Սոֆիայի կենդանաբանական այգի
Սոֆիայի կենդանաբանական այգի
բուլղար․՝ Софийски зоопарк | |
---|---|
Տեսակ | կենդանաբանական այգի և քաղաքային զբոսայգի |
Երկիր | Բուլղարիա |
Վարչատարածք | Սոֆիա և Սոֆիայի համայնք |
Հիմնվել է | 1888 |
Մակերես | 36 հեկտար |
Սոֆիայի կենդանաբանական այգի (բուլղար․՝ Софийски зоопарк), զբոսայգի, որը գտնվում է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։
Հիմնադրվել է 1888 թվականի մայիսի 1-ին՝ Բուլղարիայի թագավորի հրամանագրով, և մինչ օրս էլ հանդիսանում է ամենամեծ և ամենահին կենդանաբանական այգին հարավարևելյան Եվրոպայում։ Ընդգրկում է 36 հա (89 ակր) տարածք[1]։
Կենդանաբանական այգում ներկայացված են 840 տեսակի 4850 կենդանիներ։ Տարեկան այցելուների միջին քանակը կազմում է 800 հազար մարդ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոֆիայի կենդանաբանական այգին հիմնադրվել է 1888 թվականի մայիսի 1-ին։ Ի սկզբանե այն գտնվում էր նախկին թագավորական այգում[2]։ Առաջին կենդանին, որ ցուցադրվել է այգում, դա եղել է եվրասիական սև անգղը։ Այն պահվում էր առանձին վանդակում։ Այնուհետև ավելացվեցին նաև եղնիկներ և փասիաններ, իսկ ավելի ուշ նաև արջեր։
Դրանից հետո Բուլղարիայի թագավոր Ֆերդինանդի հրամանով գազանանոցի համար հող հատկացվեց Սոֆիայի ծայրամասում՝ նախկին բուսաբանական այգու տեղում։ Սոֆիայի կենդանաբանական այգում ցուցադրվող կենդանիների թիվը մշտապես աճել է։ Ավելացվել են տեղական և արտասահմանյան տեսակներ։ 1892 թվականին Աֆրիկայից այստեղ են տեղափոխվել երկու զույգ առյուծներ, իսկ նույն տարում այգում ծնվել է կորյուն։
1893-1895 թվականներին ավելացվել են թռչնատեսակները։ Սոֆիայի կենդանաբանական այգին զբաղեցնում է 36 հեկտար (89 ակր) տարածք։
Կենդանատեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենդանաբանական այգում ցուցադրված կաթնասունների տեսակներն են՝ սպիտակ ռնգեղջյուր, սովորական գետաձի, փիղ, զեբր գրևի, ազնիվ եղջերու, ադդակս, քարայծ, վարազ, երկսապատանի ուղտ, ամերիկյան բիզոն, 19 տեսակի պրիմատներ՝ օրանգուտաններ, բաբուիններ, գորիլաներ և սովորական կապիկներ, լեմուրներ, առյուծներ, վագրեր, ընձառյուծներ, կատվառյուծներ և գորշ արջեր։
Թռչուններից այստեղ ցուցադրված են կայսերականարծիվներ, սպիտակագլուխ անգղներ, եգիպտական ձկնկուլներ, ճուռակներ, փասիաններ, սիրամարգ, ջայլամներ, ֆլամինգոներ և թութակներ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Կենդանաբանական այգի». zoosofia.eu. Zoo Sophia. Վերցված է 2011 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «Բուլղարիայի այգիներ՝ Սոֆիայի կենդանաբանական այգի». zoosofia.eu. Zoo Sophia. Վերցված է 2011 թ․ ապրիլի 23-ին.