Սու-24 ինքնաթիռի կործանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սու-24 ինքնաթիռի կործանում
Боевые вылеты российской авиации с аэродрома «Хмеймим» для нанесения ударов по объектам террористов в Сирии (9).jpg
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակինքնաթիռի կործանում
Թվականնոյեմբերի 24, 2015
ՎայրՍիրիա-թուրքական սահման, ,
Թռիչքի վայրBassel Al-Assad International Airport?
Զոհվածներ1
Օդանավ
ՄոդելՍու-24Մ և F-16 Fighting Falcon
Կենդանի մնացած1
Sukhoi Su-24 of the Aviation Group of the Russian air force in Syria Վիքիպահեստում
Կործանվան Սու-24 ռեակտիվ ինքնաթիռը

Սու-24 ինքնաթիռի կործանում, Ռուսաստանի ռազմաօդային ուժերին պատկանող Սու-24 տիպի ռեակտիվ ինքնաթիռի կործանում, որը տեղի է ունեցել 2015 թ-ի նոյեմբերի 24-ին թուրք- սիրիական սահմանի մոտ։ Ինքնաթիռի կործանումը կատարվել է Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող F-16 ռեակտիվ ինքնաթիռի կողմից։ Ռուսական ինքնաթիռը եղել է 6000 մետր բարձրության վրա և ընկել է սիրիական Բայրբուկջակ բնակավայրի մոտ՝ սահմանից 4 կմ հեռավորության վրա։ Մինչ այդ հոկտեմբերի 17-ին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, որ իրենց զորքերը կխոցեն ցանկացած ինքնաթիռ, որը փորձ կանի հատելու Թուրքիայի պետական սահմանը։

ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջադեպին ռուսական կողմի արձագանքը եղավ շատ կոշտ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այն բնութագրեց որպես հարված թիկունքից և հայտարարեց Թուրքիայի հետ հարաբերությունները դադարեցնելու մասին, Մշակվեց տնտեսական պատժամիջոցների ծրագիր։ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց որ չեն իմացել ինքնաթիռի ռուսական լինելու մասին, ապա հայտարարեց որ ինքնաթիռը պարբերաբար խախտել է թուրք-սիրիական սահմանը չի արձագանքել զգուշացումներին ինչի արդյունքում խոցվել է։

միջադեպի ռազմաքաղաքական հետևանքներ

Սու 24 ինքնաթիռի խոցումից ժամեր անց ՆԱՏՕ-ն իր աջակցությունը հայտնեց Թուրքիային ,պնդելով որ վերջին շրջանում Ռուսաստանի գործողությունները ագրեսիվ բնույթ են կրում, և հավաստիացրեց Թուրքիայի անվտանգության ապահովումը։ իր հերթին Ռուսաստանը անցավ պատասխան գործողությունների, Սիրիայի տարածքում տեղադրելով Ս «400»զենիթահրթիռային համակարգերը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր պուտինը հայտարարեց. «գործել շատ կոշտ և ոչնչացնել Սիրիայում ցանկացած սպառնալիք որը ուղղված կլինի ռուսական զորքերի դեմ»։ Չեղյալ համարվեց Սև ծովում կայանալիք ռուս-թուրքական համատեղ զորավարժությունները, Լաթաքիայի ափերին է մոտենում «Մոսկվա» հրթիռակիրը,այսպես հարաբերությունները սրվում են երկու երկրների միջև։

Տնտեսական պատժամիջոցները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ արեց ռուս զբոսաշրջիկներին չայցելել Թուրքիա պնդելով որ «Թուրքիայի կողմից ահաբեկչական սպառնալիքների ավելացում կա»։ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեվը հայտարարեց որ կառավարությունը պատրաստում է պատժամաիջոցների փաթեթ և երկու օրվա ընթացքում այն կներկայացվի։ պատժամիջոցները ներառում էին տնտեսական հարաբերությունների դադարեցում, ֆինանսական գործարքների կասեցում, զբոսաշրջության ոլորտի սահմանափակում, արտաքին առևտրի և գործարքնեի սահմանափակումները, ներմուծման և առևվտրի մաքսատուրքերի փոփոխությունները։ Ռուսաստանի ԱԳՆ Սերգեյ Լավրովը հայտարարեց որ 2016 թ-ի հունվարի 1-ից Թուրքիայի հետ կվերականգնվի վիզային ռեժիմը։

Ինքնաթիռի անձնակազմի պարգևվները[խմբագրել | խմբագրել կոդը]

Սու 24-ի անձնակազմի ղեկավար գնդապետ` Օլեգ Պեշկովը, ով սպանվել էր ինքնաթիռից պարաշյուտով դուրս թռչելու ժամանակ օդում զինյալների կողմից, հետմահու պարգևատրվեց «Ռուսաստանի Դաշնության հերոս» մեդալով։ Պայմանագրային Ալեկսանդր Պոզինիչը (սպանված փրկարարական գործողությունների ժամանակ) և սու 24-ի անձնակազմի անդամ կապիտան Կոստանտին Մուրախտին պարգևատրվել են քաջության մեդալով։

Обеспечение безопасности группировки ВКС России на авиабазе «Хмеймим», декабрь 2015 года.

Իրադարձությունների նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի ռազմական ավիացիան խախտել էր Թուրքիայի օդային սահմանը հոկտեմբերի 3-ին և 6-ին, ինչը հաստատեց Ռուսական կողմը պնդելով որ խախտումը կարճատև է եղել և սխալմամբ։

Սակայն հակառակ տեսակետն էր պնդում ՆԱՏՕ-ն, կազմակերպության ներկայացուցիչները հայտարարեցին որ Ռուսաստանը վերջին շրջանում նպատակայնորեն խախտում է Թուրքիայի և դաշինքի անդամ մյուս երկրների օդային սահմանները։ Թուրքիայի ԱԳՆ տվյալներով հոկտեմբերի 3-ից 10-ը, Ռուսական ավիացիան 13 անգամ վտանգավոր կերպով մոտեցել է թուրքական օդուժին։
Հոկտեմբերի 17-ին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարեց որ «թուրքական զինուժը կխոցի ցանկացած ինքնաթիռ որը կխախտի Թուրքիայի օդային սահմանը»։ Նույն օրը թուրքական ռազմական ուղղաթիռները խախտեցին Հայաստանի օդային սահմանը, մի շարք փորձագետների համոզմամբ դա պատասխան քայլ էր Ռուսաստանին, որովհետև Հայաստանը համարվում է Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը և միջպետական պայմանագրով Հայաստանի սահմանները պաշտպանվում են ռուսական զինուժի կողմից։ Իրավիճակը այնքան սրվեց որ Անկարայում Ռուսաստանի դեսպանը կանչվեց բացատրության։ Դեսպանը տեղեկացվեց որ Ռուսաստանի ռազմական գործողությունները Սիրիայում շատ մոտ են Թուրքիայի սահմաններին, ինչը սպառնում է Թուրքիայի ազգային անվտանգությանը, թուրքական օդուժը գործում է խափանման կանոնների համաձայն և սահմանի խախտման դեպքում կդիմի կտրուկ գործողությունների։ Թուրքիան հրաժարվել է Ռուսաստանի հետ ստորագրել համատեղ հուշագիր Սիրիայի երկնքում ռազմական ինքնաթիռների հնարավոր միջադեպերի կանխման վերաբերյալ, նման հուշագիր ստորագրվել էր հոկտեմբերի 20-ին ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն` ամերիկացիները, պարտավորվել էին իրենց գործընկերների հետ բանակցություններ վարել հուշագրի ստորագրման վերաբերյալ։ Արդեն նոյեմբերի 19-ին միջադեպից 5 օր առաջ Թուրքիայի ԱԳն-ն հայտարարեց որ ռուսական օդուժը ռմբակոծման է ենթարկել Սիրիայի արևմտյան Բայրբուկջակ շրջանի թուրքական գյուղերը, իրավիճակը կուլմինացիոն կետին հասավ նոյեմբերի 24-ին երբ թուրք-սիրիական սահմանին մարտական գործողությանը մասնակցող ռուսական սու-24 ինքնաթիռը խոցվեց թուրքական օդուժին պատկանող F-16 ինքնաթիռի կողմից։

Պատասխան հարված Ռուսաստանի կողմից[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանն իրականացրեց պատժիչ գործողություններ, այն տեղի թուրքմենների նկատմամբ որոնք սպանել էին ռուս օդաչուին։ Ռուսական հրթիռային ուժերը գերճշգրիտ հարվածով ոչնչացրել էին տարածքում գտնվող բոլոր թուրքմեն ահաբեկիչներին։ Այս մասին հայտարարեց Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց որ իրենք փաստեր ունեն թե ինչպես է Թուրքիան համագործակցում ահաբեկիչների հետ գնելով էժան նավթ, ռուսական ավիացիան սկսեց ինտենսիվորեն ռմբակոծել ահաբեկիչների կետերը, նավթով բեռնված տարանեը, որոնք Թուրքիան պետք է գներ։ Թիրախի տակ էին պահվում բոլոր նավթային տարաները և ահաբեկչական կետերը, ռուսական հետախուզությունը հայտնաբերել էր նաև Թուրքիայի հովանավորությունը վայելող, ռուս օդաչուին սպանած` Սիրիայի թուրքմենների առաջնորդին, հայտնի չե թե ռուսական ուժերը նրա հետ ինչ են արել։ Ռուսաստանի մի շարք քաղաքական շրջանակներ անգամ խոսում էին Թուրքիայի դեմ միջուկային զենք կիրառելու մասին։

Президент Российской Федерации Владимир Путин с Министром обороны Сергеем Шойгу осматривают аварийный самописец сбитого Су-24

Հետաքննություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015թ-ի Դեկտեմբերի 8-ին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց Սիրիայում կործանված սու 24-ի ձայնագրիչ սարքը` «սև արկղը», որը հայտնաբերվել էր վթարի վայրում այն բանից հետո երբ ռուսական ուժերը հատուկ գործողությամբ հսկողության տակ էին վերցրել տարածքը։ Պուտինը հանձնարարեց ձայնագրիչ սարքը բացել միջազգային փորձագետների ներկայությամբ, հաջորդ օրը Բրիտանիայի վաչապետ Դեյվիդ Քեմերոնի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ` ՌԴ նախագահը, Բրիտանական մասնագետներին հրավիրեց մասնակցելու սու 24-ի այդ օրվա թռիչքի ձայնագրիչների վերծանմանը։ 2016 թ. Հուլիսի 26-ին Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Բերատ Ալբաաքը հայտարարեց, որ Թուրքիան ևս կհետաքննի 2015թ-ի նոյեմբերի 24-ին թուրք-սիրիական սահմանին խոցված ռուսական սու 24-ի գործը, դա տեղի էր ունենում այն ժամանակ երբ Թուրքիայում կատարվել էր ռազմական հեղաշրջման փորձ։ Հուլիսի 28-ին Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարեց որ անձամբ ինքն է տվել ինքնաթիռի խոցման հրամանը, բացի այդ թուրքական իշխանությունները ձերբակալել են F-16 ինքնաթիռի օդաչուներին մեղադրելով ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ։



Մի-24 ուղղաթիռի խոցում