Սուրճի թանգարան (Համբուրգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրճի թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Գերմանիա
ՏեղագրությունՀամբուրգ
ՎայրՀամբուրգ
ՀասցեSt. Annenufer 2, 20457 Hamburg20457
Հիմնադրվել է2003
Կայքkaffeemuseum-burg.de(գերմ.)
Քարտեզ
Քարտեզ

Սուրճի թանգարան, թանգարան Համբուրգ քաղաքում, որը նվիրված է սուրճին, և այն ամենին ինչը կապված է նրա հետ[1]։ Բացվել է գերմանացի գործարար Յենս Բուրգի կողմից, 2003 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին սրճարանը Համբուրգում բացվել է 1687 թվականին։ 1887 թվականին բացվել է սուրճի բորսա։ Աստիճանաբար Համբուրգը դառնում էր «Շականակագույն ոսկու» եվրոպական շուկայի ճանաչված կենտրոնը։ Համեմունքների և սուրճի առևտուրը նպաստել են քաղաքի զարգացմանը։ Հենց այստեղ են գտնվում համաշխարհային ճանաչում ունեցող կոնցեռներ՝ Tchibo և Darboven, «գրանցված են» բազմաթիվ մատակարար ընկերություներ, սուրճի բովման ֆիրմաներ և սրճարաններ։ Դեռևս 20-րդ դարի 60-ական թվականներին Համբուրգում հաշվվում էր շուրջ 300 սուրճ բովող ֆաբրիկա-խանութներ։ Սուրճի բովման առևտրային ձևին անցնելուց հետո փոքր սրճաբովման ֆաբրիկաները մասայականորեն սնանկացան, իսկ նրանց սեփականատերերը անհարկավոր դարձած բովարանները դուրս էին հանում փողոց։ Հենց այդ ժամանակ էլ ձեռնարկատեր Յենս Բուրգը (Jens Burg) հավաքելով դեն նետած իրերը դրեց բովարանների և սիճաղացների հավաքածուի հիմքերը։ Այսօր սուրճի այդ հին սպասքը հանդիսանում է ոչ միայն հաջողակ բիզնես, այլև քաղաքի պատմության մի մասը։

Էքսպոզիցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի էքսպոզիցիան զբաղեցնում է 300 մ² տարածք և ընդգրկում է շուրջ 3000 նմուշ, կապված սուրճի օգտագործման արվեստի հետ։ Հավաքածուի հիմքը կազմում է ավելի քան 900 մեխանիկական սիճաղաց՝ բազմապիսի կառուցվածքի և ժամանակաշրջանի։ Մնացյալ նմուշների մեջ առանձնանում է խոշոր կշեռքը և յուրահատուկ պարկեր կարող մեքենան։ Այցելուններին ներկայացնում են հնագույն բովարաներ, սուրճի տարաներ, պարկեր աշխարհի տարբեր ծայրերից, կակաո բոբո, տարբեր տեսակի սուրճի հատիկներ։ Հավաքածուն լրացնում են առաջին զտիչները, որոնք հայտնվել են 1920 թվականին, թեյի տարբեր տեսակներ, համեմունքներ և խմիչքներ։

Էկսկուրսիոն ծրագրերը պատմում են խմիչքի պատմության, սուրճի տեսակների, հատիկների պատրաստման, հայտնի բաղադրատոմսերի, տարբեր երկրներում սուրճի օգտագործման մասին։ Այցելուները կարող են տեսնել ոչ միայն հատիկների վերածումը փոշու, այլև մասնակցել այդ խմիչքի պատրաստման վարպետաց դասերին։ Սուրճի կրպակում կարելի է ձեռք բերել սուրճի շատ հազվագյուտ տեսակներ ամբողջ աշխարհից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://beiunsinhamburg.de/2010/кофе-единым/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]