Սոֆյա Հունգարացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սոֆիա Հունգարացիից)
Սոֆյա Հունգարացի
 
Մասնագիտություն՝ միանձնուհի
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր նոյեմբերի 3, 1136(1136-11-03)[1]
Ծննդավայր անհայտ
Վախճանի օր ոչ վաղ քան 1161
Վախճանի վայր Admont, Լիցեն, Շտիրիա
Դինաստիա Արպադներ
Քաղաքացիություն  Հունգարիա
Հայր Բելա II
Մայր Helena, Queen of Hungary?

Սոֆյա Հունգարացի (հունգ.՝ Zsófia, նոյեմբերի 3, 1136(1136-11-03)[1], անհայտ - ոչ վաղ քան 1161, Admont, Լիցեն, Շտիրիա)[2], Հունգարիայի Արպադներ դինաստիայից Բելա II Հունգարացի թագավորի երկու դուստրերից ավագ դուստր, որը նշանված է եղել Գերմանիայի Կոնրադ III-ի որդի Հենրի Բերենգարի հետ։ Գերմանա-ավստրիական հարաբերությունների վատացման հետևանքով նրանց ամուսնությունը չի կայացել։ Սոֆյան դարձել է միանձնուհի։ Մահացել է լինելով միանձնուհի, Ավստրիայի բենեդիկտյան Ադմոնտ աբբայությունում[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոֆյան ծնվել է Հունգարիայի թագավոր և թագուհի Բելա II-ի և Իլոնա Սերբացու ընտանիքում մոտավորապես 1135 թվականին[4]։ Ժամանակագրության մեջ առաջին անգամ նրա անունը հիշատակվում է 1139 թվականին, երբ հայրը՝ Բելա II-ը նրան նշանում է Հենրիի՝ Կոնրադ III-ի (իշխել է 1138-1152 թվականներին) ավագ որդու հետ։ Նշանադրությունից շատ չանցած Սոֆյան Հունգարիայից մեկնում է Սրբազան Հռոմեական կայսրություն, որտեղ նա հավանաբար ուսումնասիրել է գերմաներեն և պալատական սովորույթներ՝ պատրաստվելով ամուսնության[5]։ Սակայն շուտով Հենրին մահանում է և Սոֆյայի ամուսնությունը ձախողվում է[4]։

1141 թվականին հարբեցողությունից մահանում է Սոֆյայի հայրը՝ Կույր Բելան (թագավորել է 1131-1141)։ Հունգարիայի գահը փոխանցվում է Սոֆյայի եղբորը՝ Գեզա II-ին (թագավորել է 1141-1162)։ Թեև վերջինս ծնողների առաջնեկն էր, բայց այդ ժամանակ նա ընդամենը մոտ 11 տարեկան էր։ Այլ ազգականների կողմից գահին տիրանալու փորձերը կանխելու համար նրան թագադրում են հոր մահվանից երեք օր հետո։ Մանկահասակ թագավորի ռեգենտներ են դառնում նրա մայրը՝ Իլոնա Սերբացին և քեռին՝ Բելոշը, որը ծառայում էր Հունգարիայի արքունիքում։ Գեզա II-ը ինքնուրույն կառավարել սկսում է 1146 թվականից։ Հաջորդ տարիների ընթացքում Գեզա II-ի և Կոնրադ III-ի միջև հարաբերությունները աստիճանաբար ավելի ու ավելի լարված բնույթ են կրում։ 1140-ական թվականների կեսերին Գերմանիայի թագավոր Կոնրադը (Սոֆյայի նշանածի հայրը) որոշ ժամանակ նույնիսկ աջակցում էր Բորիս Կոլոմանովիչին[Ն 1], որը հունգարական գահի իշխանության համար պայքարում էր Գեզա II-ի դեմ և գահի թեկնածու էր ներկայանում։

Գերմանիայի և Հունգարիայի միջև այդ լարված իրավիճակում Սոֆյան դեռևս շարունակում էր մնալ գերմանական թագավորությունում, որտեղ նա ապրում է մի քանի տարի։ Շուտով նա մտնում է ավստրիական Ադմոնտ վանք և դառնում է միանձնուհի (ներկայումս գտնվում է Ավստիայում)[5]։

1147 թվականին Կոնրադը սկսում է Խաչակրաց երկրորդ արշավանքը և Հունգարիայի թագավոր Գեզա II-ը թույլատրեց նրանց անցնել իր տարածքով և գերմանական զորքերի խաղաղ անցնելը միայն հաշտեցրեց գերմանական թագավորին Գեզայի հետ։

Միանձնուհի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադմոնտ աբբայություն, Էնս գետի ափին, Ավստրիա, Շտիրիա

Հռոմի Կաթոլիկ եկեղեցու սուրբ, եպիսկոպոս Օտտո I Բանբերգցու կենսագիր Գերբորդը 1159 թվականին գրած մի նամակում հիշատակում է Սոֆյային և այդ ժամանակ նա արդեն Ադմոնտ վանքում էր ապրում և բաժանված էր Հենրի Բերենգարից։ Կոնրադ III-ը նրան վանք էր ուղարկել անմիջապես Հունգարիայից հեռանալուց հետո, քանի որ ցանկանում էր, որ Սոֆյան աբբայությունում դաստիարակություն ստանա մինչև իր որդին և նա կհասունանան ամուսնանալու համար։ Երբ պարզ դարձավ, որ ամուսնությունն այլևս չի կայանա, նրա եղբայր Գեզա II-ը դեսպաններ ուղարկեց Ադմոնտ, որպեսզի նրան Հունգարիա վերադարձնի։ Սակայն Սոֆյան չցանկացավ վերադառանալ, և պնդեց, որ ցանկանում է վանքում որպես միանձնուհի մնալ։ Գեզան զորքը Ավստրիա մտցնելու պլաններ ուներ, որպեսզի նրան ուժով վերադարձնի։ Սակայն ավելի ուշ, հավանաբար, նա որոշում կայացնում դիվանագիտական մոտեցում ցուցաբերել քրոջը վերադարձնելու համար բանակցություններ վարելով։ Ադմոնտի աբբան Սոֆյային ընտրելու հնարավորություն է տալիս՝ մնալ կամ գնալ։ Սոֆյան մեկ անգամ ևս հաստատում է մնալու և միանձնուհի դառնալու իր ցանկությունը, և Գեզա II-ը, վերջապես համակերպվում է այդ մտքին, որ քույրը մնա աբբայությունում[5]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Kristó, Gyula; Makk, Ferenc (1996). Az Árpád-ház uralkodói [=Rulers of the House of Árpád] (հունգարերեն). I.P.C. Könyvek. ISBN 963-7930-97-3.
  • Lyon, Jonathan R. (2012). «The letters of Princess Sophia of Hungary, a nun at Admont». In Newman Goldy, Charlotte; Livingstone, Amy (eds.). Writing Medieval Women's Lives. Palgrave Macmillan. էջեր 51–68. ISBN 978-0-230-11455-5.
  • Makk, Ferenc (1989). The Árpáds and the Comneni: Political Relations between Hungary and Byzantium in the 12th century (Translated by György Novák). Akadémiai Kiadó. ISBN 963-05-5268-X.
  • Hóman, B. y Szekfű, Gy. (1935). Magyar Történet. Budapest, Hungría: Király Magyar Egyetemi Nyomda.

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հունգարիայի թագավոր և Սոֆիայի հորեղբայր՝ Կալման I Գրքասերի (թագավորել է 1095-1116) երկրորդ կնոջ՝ Վլադիմիր Մոնոմախի դստեր՝ Եվֆիմիայի հետ ամուսնանալուց հետո ծնված որդին, որին Կալմանը ճանաչել է ամուսնական դավաճանության ծնունդ, սակայն Բորիսը մեծանալով հունգարական գահի նկատմամբ հետևողական պայքար է մղել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://mek.oszk.hu/00300/00355/html/ABC17155/17419.htm
  2. Հունգարիայի կենսագրական բառապաշար
  3. Magyar Tudományos Akadémia (1987). Magyarország története: Elozmenyek es Magyar tortenet 1242-IG. Akadémiai Kiadó. (հունգարերեն)
  4. 4,0 4,1 Kristó, Gyula; Makk, Ferenc (1996). Az Árpád-ház uralkodói. Արպադ դինաստիայի տիրակալներ, էջ 177, (հունգարերեն) I.P.C. Könyvek. ISBN 963-7930-97-3.
  5. 5,0 5,1 5,2 Lyon Jonathan R. The letters of Princess Sophia of Hungary, a nun at Admont // Writing Medieval Women's Lives. — Palgrave Macmillan, 2012. էջեր 51–68 — ISBN 978-0-230-11455-5.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]