality, Յոնչյոպինգ, Շվեդիա |
Վախճանվել է | դեկտեմբերի 7, 1894[1][2] (59 տարեկան) |
Մահվան վայր | Օսլո, Նորվեգիա[4] |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Կրթություն | Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ժանր | դիմապատկեր |
Sofie Ribbing Վիքիպահեստում |
Սոֆի (Սոֆյա) Ռիբինգ (շվեդ.՝ Sofie Ribbing, լրիվ անունը՝ Sofie Amalia Ribbing, մարտի 6, 1835[1][2][3], Adelöv parish, Tranås Municipality, Յոնչյոպինգ, Շվեդիա - դեկտեմբերի 7, 1894[1][2], Օսլո, Նորվեգիա[4]), Դյուսելդորֆյան դպրոցի շվեդ նկարչուհի, մասնագիտացած է եղել դիմանկարների և ժանրային տեսարանների բնագավառում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1835 թվականի մարտի 6-ին Tranås մունիցիպալիտետի Adelöv բնակավայրում, Պիեռ Արվիդ Ռիբինգի (Per Arvid Ribbing) և նրա կնոջ՝ Կարոլինա Ավգուստա Էրենկրոնի (Carolina Augusta Ehrencrona) ընտանիքում։ Նրա հայրը եղել է տեղական շրջանային դատարանի նախագահ (Häradshövding):
Երբ Սոֆին չորս տարեկան էր, ամբողջ ընտանիքը տեղափոխվել է Յոնչյոպինգի մոտ գտնվող Hakarp ծուխը։ 1850 թվականից Սոֆին սովորել է Ազատ արվեստների թագավորական ակադեմիայում, այնուհետև ուսումը շարունակել է Դյուսելդորֆի Գեղարվեստի ակադեմիայում՝ Կառլ Զոնի մոտ, որը հետագայում դարձել է ակադեմիայի նախագահ։ Ավելի ուշ Սոֆյա Ռիբինգը մեկնել է Փարիզ և աշխատել Ժան Բատիստ Տիսիեի ստուդիայում, այնուհետև շարունակել է ուսումը Բրյուսելում՝ նկարիչ և փորագրող Լուի Գալեի մոտ։
1860-ական թվականներին Սոֆի Ռիբինգը ստուդիա է ունեցել Կոպենհագենում։ 1866 թվականին Գալլեի հովանավորությամբ նա առաջին անգամ ցուցադրել է իր աշխատանքները Բրյուսելի սալոնում։ Նույն թվականին նա Ստոկհոլմում հաջողությամբ մասնակցել է արդյունաբերական ցուցահանդեսին։ Ավելի ուշ երկարատև ուղևորություններ է կատարել Լոնդոն, որտեղ ցուցահանդեսներ է անցկացրել 1872 և 1888 թվականներին, ինչպես նաև այցելել է Հաագա։ Որոշ ժամանակ նա անցկացրել է Հռոմում իր ընկերուհու՝ նկարչուհի Ագնես Բյորյեսոնի հետ։
Նկարչի աշխատանքները կարելի է տեսնել Ֆրեդերիկսբորգ ամրոցում, Շվեդիայի ազգային թանգարանում, Գյոտեբորգի գեղարվեստի թանգարանում, ինչպես նաև Նորվեգիայի ազգային պատկերասրահում։
Մահացել է 1894 թվականի դեկտեմբերի 7-ին Օսլոյում Նորվեգիա կատարած այցելության ժամանակ։ Ամուսնացած չի եղել։
2016 թվականին Շվեդիայի ազգային ժառանգության խորհուրդը (Riksantikvarieämbetet) ընտրել է Սոֆի Ռիբբինգի «Տղաները նկարելիս» (1864 թվական) աշխատանքը՝ որպես Europeana 280 փառատոնում Շվեդիան ներկայացնող ստեղծագործություններից մեկը[5], որը նվիրված է եղել Եվրոպայի ընդհանուր գեղարվեստական ժառանգությանը[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Union List of Artist Names — 2008.
- ↑ «14 konstverk som ska representera Sverige». Dagens Nyheter. 2016 թ․ ապրիլի 21. Վերցված է 2019 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Europeana 280 campaign». europeana.eu. Վերցված է 2019 թ․ մարտի 1-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Carin Österberg, et al., Svenska kvinnor: föregångare, nyskapare, Signum, Lund 1990, 91-87896-03-6
- Svenskt konstnärslexikon Part IV Pg.478, Allhems Förlag, Malmö
- Svenska konstnärer, Biografisk handbok, Väbo förlag, 1987, pg.436
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Sophie Amalia Ribbing (անգլ.)
- Nordisk familjebok - Sofia Amalia Ribbing (շվեդ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆի Ռոբինգ» հոդվածին։ |
|