Jump to content

Սուրճ պաղպաղակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ընկույզով վեգանական սուրճի պաղպաղակ։

Սուրճ պաղպաղակ, անուշաբույր պաղպաղակ է, որը պատրաստվում է սուրճի կամ սուրճի բուրավետիչների հավելում:

Այս համը առաջին անգամ օգտագործվել է 1869 թվականին՝ սուրճի պարֆեի մեջ։ Պաղպաղակի բազում ապրանքանիշեր համատեղում են սուրճի պաղպաղակը նաև այլ բաղադրիչների հետ, ինչպիսիք են՝ ընկույզը, կարամելը կամ շոկոլադը[1]։ Նմանատիպ աղանդերի բաղադրատոմսը, որը նաև կոչվում է «ձվի սուրճ», բաղկացած է սերուցքից, մանրացված սառույցից և սուրճի օշարակից, այն հրատարակվել է 1919 թվականի խոհարարական գրքում[2]։ Երբ «Häagen-Dazs»-ն 1960 թվականին առաջին անգամ թողարկեց իր արտադրանքը, սուրճը նրա առաջարկած երեք համերից մեկն էր, մյուս երկուսը՝ շոկոլադն ու վանիլն էին։

ԱՄՆ-ում սուրճը պաղպաղակի ամենատարածված համերից մեկն է։ Instacart-ի ուսումնասիրությունը, որն անցկացվել է 2022 թվականի հունիս ամսից մինչև 2023 թվականի մայիս ամիսը, ցույց է տվել, որ այն պաղպաղակի ամենատարածված համն է Հավայի, Մասաչուսեթս, Նյու Մեքսիկո և Ռոդ Այլենդ նահանգներում[3]։ Սեպտեմբերի վեցը համարվում է Սուրճի պաղպաղակի ազգային օրը[1]։ Վերոնշյալ երկրներում այն նշվում է հատուկ տոնախմբությամբ և համարվում է մեծ ու կարևոր տոն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Thym, Jolene (2024 թ․ հուլիսի 24). «Taste-Off: The most delicious coffee ice creams — and the bitter disappointments». The Mercury News. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 19-ին.
  2. Coburn, Crysta (2023 թ․ հուլիսի 9). «14 Most Popular Ice Cream Flavors In The US And Where They Came From». Mashed. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 19-ին.
  3. Blumberg, Perri Ormont (2023 թ․ հուլիսի 24). «Most popular ice cream flavor in your state, according to Instacart data». Fox Business. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 19-ին.