Սուրիա (թերթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրիա (այլ կիրառումներ)

«Սուրիս», օրաթերթ։ Լույս է տեսել 1946-1960 թվականներին, Հալեպում։ Արտոնատեր խմբագիր՝ Հ․ Ցազըճյան, խմբագիրներ՝ Մ․ Երեցյան, Ֆ․ Խանզադյան, Հ․ Տեր-Ղազարյան։ Հրատարակվել է որպես անկախ, քաղաքական և գրական պարբերական։ Տպագրել է հոդվածներ, լուրեր և այլ նյութեր խորհրդային Հայաստանի առօրյայի վերաբերյալ, ներկայացրել նրա տնտեսության, մշակույթի վերելքը։ Անդրադարձել է ներգաղթին, խորհրդային քարոզչության դիրքերից հանդես եկել դաշնակցության դեմ։

Ծանոթացրել է միջազգային, մասնավորապես Մերձավոր Արևելքի քաղաքական իրադարձություններին։ Թերթոնների ձևով հրապարակել է հայ սովետական և օտար հեղինակների գրական ստեղծագործությունները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 207