Սոֆիայի եկեղեցի (Նոր Նախիջևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոֆիայի եկեղեցի
Софийская церковь, Нахичевань-на-Дону.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակ եկեղեցի
Երկիր Ռուսաստան Ռուսաստան
Տեղագրություն Նոր Նախիջևան
Դավանանք Ռուս ուղղափառ եկեղեցի
Սոֆիայի եկեղեցի (Նոր Նախիջևան)ը գտնվում է Ռուսաստանում
Սոֆիայի եկեղեցի (Նոր Նախիջևան)
Կոորդինատներ: 47°13′46.999999999205″ հս․ լ. 39°44′57.000000001205″ ավ. ե. / 47.22972222222200145° հս․. լ. 39.74916666666700138° ավ. ե. / 47.22972222222200145; 39.74916666666700138

Սոֆիայի եկեղեցի (ռուս.՝ Софийская церковь), կորսված ուղղափառ եկեղեցի Նոր Նախիջևան քաղաքում (այժմ՝ Դոնի Ռոստովի Պրոլետարսկի շրջանի կազմում)[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր Նախիջևանը ձևավորվել է ներգաղթած հայերի կողմից, բայց քանի որ քաղաքը գտնվում էր Դոնի Ռոստովի կողքին, որտեղ գերակշռում էր ռուս բնակչությունը, Նախիջևանը չէր կարող երկար ժամանակ մնալ միատարր հայկական քաղաք։ Շուտով քաղաքում հայտնվել է ռուս ուղղափառ բնակչություն, որն ուղղափառ տաճարների կարիք ուներ[2]։

Սոֆիայի եկեղեցին կառուցվել է 1863 թվականին Մայիսի մեկի փողոցում։ Տաճարը միագմբեթ էր, փայտե՝ քարե ցոկոլի վրա և միհարկանի զանգակատնով։ Բարձրությունը 15 մետր էր։ Եկեղեցու կողքին նույն 1863 թվականին կառուցվել է ռուսական եկեղեցական-ծխական դպրոցի միհարկանի աղյուսե շենք[2]։

1904 թվականին Սոֆիայի փայտե եկեղեցու փոխարեն սկսվեց քարե կառույցի շինարարությունը՝ ճարտարապետ Վ. Վ. Պոպովի նախագծով։ 1912 թվականին շինարարությունն ավարտվեց[2]։

Այդ եկեղեցին չգոյատևեց նույնիսկ քառորդ դար. 1934 թվականին այն փակվեց և ապամոնտաժվեց՝ օգտագործվելով որպես շինանյութ։ Նախ հանեցին բոլոր կողային գմբեթները և տաճարի պատերը, թեև կենտրոնական գմբեթը դեռ որոշ ժամանակ կանգնած էր մնում չորս սյուների վրա։ Ի վերջո, և այդ սյուները պայթեցվեցին։ Նախկին Սոֆիայի եկեղեցու գտնվելու վայրի հարևանությամբ հետագայում կառուցվեց թիվ 11 դպրոցի շենքը[2]։

Եկեղեցու գոյության վերջին տարիներին այնտեղ ծառայել է ապագա մետրոպոլիտ Զինովին (Մաժուգա)[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]