Սուրյա Սեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուրյա Սեն
Surya Sen before 1934.jpg
 
Կրթություն՝ Կալկաթայի համալսարան
Մասնագիտություն՝ հեղափոխական
Ազգություն Բենգալացիներ
Ծննդյան օր մարտի 22, 1894(1894-03-22)
Ծննդավայր Չիտագոնգ, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան
Վախճանի օր հունվարի 8, 1934(1934-01-08) (39 տարեկանում)
Վախճանի վայր Չիտագոնգ, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան
Քաղաքացիություն British Raj Red Ensign.svg Բրիտանական Հնդկաստան

Սուրյա Սեն (բենգալերեն՝ সূর্য সেন, մարտի 22, 1894(1894-03-22), Չիտագոնգ, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան - հունվարի 8, 1934(1934-01-08), Չիտագոնգ, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան), հնդիկ պետական և քաղաքական գործիչ, հեղափոխական, հնդկական ազգային-ազատագրական շարժման ակտիվիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրյա Սենը ծնվել է 1894 թվականի մարտի 22-ին Չիտտագոնգում[1]։ Կրթություն ստանացել է Բահարամպուր քաղաքի քոլեջում[2], որից հետո միացել է բրիտանական գուղաթուցման վերացմանն ուղղված հնդկական ազգային-ազատագրական շարժմանը։ 1918 թվականին վերադարձել է Չիտտագոնգ, որից հետո դարձել է Հնդկական ազգային կոնգրես կուսակցության մասնաճյուղի ղեկավար[3][4]։

1923 թվականին Սուրյան Չիտտանգորգի մարզի տարբեր մասերում Ջուգանտար ահակբեկչական կազմակերպության համար արդեն պատրաստել էր մի շարք ռազմախորշեր[5] ։ Սուրյայի ամենամեծ հաջողությունը եղել է 1930 թվականի ապրիլի 18-ին Չիտտագոնգի զինապահեստի գրահոումը։ Այդ իրադարձությունից հետո Սուրյան բրիտանական զորքերի դեմ գնացել է բաց բախման, սակայն 1930 թվականի ապրիլի 22-ի պարտությունից հետո հեղափոխականները պարտվել են, և Սուրյան Սենը ստիպված է եղել փախչել։

Այդ իրադարձություններից հետո Սուրյային հետաքննություն է հայտարարվել և նա ստիպված է եղել թաքնվել։ 1932 թվականի հունիսի 13-ին ոստիկանությունը և զինվորականները բրիտանական հրամանատար Քեմերոնի հրամանատարությամբ գտել են նրա տունը և շրջապատել, որտեղ այդ ժամանակ գտնվում էր Սուրյան։ Այն ու ամենայնիվ Սուրյային իր ընկերների՝ Պրիտիլատա Վադդեդարի և Կալպանա Դատտայի հետ միասին կարողացել է դուրս գալ շրջապատումից։

1933 թվականի փետրվարի 17-ին Նետրա Սեն անունով գյուղացին բրիտանացիներին հայտնել է Սուրյա Սենի թաքնվելու վայրը, որտեղ նրան բռնել են։ 1933 թվականի օգոստոսին Սուրյային դատապարտել են մահապատժի։ Սուրյա Սենը մահացել է 1934 թվականի հունվարի 8-ին Չիտտագոնգում՝ 39 տարեկան հասակում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kumar, Vijay (2008)։ हर दिन पावन։ लोकहित प्रकाशन։ ISBN 9788189606350 
  2. Islam Asiatic Society of Bangladesh. Chief ed. Sirajul (2003)։ "Mastarda" Surya Sen (1. publ. ed.)։ Dhaka: Asiatic Society of Bangladesh։ ISBN 9843205766։ Վերցված է 28 June 2015 
  3. Chakrabarti Bidyut (1990)։ Subhas Chandra Bose and Middle Class Radicalism: A Study in Indian Nationalism, 1928-1940։ I. B. Tauris & Co. Ltd։ էջ 108։ ISBN 1850431493 
  4. Chandra Bipan (1988)։ India's struggle for independence 1857-1947։ Penguin։ ISBN 9788184751833։ OCLC 983835276 
  5. Chandra Bipan (1989)։ India's Struggle for Independence: 1857-1947։ Penguin Books India։ էջեր 251–252։ ISBN 978-0-14-010781-4 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]