Սոֆի Գրեգուար
Սոֆի Գրեգուար ֆր.՝ Sophie Grégoire | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 24, 1975 (49 տարեկան) |
Ծննդավայր | Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Կրոն | կաթոլիկություն |
Կրթություն | Մոնրեալի համալսարան |
Մասնագիտություն | լրագրող և մոդել |
Ամուսին | Ջասթին Տրյուդո |
Զբաղեցրած պաշտոններ | Spouse of the Prime Minister of Canada? |
Կուսակցություն | Կանադայի լիբերալ կուսակցություն |
![]() |
Սոֆի Գրեգուար (ֆր.՝ Sophie Grégoire, ապրիլի 24, 1975, Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա), կանադացի լրագրող, հաղորդավարուհի և մոդել, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կինը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոֆի Գրեգուարը ծնվել է 1975 թվականի ապրիլի 24-ին Կանադայի Քվեբեկ նահանգի Մոնրեալ քաղաքում։ Հայրը բրոքեր է, մայրը՝ բուժքույր[1]։ Սովորել է Մոնրեալի Ուտրեմոն թաղամասի «Սեն Նոմ դը Մարի» մասնավոր գիշերօթիկ դպրոցում։ Մտադրվելով գնալ հոր հետքերով՝ ուսումը շարունակել է ՄաքԳիլի համալսարանի առևտրի ֆակուլտետում, այնուհետև տեղափոխվել է Մոնրեալի համալսարան և ավարտել այն՝ ստանալով բակալավրի աստիճան միջազգային հարաբերությունների բնագավառում[2]։
Գրեգուարը կարծում է, որ «ունեցել է երջանիկ մանկություն», եղել է լավ ուսանողուհի, հեշտությամբ է շփվել մարդկանց հետ և սիրել է սպորտը։ 17 տարեկանից նա պայքարում էր նյարդային բուլիմիայի դեմ և բուժվել է, մասնավորապես, յոգայի օգնությամբ[3]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրեգուարն իր կարիերան սկսել է՝ որպես գովազդային ընկերության ընդունարանի օգնական և ղեկավարի քարտուղար։ Եղել է ֆոտոմոդել։ 3 տարի անց, երբ արդեն մենեջեր էր, գնացել է սովորելու ռադիոյի և հեռուստատեսության դպրոցում, որից հետո աշխատանքի է անցել խմբագրությունում։ Այստեղ նա գրում էր նորություններ (վազող տողում)։ Ավելի ուշ որպես լրագրող աշխատել է Քվեբեկի «LCN» հեռուստաընկերությունում (մի շարք այլ հեռուստաընկերություններին զուգահեռ)։ 2005-2010 թվականներին աշխատել է «CTV Television Network»-ում՝ որպես Քվեբեկի լրագրող։ Այստեղ աշխատելիս լուսաբանում էր մշակույթի, արվեստի, կինոյի և շոու-բիզնեսի խնդիրները։ Վարում է «Radio-Canada»-յի ամենօրյա հաղորդումը[4]։
Գրեգուարն ազատ տիրապետում է ֆրանսերենին (մայրենի լեզու), անգլերենին և իսպաներենին, իսկ 2012 թվականին ստացել է յոգայի ուսուցչի վկայագիր[5]։ Սիրում է էքստրեմալ սպորտաձևեր, նվագում է ֆլեյտա և կիթառ։ Զբաղվում է բարեգործությամբ, աշխատում է «The Shield of Athena» շահույթ չհետապնդող կազմակերպությունում, որը զբաղվում է կանանց հիմնախնդիրներով, մասնավորապես, ընտանեկան բռնության զոհերի խնդիրներով[2]։ Նա նաև ակտիվորեն աշխատում է բուլիմիայի դեմ պայքարող կազմակերպություններում, բարեգործական նպատակներով պարբերաբար մեկնում է Աֆրիկա[1]։ Լավ հռետոր է։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]
2005 թվականի մայիսի 28-ից ամուսնացած է Կանադայի երկարամյա վարչապետ Պիեր Թրյուդոյի որդու՝ հայտնի քաղաքական գործիչ, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ (ծնվել է 1971 թվականին)։ Գրեգուարը նախկինում եղել է Ջասթինի կրտսեր եղբոր՝ Միշել Թրյուդոյի մանկության ընկերուհին և դասընկերուհին[6]։
Գրեգուարն ու Ջասթինն ունեն երեք երեխա՝
- ավագ որդին՝ Քսավյեր Ջեյմսը (ծնվել է 18.10.2007),
- դուստրը՝ Էլլա-Գրեյս Մարգարետը (ծնվել է 05.02.2009),
- կրտսեր որդին՝ Ադրիանը (ծնվել է 28.02.2014):
2020 թվականի մարտի 12-ին Թրյուդո ամուսիններն իրենց մեկուսացրել են այն բանից հետո, երբ Սոֆիի մոտ գրիպի ախտանիշներ են ի հայտ եկել Մեծ Բրիտանիայում ելույթից վերադառնալուց հետո[7]։ Վարչապետի գրասենյակը նույն օրը հայտարարել է, որ Սոֆիի մոտ ախտորոշվել է COVID-19 կորոնավիրուսային վարակ[8]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Sophie Gregoire: the woman behind Justin Trudeau
- ↑ 2,0 2,1 Sophie Grégoire, Justin Trudeau's Wife, Full Of Surprises
- ↑ «Sophie Gregoire-Trudeau says she's 'a healthy woman'». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ Sophie Grégoire Biography
- ↑ «A talk with Sophie Grégoire-Trudeau». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «Surprising Justin Trudeau Facts». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «Sophie Grégoire Trudeau diagnosed with COVID-19; PM to remain in isolation». globalnews.com. 2020 թ․ մարտի 12. Վերցված է 2020 թ․ մարտի 12-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆի Գրեգուար» հոդվածին։ |
|