Սոփո Շևարդնաձե
Սոփո Շևարդնաձե | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 23, 1978 (41 տարեկան) |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Բոստոնի համալսարան, Նյու Յորքի համալսարան և Բոստոնի համալսարանի կերպարվեստի քոլեջ |
Մասնագիտություն | լրագրող, թղթակից, հեռուստահաղորդավարուհի, հաղորդավար և պրոդյուսեր |
Աշխատավայր | Эхо Москвы, RT և American Broadcasting Company |
Sophie Shevardnadze Վիքիպահեստում |
Սոփո Պաատայի Շևարդնաձե (վրաց.՝ სოფო შევარდნაძე, ռուս.՝ Софико Паатовна Шеварднадзе, ի ծնե անուն՝ Սոփիկո Շևարդնաձե[1], 23 սեպտեմբերի, 1978[2], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացական ծագմամբ ռուս լրագրող, Russia Today ալիքով վարում է հեղինակային հաղորդում։
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սոփո Շևարդնաձեն ծնվել է 1978 թվականի սեպտեմբերի 23-ին Թբիլիսիում, իրավաբան Պաատա Շևարդնաձեի ընտանիքում։ Հորական պապը՝ Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն է։ Վերջինս եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարար և մասնակցել է ԽՍՀՄ ու ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումների, երբ Սոփոն դեռ դեռահասության տարիքում էր[3][4]: Սոփոյի մայրը՝ Նինո Գուրամովնան, տնային տնտեսուհի է։ Ունի երկու քույր՝ Մարիամ և Նանուլի, և եղբայր՝ Լաշա։ Ընտանիքը Ֆրանսիա է տեղափոխվել, երբ Սոփոն դեռ 10 տարեկան էր։
6-10 տարեկանում Սոփոն զբաղվել է բալետով, ապա ծնողների պնդմամբ սովորել է նվագել դաշնամուր։ Փարիզում սովորել է կոնսերվատորիայում։ 2001 թվականին ավարտել է Բոստոնի համալսարանը (ռեժիսուրա), 2005 թվականին՝ Նյու Յորքի համալսարանը (լրագրություն)[5][6]: Աշխատել է ամերիկյան ABC-TV ալիքում որպես պրոդյուսեր, ապա վերադարձել է Վրաստան[7]:
Մասնագիտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարիերան սկզբում եղել է Էդուարդ Շևարդնաձեի օգնականն ու հասարակության հետ կապերի գծով խորհրդատուն։ 2001—2003 թվականներին աշխատել է ամերիկյան ABC ալիքում, 2004 թվականին եղել է վրացական «Նամեդնի» հաղորդման հատուկ թղթակից։ 2005 թվականից աշխատում է Russia Today հեռուստաալիքում. վարել է լուրերի թողարկումը, «Հարցազրույց» (ռուս.՝ «Интервью») հաղորդումը[5][6]: Ներկայում վարում է հեղինակային հաղորդում՝ SophieCo: 2006 թվականից մինչ 2015 թվականի փետրվարը որպես հաղորդավար աշխատել է «Эхо Москвы» ռադիոկայանում, վարել է «Своими глазами» և «Обложка-1» ռադիոհաղորդումները։ Ռադիոհաղորդման հյուրերի հետ ուղիղ եթերում քննարկել է քաղաքական արդիական թեմաներ, Ռուսաստանում ու արտասահմանում տեղի ունեցող իրադարձություններ։ Շևարդնաձեին բնորոշ է իր հյուսրերին առաջադրում է անսպասելի, պարադոքսալ, հաճախ փակուղու առաջ կանգնեցնող հարցեր, որոնք բացահայտում են զրուցակցի տեսակետի հակասականությունները[8]:
Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Սոփոն ամուսնացած չէ։ Մոսկվայում բնակարան ունի 1914 թվականին կառուցված տանը։ Սոփոյի բնակարանի ինտերիերի հեղինակը է դիզայներ Գեորգի Չաուշբան, ով նրա մանկության ընկերն է։ Բնակարանում, դիզայների խոսքերով, միահյուսված են ֆրանսիական, վրացական ու ռուսական ավանդույթները, ինչպես և Սոփոյի կյանքն է[9]:
Իր խոսքերով՝ Սոփոն մի անգամ փոխել է հենց իր հարսանիքի նախօրեին։ Այդ ժամանակ ինքը 21 տարեկան էր և ապրում էր Նյու Յորքում։ Նա նշանադրված էր վրացի երիտասարդ ռեժիսորի հետ։ Վերջինիս ծանոթացրել էր պապի հետ և հայտարարել մոտալուտ ամուսնության մասին։ Սակայն հարսանիքից մեկ ամիս առաջ հասկանում է, որ պատրաստ չէ ամբողջ կյանքն անցկացնել այդ մարդու հետ։ Ավելի ուշ սկսել է հանդիպել ռուս դերասան Ալեքսեյ Չադովի հետ։ Այդ ժամանակվանից հետևում է Շոթա Ռուսթավելու խոսքերն. «Սերը պետք է թաքցնել, ինչպես գողացված ձին»[6]:
2011 թվականի սկզբին դարձել է իր զարմիկի՝ Լաշայի որդի Էդուարդի կնքամայրը[5][10]:
Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սոփոն 27 անգամ թռել է օդապարիկով[5]:
- Թբիլիսիում Վարդերի հեղափոխության (2003) ժամանակ պապի՝ Էդուարդ Շևարդնաձեի հետ փախել է ցուցարարների կողմից գրավված Կառավարության շենքից[5]:
- Մասնակցել է «Պարեր աստղերի հետ» հեռուստաշոուի ռուսական տարբերակին (Россия-1 հեռուստաալիք) Դենիս Կասպերի ու Իվան Հովհաննիսյանի հետ[5][11][12]:
- Գիտի վրացերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն ու իտալերեն[13]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Sophiko Shevardnadze»։ Ukrinform։ ապրիլի 30, 2010։ Վերցված է հունիսի 20, 2011 (չաշխատող հղում)
- ↑ «Sophie Shevardnadze - RT on-air talent»։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 13, 2012-ին
- ↑ Mann Jim (օգոստոսի 2, 1990)։ «Baker, Shevardnadze OK Cooperation in Asia; No Afghan Breakthrough : Diplomacy: 2 nations no longer adversaries in Asia, they agree at Siberian talks mixing business, pleasure»։ Los Angeles Times։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 7, 2012-ին
- ↑ Dean Paul (օգոստոսի 1, 1990)։ «Baker Nets New Friends but No Fish in Siberia»։ Los Angeles Times։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 7, 2012-ին
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Софико Шеварднадзе о личной жизни
- ↑ 6,0 6,1 6,2 Шеварднадзе, Софико Шеварднадзе
- ↑ Shonia Nina (սեպտեմբերի 14, 2005)։ «Challenges and Aspirations of Sopho Shevardnadze»։ Brosse Street Journal։ Արխիվացված է օրիգինալից մարտի 23, 2012-ին։ Վերցված է մայիսի 28, 2011
- ↑ Радио ЭХО Москвы :: Персоны / Софико Шеварднадзе
- ↑ ELLE.ru — В гостях у Софико Шеварнадзе, фото и дизайн интерьера
- ↑ ДНИ.РУ ИНТЕРНЕТ-ГАЗЕТА ВЕРСИЯ 5.0 / Софико Шеварднадзе сбежала из-под венца
- ↑ http://translate.google.am/translate?hl=en&sl=ru&u=http://www.peoples.ru/family/children/sofiko_shevardnadze/&ei=U77-TcuANqfL0QHj76m_Aw&sa=X&oi=translate&ct=result&resnum=15&ved=0CGUQ7gEwDg&prev=/search%3Fq%3Dsofiko%2BShevardnadze%26hl%3Den%26safe%3Doff%26client%3Dfirefox-a%26hs%3DD5V%26rls%3Dorg.mozilla:en-US:official%26prmd%3Divns Retrieved June 20, 2011
- ↑ http://www.ambebi.ge/sazogadoeba/16451-sofo-shevardnadze-da-qsenia-sobchaki-erthmaneths-cekvashi-ejibrebian.html (չաշխատող հղում)
- ↑ «Sophie Shevardnadze»։ Russia Today։ Արխիվացված է օրիգինալից մարտի 23, 2012-ին։ Վերցված է մայիսի 28, 2011
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- SophieCo հաղորդումը
- Илья Азар. Софико Шеварднадзе: Russia из топора // "Rolling Stone" №3 (92), март 2013. (ռուս.)