Սուրճ մակիատո
Սուրճ մակիատո | |
---|---|
![]() | |
Ծագման երկիր | ![]() |
Բաղադրամասեր | Էսպրեսո և կաթ |
![]() |
Սուրճ մակիատո (Իտալերեն արտասանություն՝ [kafˈfɛ makˈkjaːto] ( )), երբեմն անվանում են նաև Էսպրեսո Մակիատո[1][2]։ Էսպրեսո սուրճը ըմպելիք է՝ քիչ քանակությամբ կաթով, սովորաբար փրփրած։ Իտալերեն macchiato բառացի թարգմանած՝ նշանակում է "ներկված" կամ " խայտաբղետ":
Ինչպես կապուչինոյի, այնպես էլ մակիատոյի հիմքը Լատտե-արտն է։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Մակիատո» անունը կապված է հետևյալ իրադարձության հետ. բարիստան մատուցողներին պետք է ցույց տալ սովորական Էսպրեսոյի և քիչ քանակությամբ կաթով Էսպրեսոյի տարբերությունը։ Վերջինս պիտակավորված էր։ Այս գաղափարը արտացոլված է նաև պորտուգալական ըմպելիքի անվան մեջ '"café pingado", ինչը նշանակում է "կաթիլով սուրճ"[3]։
Պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ի տարբերություն կաթով պատրաստված այլ սուրճերի, մակիատո սուրճն իր մեջ պարունակում է կաթի ամենամեծ տոկոսայնությունը։ Քիչ քանակությամբ կաթ ավելացնելու նպատակն այն չէ, որ սուրճի համն անհետանա, այլ այն, որ այն ապահովի քաղցրությամբ։ Ըմպելիքը սովորաբար պատրաստվում է էսպրեսոյի և փրփրած կաթի խառնուրդից[4]։ Հայտնի է նաև այլ բաղադրատոմս, ըստ որի էսպրեսսոյի վրա վերևից բարի գդալով ավելացվում է շատ նուրբ կաթի փրփուրի կաթիլ(մոտավորապես 15 մլ)։ Մակիատոյի այն տարատեսակը, որը պատրաստվում է սառը կաթով, կոչվում է իտալ.՝ Freddo, իսկ տաք կաթովը՝ իտալ.՝ Caldo: Մեկ բաժին սուրճը պահանջում է 5-10 գրամ(1-2 թեյի գդալ) կաթ, որը եփված կլինի 60–66 °C (140–150 °F)[5]:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Մակիատոն Եթովպիայում
-
Մակիատոն Սան Ֆրանցիսկոյում,Կալիֆոռնիա
-
Մակիատոն Թայլանդում, Իմպրեսո Էսպրեսո Բար
-
Մակիատոն Հյուսիսային Ուելսում, Մեծ Բրիտանիա
-
Մակիատոն Պապուա Նոր Գվինեայում
-
Մակիատոն Կալիֆոռնիայում, Մար Վիստա
-
Մակիատոն ապակե բաժակի մեջ՝ կաթով, փրփուրով, Մասաչուսեթս
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «"Milk Frothing Guide", CoffeeGeek, 13 June 2012»։ Արխիվացված է օրիգինալից 18 July 2020-ին։ Վերցված է 19 July 2020
- ↑ "Espresso Macchiato", Starbucks Coffee Company, 13 June 2012
- ↑ «How to order coffee in Portugal»
- ↑ Davids Kenneth (1997)։ Espresso: The Ultimate Coffee։ Cole Group։ ISBN 1564265579
- ↑ Moldvaer Anette (2014)։ Coffee Obsession։ Dorling Kindersley Limited։ էջեր 150–151
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Davids Kenneth (2001)։ Coffee: A Guide to Buying, Brewing, and Enjoying (5e ed.)։ New York, NY, USA: St. Martin's Griffin։ ISBN 0-312-24665-X
![]() |
Սուրճ մակիատո Վիքիպահեստում |
---|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրճ մակիատո կատեգորիայում։ |