Սուր դեկոմպենսացված սրտային անբավարարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սրտային անբավարարություն
Heart failure
Թոքերի սուր ինտերստիցիալ այտուց։ Նկատելի է սրտի մեծացած չափը, ծայրամասային անոթային արտահայտված պատկերը և երկու կողմից թոքամզի խոռոչներում քիչ քանակով հեղուկի առկայությունը
Բժշկական մասնագիտությունՍրտաբանություն
ՀՄԴ-9428.0
ՀՄԴ-10I50

Սուր դեկոմպենսացված սրտային անբավարարություն (ՍԴՍԱ), սրտային անբավարարության նշանների և ախտանիշների հանկարծակի վատթարացում, ինչը սովորաբար իր մեջ է ներառում դժվարաշնչություն (հևոց), ոտքերի այտուցվածություն և հոգնածություն[1]։ ՍԴՍԱ հանդիսանում է սուր շնչառական դիսթրես համախտանիշի առաջացման հանճախ հանդիպող և լուրջ պատճառ։ Այս վիճակը պայմանավորված է տարբեր օրգաններում հեղուկի մեծ ծավալների կուտակմամբ, որը ոչ ադեկվատ է շրջանառում՝ սրտի խանգարված գործունեության հետևանքով։ Դեկոմպենսացիայի նոպայի առաջացումը կարող է պայմանավորված լինել արդեն իսկ առկա առողջական խնդիրներով, ինչպիսիք են՝ սրտամկանի ինֆարկտը, սրտի ռիթմի խանգարումը կամ վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարումը։

Բուժումն իր մեջ ներառում է միզամուղների օգնությամբ հեղուկի քանակի նվազեցում և սրտի գործունեության բարելավում նիտրատների կամ լեվոսիմենդանի օգնությամբ։ Բուժման այլ մեթոդների, օրինակ՝ ակվաֆերեզի օգնությամբ ուլտրաֆիլտրացիան, ըստ անհրաժեշտության, նույնպես կարող է կիրառվել։

Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դժվարաշնչություն, որը ձախ փորոքային անբավարարության նշաններից մեկն է և կախված հիվանդության ծանրությունից՝ արտահայտվածությունը կարող է հարաճել ․

Դիտվում են նաև սրտային անբավարարության այլ ախտանիշներ, ինչպիսիք են՝ կրծավանդակում ցավի և ճնշման զգացում, սրտխփոց։ Սրտային անբավարարության ոչ սրտային ախտանիշներից են ախորժակի բացակայությունը, սրտխառնոցը, քաշի կորուստը, վքնածությունը, հոգնածությունը, թուլությունը, մեզի քիչ քանակը, գիշերամիզությունը և տարբեր արտահայտվածության աստիճանի ուղեղային երևույթները, սկսած տագնապի զգացումից մինչև հիշողության խանգարում և գիտակցության մթագնում[2]։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրոնիկ, կայուն ընթացք ունեցող սրտային անբավարարությունը հեշտությամբ կարող է դեկոմպենսացվել։ Հաճախ առաացման պատճառ են հանդիսանում ուղեկցող հիվանդությունները, օրինակ՝ թոքաբորբ, սրտամկանի ինֆարկտ, սրտի ռիթմի խանգարումներ (օր․՝ նախասրտերի շողացում), չկարգավորվող զարկերակային գերճնշում կամ հիվանդի կողմից սննդակարգի, հեղուկի ընդունման և նշանակված դեղորայքային ռեժիմի խախտում[3]։ Այլ, հայտնի նախատրամադրող գործոններից են սակավարյունությունը և հիպերթիրեոզը, ինչն առաջացնում է սրտամկանի վրա հավելյալ լարվածություն։ Հեղուկի քանակի կամ աղի չարաշահումը, ինչպես նաև այնպիսի դեղորայքի ընդունումը, որն առաջացնում է հեղուկի հետներծծման ուժեղացում (օրինակ՝ ՈՍՀԲԴ, թիազոլիդինդիոններ), ևս կարող են նպաստել դեկոմպենսացիային[4]։

Սրտամկանի սուր ինֆարկտը, որը նույնպես կարող է հարուցել սուր դեկոմպենսացված սրտային անբավարարություն, պահանջում է ինֆարկտի պատճառ հանդիսացող պսակաձև անոթի անհապաղ վերաբացում թրոմբոլիտիկների, պսակաձև անոթների միջմաշկային միջամտություն կամ աորտոկորոնար շունտավորման միջոցով։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լծային երակների լայնացումը հանդիսանում է սուր սրտային դեկոմպենսացիայի ամենազգայուն կլինիկական նշանը[5]։

Կանգային սրտային անբավարարություն ունեցող անհատի մոտ նկատելի լայնացած լծային երակներ։
Ոտքերի այտուց մաշկի վրա սեմելուց առաջ և հետո

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուր դեկոմպենսացված սրտային անբավարարության ժամանակ բուժման նպատակներից է օրգանների ադեկվատ արյան շրջանառության և թթվածնի մատակարարման անհապաղ վերականգնումը։ Բուժումն իր մեջ ներառում է հիվանդի կիսանստած դիրքի ապահովում, թթվածին՝ հիպօքսեմիան կանխելու նպատակով, մորֆինի, միզամուղների, ԱՓՖ պաշարիչների, նիտրատների, և ըստ անհրաժեշտության նաև դիգոքսինի կիրառում[6]։

Թթվածին[խմբագրել | խմբագրել կոդը]

Թթվածնի մատակարարումն անհրաժեշտ է ապահովել, երբ թթվածնի մակարդակն արյան մեջ ցածր է, սակայն, Ամերիկայի սրտային անբավարարության միությունը այն ռուտին ձևով խորհուրդ չի տալիս կիրառել

Դեղորայք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուր դեկոմպենսացված սրտային անբավարարության սկզբնական բուժումն իր մեջ ներառում է մի քանի դեղորայքների, ինչպիսիք են՝ նիտրոգլիցերինի, կանթային միզամուղների (օրինակ՝ ֆուրոսեմիդ) համակցված կիրառում և ոչ ինվազիվ դրական ճնշումով օդափոխման ապահովում։ Եթե նույնիսկ սրտային անբավարարության նշանները բացակայում են, դեղորայքը կարող է կիրառվել սպասելի նշանների կանխարգելման նպատակով։ Այդ միջոցները ոչ միայն վերահսկում են հիվանդության նշանները, այլ նաև կարող են բարերար ազդեցություն ունենալ ուղեկցող այլ հիվանդությունների վրա։ Նրանք լավացնում են կյանքի որակը, դանդաղեցնում են սրտային անբավարարության առաջխաղացումը և նվազեցնում են դրանից բխող բարդությունների առաջացումը։ Կարևոր է հստակ հետևել բժշկի կողմից նշանակված դեղորայքային սխեմային։

Սրտային անբավարարության բուժման հիմնական դեղամիջոցներից են ԱՖՓ պաշարիչները, անոթալայնիչները, բետա ադրենապաշարիչները, ասպիրինը, կալցիումական մղանքների պաշարիչները, ինչպես նաև արյան մեջ խոլեսթերինի մակարդակն իջեցնող ստատինները։ Կախված սրտային անբավարարության ծանրության աստիճանից և ուղեկցող հիվանդություններից, կարող են կիրառվել տարբեր դեղորայքային համակցումներ։ Սրտի արտամղման խանգարում ունեցող անհատները ստանում են այլ դեղորայքային համակցված բուժում, ինչը տարբերվում է այն անհատների բուժումից, որոնց մոտ առաջնային խանգարված է դիաստոլայի ժամանակ սրտի արյունալեցումը։ Բուժման ընթացքում պետք է զգույշ լինել տարբեր դեղորայքների զուգակցված կիրառումից՝ խուսափել վտանգավոր համակցումներից և փոխազդեցություններից[7]։

Անոթալայնիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիտրատները, օրինակ՝ նիտրոգլիցերինը հաճախ հանդիսանում է սկզբնական բուժման կոմպոնենտ։

Այլ տարբերակ է նեսիրիտիդի կիրառումը։ Սակայն, այն կիրառվում է, երբ բուժման այլ մեթոդներ արդյունավետ չեն, անհասանելի են կամ հակացուցված են, քանի որ այն ավելի թանկ է, քան նիտրոգլիցերինը և վերջինիս համեմատ չունի ապացուցված առավել բարձր արդյունավետություն։

Միզամուղներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրտային անբավարարությունը սովորաբար ասոցացված է օրգանիմում հեղուկի կուտակման հետ։ Հետևաբար, այն դեպքերում, երբ պացիենտի մոտ նկատվում են հեղուկով ծանրաբեռնում, պետք է կիրառվեն ներերակային միզամուղներ։ Ցածր ճնշման բացակայության ժամանակ ներերակային նիտրոգլիցերինը հաճախ կիրառվում է միզամուղ թերապիայի հետ՝ կանգային երևույթներով պայմանավորված ախտանիշների բարելավման նպատակով[6]։

Անհրաժեշտ է մշտապես հսկել հեղուկի ծավալը, քանի որ միզամուղների քրոնիկ թերապիան կարող է հանգեցնել հավելյալ դիուրեզի։ Մեկուսացված դիաստոլիկ դիսֆուկցիայի ժամանակ, երբ չկա սիստոլիկ դիսֆուկցիա, օրգանիզմում կարևոր է հեղուկի ծավալների, սրտի կծկման հաճախության վերահսկումը, որպեսզի ավելի արդյունավետ լինի փորոքների արյունալեցումը։ Եթե նույնիսկ հիվանդը այտուցված է, հեղուկի վերահսկումը և ծավալի շտկումը կարող է լինել բուժման առաջնային մոտեցում, նույնիսկ, երբ առկա է ցածր զարկերակային ճնշում։ Կարդիոգեն շոկով պայմանավորված ցաժր ճնշման դեպքում հեղուկի հավելյալ ներմուծումը կարող է խորացնել սրտային անբավարարությունը և դրա հետ կապված ցածր զարկերակային ճնշումը։ Եթե պացիենտի շրջանառող ծավալը նորմալ է, սակայն կան օրգան համակարգերի ոչ ադեկվատ արյունամատակարարման նշաններ, հնարավոր է ինոտրոպ միջոցների կիրառում։ Որոշ իրավիճակներում անհրաժեշտ է ձախ փորոքի ֆուկցիան ապահովող մեխանիկական սարքի կիրառում։

Երբ պացինետի վիճակը կայունացվել է, ուշադրության կենտրոնում պետք է լինի թոքերի այտուցի բուժումը և օքսիգենացիայի շտկումը։ Ներերակային ֆուրոսեմիդի կիրառումը սովորաբար առաջին շարքում է։ Այնուամենայնիվ, միզամուղներով երկարատև բուժում ստացող անհատները կարող են լինել կայուն բուժման նկատմամբ և այդ դեպքում անհրաժեշտ է բարձրացնել կիրառվող միզամողի դեղաչափը։ Եթե ֆուրոսեմիդի բարձր դեղաչափի նկատմաբ պացիենտը ևս կայուն է, հնարավոր է բումետանդի շարունակական ինֆուզիայի կիրառում։ Այս կանթային միզամուղները, ուժեղացված ազդեցության նպատակով, կարող են համակցվել թիազիդային միզամուղների հետ, ինչպիսիք են՝ ներքին ընդունման մետոլազոնը կամ ներերակային քլորոթիազիդի հետ։ Ներերակային դեղամիջոցները ֆիզիոլոգիորեն նախընտրելի են, քանի որ կենսամատչելիություննն ավելի բարձր է[8]։

Այլ դեղամիջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՓՖ պաշարիչներ և ԱԸՊ

ԱՓՖ պաշարիչները և անգիոտենզիանյին ընկալիչների պաշարիչների կիրառման էֆեկտիվությունը սուր դեկոմպենսացված սրտային անբավարարության սուր փուլում լավ հետազոտված չէ, սակայն հնարավոր է նաև վնասի առաջացում։ Այդ պատճառով կիրառումից առաջ անհրաժեշտ է պացիենտի վիճակի կայունացում[9]։ Երիկամային ֆունկցիայի խանգարմամբ անհատները մասնավորապես գտնվում են այս դեղամիջոցների կիրառման ռիսկի խմբում[10]։

Բետա ադրենապաշարիչներ

Բետա ադրենապշարիչների կիրառումն ընդհանտվում է սուր դեկոմպենսացված սրտային անբավարարության և ցածր զարկերակային ճնշման դեպքում։ Այնումենայնիվ, բետա ադրենոպշարիչների կիրառումը հնարավոր է, երբ զարկերակային ճնշումը ադեկվատ է[11]։

Ինոտրոպ միջոցներ

Ինոտրոպները ցուցված են, երբ սիստոլիկ զարկերակային ճնշումը 90մմ ս․ս․–ից ցածր է։

Օփիոիդներ

Օփիոիդները սովորաբար կիրառվում են սուր դեկոմպենսացված սրտային անբավարարության հետևանով զարգացած թոքերի սուր այտուցի բուժման ժամանակ[12]։

Օդափոխում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շարունակական դրական ճնշումով օդափոխությունը կարող է կիրառվել, ինչը ցույց է տվել ախտանիշների շտկման ավելի արագ լավացում, քան թթվածնի մեկուսացված կիրառման ժամանակ[13] և մահացության ռիսկի իջեցում[14][15]։ Սուր շնչական անվաբարարությունը պահանջում է ներշնչափողային ինտուբացիայի և մեխանիկական օդափոխման անհապաղ կիրառում։

Ուլտրաֆիլտրացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուլտրաֆիլտրացիան կարող է կիրառվել երիկամային անբավարարության հետ զուգակցված սուր դեկոմպենսացված սրտային անբավարարության ժամանակ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ այն նվազեցնում է բժշկական օգնության միջոցների կիրառումը 90 օրում[16]։

Վիրահատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ դեպքերում անհրաժեշտ է կրծքային վիրաբույժի խորհրդատվություն։ Աորտալ հետհոսքով պայմանավորված սրտային անբավարարությունը վիրբուժական խնդիր է և ունի բարձր մահացություն։ Սրտային անբավարարություն կարող է զարգանալ փորոքային անևրիզմայի պատռման հետևանքով, որը սրպես բարդություն, հիմնականում առաջանում է սրտամկանի սուր ինֆարկտից հետո։ Երբ պատռվում է սրտի ազատ պատը, զարգանում է սրտի տամպոնադա, իսկ երբ պատռվում է միջփորոքային միջնապատը, կարող է ձևավորվել փորոքային միջնապատի դեֆեկտ։ Անամնեզ հավաքելիս կարևոր է ճշտել, թե արդյո՞ք պացիենտն ունեցել է վիրահատված սրտի բնածին արատ, քանի որ այն հանդիսանում է սուր սրտային դեկոմպենսացիայի առաջացման կարևոր նախատրամադրող գործոն։

Որոշ դեպքերում բժիշկը կարող է խորհուրդ տալ վիրահատություն՝ ստորադիր խնդրի լուժման համար, որը հանգեցրել է սրտային անբավարարության առաջացման[17]։ Կան տարբեր մոտեցումներ, ինչն իր մեջ ներառում է աորտոկորոնար շունտավորում, սրտի փականների վերականագնում կամ փոխարինում, սրտի փոխպատվաստում։ Այս գործողությունների ժամանակ, հնարավոր են սրտի արհեստական ռիթմավարի, դեֆիբրիլյատորների տեղադրում։ Սրտի բուժման մոտեցումները արագ փոփոխվում են, այդ պատճառով ներմուծվում են ՍԴՍԱ բուժման նոր մեթոդներ, որպեսզի փրկվեն ավելի շատ մարդկանց կյանքեր[18]։

Շունտավորման վիրահատությունը կատարվում է սրտի խցանված անոթի փախարինմամբ, որի հիմքն է ծառայում ձեռքի կամ ոտքի երակը, ներքին կրծքային զարկերակը։ Այն թույլ է տալիս դեպի սիրտ արյան ազատ հոսքի ապահովում։ Փականը, որի վնասումը հանգեցնում է սրտային անբավարարության առաջացման, ենթարկվում է վերականգնման, ինչը թույլ է տալիս փականների սերտ շփում նրանց փակվելու ժամանակ։ Որոշ դեպքերում, անուլոպլատիկայի միջոցով կատարվում է փականը շրջապատող օղի փոխարինում։ Երբ փականների վերականգնումը հնարավոր չէ, այն փոխարինվում է սրտի արհեստական փականով։ Վերջնական քայլը հանդիսանում է սրտի փոխպատվաստումը, երբ սուր սրտային անբավարարությունը չի շտկվում դեղորայքի և այլ միջոցներ օգնությամբ։

Սրտային անբավարարության բուժման մեկ այլ, ընդունված միջոց է հանդիսանում անգիոպլաստիկան։ Այն ուղղված է վերականգնելու պսակաձև արյունահոսքը, լավացնելու իշեմիկ հիվանդության ժամանակ դիտվող ախտանիշները, նվազեցնելու համար սրտամկանի ինֆարկտի ժամանակ առաջացող սրտամկանի վնասումը և որոշ պացիենտների մոտ նվազեցնել մահացությունը[19]։ Այն այնհատները, որոնց մոտ սրտային անբավարարությունը պայմանավորված է պսակաձև անոթների հիվանդությամբ, կարող են օգուտ քաղել այս միջամտությունից։

Սրտի արհեստական ռիթմավարը փոքր սարք է, որը տեղադրվում է կրծքավանդակի կամ որովայնի շրջանում՝ սրտի ռիթմը հսկելու նպատակով[20]։ Այն ձևավորում և ուղղում է էլեկտրական իմպուլսներ, ինչն ապահովում է նորմայի սահմաններում սրտի ռիթմը և բուժման նպատակով կիրառվում է տարբեր առիթմիաների, ինչպես տախիառիթմիաների, այնպես էլ բրադիառիթմիաների դեպքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Allen LA, O'Connor CM (2007 թ․ մարտի 13). «Management of acute decompensated heart failure». CMAJ. 176 (6): 797–805. doi:10.1503/cmaj.051620. PMC 1808524. PMID 17353535.
  2. Failure 163062, բաժին Heart Failure(անգլ.) EMedicine կայքում
  3. Fonarow GC, Abraham WT, Albert NM, և այլք: (April 2008). «Factors Identified as Precipitating Hospital Admissions for Heart Failure and Clinical Outcomes: Findings From OPTIMIZE-HF». Arch. Intern. Med. 168 (8): 847–54. doi:10.1001/archinte.168.8.847. PMID 18443260.
  4. Nieminen MS, Böhm M, Cowie MR, և այլք: (February 2005). «Executive summary of the guidelines on the diagnosis and treatment of acute heart failure: the Task Force on Acute Heart Failure of the European Society of Cardiology». Eur. Heart J. 26 (4): 384–416. doi:10.1093/eurheartj/ehi044. PMID 15681577.
  5. Torres M, Moayedi S (May 2007). «Evaluation of the acutely dyspneic elderly patient». Clin. Geriatr. Med. 23 (2): 307–25, vi. doi:10.1016/j.cger.2007.01.007. PMID 17462519.
  6. 6,0 6,1 Heart Failure Society Of America (February 2006). «Evaluation and management of patients with acute decompensated heart failure». J. Card. Fail. 12 (1): e86–e103. doi:10.1016/j.cardfail.2005.11.017. PMID 16500576. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 6-ին.
  7. Medications Commonly Used to Treat Heart Failure American Heart Association. Retrieved on 2010-01-22
  8. Lau, Brandyn D.; Pinto, Brian L.; Thiemann, David R.; Lehmann, Christoph U. (November 2011). «Budget Impact Analysis of Conversion from Intravenous to Oral Medication When Clinically Eligible for Oral Intake». Clinical Therapeutics. 33 (11): 1792–96. doi:10.1016/j.clinthera.2011.09.030. PMID 22001356.
  9. Gheorghiade M, Zannad F, Sopko G, և այլք: (December 2005). «Acute heart failure syndromes: current state and framework for future research». Circulation. 112 (25): 3958–68. doi:10.1161/CIRCULATIONAHA.105.590091. PMID 16365214.
  10. Valika, AA; Gheorghiade, M (Mar 2013). «Ace inhibitor therapy for heart failure in patients with impaired renal function: a review of the literature». Heart Failure Reviews. 18 (2): 135–40. doi:10.1007/s10741-011-9295-6. PMID 22213014.
  11. Jondeau G, Neuder Y, Eicher JC, և այլք: (September 2009). «B-CONVINCED: Beta-blocker CONtinuation Vs. INterruption in patients with Congestive heart failure hospitalizED for a decompensation episode». Eur. Heart J. 30 (18): 2186–92. doi:10.1093/eurheartj/ehp323. PMID 19717851.
  12. «BestBets: Does the application of opiates, during an attack of Acute Cardiogenic Pulmonary Oedema, reduce patients' mortality and morbidity?». Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 6-ին.
  13. Gray A, Goodacre S, Newby DE, Masson M, Sampson F, Nicholl J (July 2008). «Noninvasive ventilation in acute cardiogenic pulmonary edema». N. Engl. J. Med. 359 (2): 142–51. doi:10.1056/NEJMoa0707992. PMID 18614781.
  14. Peter JV, Moran JL, Phillips-Hughes J, Graham P, Bersten AD (April 2006). «Effect of non-invasive positive pressure ventilation (NIPPV) on mortality in patients with acute cardiogenic pulmonary oedema: a meta-analysis». Lancet. 367 (9517): 1155–63. doi:10.1016/S0140-6736(06)68506-1. PMID 16616558.
  15. Weng CL, Zhao YT, Liu QH, և այլք: (May 2010). «Meta-analysis: Noninvasive ventilation in acute cardiogenic pulmonary edema». Ann. Intern. Med. 152 (9): 590–600. doi:10.7326/0003-4819-152-9-201005040-00009. PMID 20439577.
  16. Costanzo MR, Guglin ME, Saltzberg MT, և այլք: (February 2007). «Ultrafiltration versus intravenous diuretics for patients hospitalized for acute decompensated heart failure». J. Am. Coll. Cardiol. 49 (6): 675–83. doi:10.1016/j.jacc.2006.07.073. PMID 17291932.
  17. Treatments and drugs for Heart Failure Mayo Clinic. Retrieved on 2010-01-22
  18. Acute Heart Failures Definition And Management Արխիվացված 2010-01-15 Wayback Machine Retrieved on 2010-01-22
  19. What Is Coronary Angioplasty National Heart Lung and Blood Institute. Retrieved on 2010-01-22
  20. What Is Coronary Angioplasty National Heart Lung and Blood Institute. Retrieved on 2010-01-22