Սոֆի Թեթչեր
անգլ.՝ Sophie Thatcher | |
|---|---|
| Ծնվել է | հոկտեմբերի 18, 2000 (25 տարեկան) |
| Ծննդավայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ |
| Կրթություն | Evanston Township High School? և Columbia College Chicago? |
| Քաղաքացիություն | |
| Կրոն | agnostic atheism?[1] |
| Մասնագիտություն | կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և դերասանուհի |
Սոֆի Բաթշեբա Թեթչեր(անգլ.՝ Sophie Bathsheba Thatcher, հոկտեմբերի 18, 2000, Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[2]), ամերիկացի դերասանուհի և երաժիշտ։ Սկսելով իր կարիերան որպես մանկական դերասան՝ նա հանդես է եկել թատերական բեմադրություններում և հեռուստատեսային փոքր դերերում։ Նրա լիամետրաժ դեբյուտը եղել է «Պրոսպեկտ» ֆիլմում (2018)։ Թեթչերի բեկումնային դերը եղել է «Դեղին բաճկոնավորները» սերիալում։ Դրանից հետո նա հայտնվել է «Բոբա Ֆեթի գիրքը», «Խրտվիլակը», «Հերետիկոսը» և «Զուգընկերը» ֆիլմերում։ Որպես երաժիշտ, Թեթչերը 2024 թվականին թողարկել է իր դեբյուտային մինի ալբոմը՝ «Pivot & Scrape»։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեթչերը ծնվել է 2000 թվականի հոկտեմբերի 18-ին, Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում։ Նա իր վաղ մանկությունը անցկացրել է Չիկագոյի Հայդ Պարկ թաղամասում, սակայն ավելի ուշ նրա ընտանիքը տեղափոխվել է Լեյք Ֆորեսթ[3]։ Թեթչերը մեծացել է Էվանստոն քաղաքում, որտեղ էլ հաճախել է Էվանստոնի ավագ դպրոցը[4][5][6]։ Չնայած նրան, որ նա մեծացել է մորմոնական ընտանիքում, հետագայում նա դուրս է եկել եկեղեցուց։ Եկեղեցու վերաբերյալ խոսելիս Թեթչերն ասել է․
«Մորմոն մեծանալը դժվար էր։ [...] Չեմ կարծում, թե դա չարիք է, ուղղակի դա իմը չէ։ Բայց երբ փոքր էի, դա ինձ շատ էր զայրացնում։ Աշխատելը լավ միջոց էր՝ եկեղեցի չգնալու համար»[6]
Նա ունի եղբայր, մեծ քույր և միանման երկվորյակ քույր, ում անունը Էլի է[6][7][8]։ Թեթչերը նկարագրել է իր ընտանիքը որպես երաժշտական․ ինքը երգել է եկեղեցու երգչախմբում, իսկ մայրը նվագել է դաշնամուր[9]։ Նա մեծացել է երգելով և սկսել է դերասանությամբ զբաղվել չորս տարեկանից։ Թեթչերն ուսանել է «Չիկագոյի արվեստների ակադեմիայում», որը մասնագիտանում է երաժշտական թատրոնի ուղղությամբ։ Տեսախցիկի առջև ունեցած փորձը հետագայում նրան դրդել է երգեցողությունից առավել խորանալ դերասանության մեջ[10]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեթչերը նախկինում բնակվել է Լոս Անջելեսի Շերման Օուքս և Սիլվեր Լեյք թաղամասերում։ 2025 թվականի դրությամբ նա բնակվում է Լոս Անջելեսի Նիքոլս Քանյոն թաղամասում իր սիրելիի՝ Օսթին Ֆայնստեյնի հետ, ով երաժիշտ է և Slow Hollows խմբի անդամ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Outlaw K. Heretic Cast Reveal Working on A24 Horror Film “Reaffirmed” Their Religious Beliefs — ComicBook.com, 2024.
- ↑ «Sophie Thatcher - Actress». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 18-ին.
- ↑ David, Laura (2024 թ․ հոկտեմբերի 7). «On the rise: Sophie Thatcher». The Line of Best Fit. Արխիվացված օրիգինալից 2025 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2025 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «Sophie Thatcher: A self-isolating shoot at Sophie's home in Evanston». Contents. 2020 թ․ մայիսի 28. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 19-ին.
- ↑ Mulvihill, Lucy. «8 questions for Sophie Thatcher». The Evanstonian. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 21-ին.
- 1 2 3 Ry, Gavin (2022 թ․ փետրվարի 1). «Sophie Thatcher speaks 'Yellowjackets', growing up Mormon, and what's next after the hit TV show». HUNGER TV (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 14-ին.
- ↑ Truong, Kimberly (2023 թ․ մայիսի 29). «Sophie Thatcher Has Read Your 'Yellowjackets' Theories». InStyle (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունիսի 14-ին.
- ↑ Dodson, P. Claire (2022 թ․ փետրվարի 1). «Sophie Thatcher's So-Called Life: Fanfic, Yellowjackets, '90s Nods Galore». Teen Vogue (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունիսի 14-ին.
- ↑ Rappa, Tamara (2023 թ․ ապրիլի 24). «Raw | Sophie Thatcher». Story + Rain (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունիսի 14-ին.
- ↑ Fountain, Jeff (2018 թ․ հոկտեմբերի 30). «Interview: Sophie Thatcher». Geek Chic Elite. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 8-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆի Թեթչեր» հոդվածին։ |
| ||||||||||||||||