Սուրեն Քրմոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուրեն Քրմոյան
Ծնվել էփետրվարի 3, 1977(1977-02-03) (42 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ և ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ
Գիտական աստիճանիրավաբանական գիտությունների թեկնածու
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ, Համաշխարհային բանկ, Հայաստանի Կենտրոնական բանկ, ՀՀ ԱՆ և ՀՀ ԱՆ
Քաղաքական կուսակցությունչկա

Սուրեն Ղևոնդի Քրմոյան (փետրվարի 3, 1977(1977-02-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, իրավաբան, Հայաստանի փոխվարչապետի խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու։

ՀՀ Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար (2011-2014), ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ (2014-2019)։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1994-1999 թթ. - սովորել և ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
  • 1999-2002 թթ. - սովորել և ավարտել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան։ Իրավաբանական գիտությունների թեկնածու։ Կոռուպցիայի դեմ պայքարի, քրեական արդարադատության, առողջապահական իրավունքի հարցերով շուրջ 50 գիտական հոդվածների, գրքերի և ուսումնական ձեռնարկների համահեղինակ։
  • 2001 թ. - Իտալիայի Թուրին քաղաքում մասնակցել է «Գնումների գործընթացի կառավարումը Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերում» կրթական ծրագրի։ Ունի գնումների կառավարման մասնագետի որակավորման վկայական։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1997-1998 թթ. - ՀՀ տրանսպորտի նախարարության Համաշխարհային բանկի կողմից աջակցվող վարկային ծրագրի իրականացման գրասենյակ։
  • 1998 թ. - աշխատել է ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչությունում որպես իրավաբան։
  • 1998-2000 թթ. - «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործերի կառավարիչ և իրավական խորհրդական։
  • 2000-2003 թթ. - «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի իրավական փորձագետ։
  • 2001-2011 թթ. - ՀՀ առողջապահության նախարարի իրավական խորհրդական։
  • 2004 թ. - Առողջապահական համակարգի արդիականացման ճապոնական դրամաշնորհային ծրագրի տեղական փորձագետ, իրավաբան։
  • 2004-2011 թթ. - «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի իրավաբան։
  • 2011 թ. ապրիլի 14-ին ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է Հայաստանի առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար[1]։
  • 2014 թ. մայիսի 22-ին Հայաստանի կառավարության որոշմամբ ազատվել է Հայաստանի առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից՝ այլ պաշտոնի նշանակվելու կապակցությամբ[2]։
  • 2014 թ. մայիսի 22-ին Հայաստանի վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի արդարադատության նախարարի տեղակալ[3]։
  • 2014 թ. հուլիս ամսին նշանակվել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Ստամբուլյան հակակոռուպցիոն ծրագում ՀՀ կառավարության ներկայացուցիչ:
  • 2015 թվականից առ այսօր հանդիսանում է Միավորված ազգերի կազմակերպության Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի կիրառման վերանայման 2-րդ փուլի ազգային փորձագետ:
  • 2016 թ. դեկտեմբերից- 2019 թ․ հւունիս հանդիսացել է Անչափահասների արդարադատության խորհրդի (Juvenile Justice board) նախագահ:
  • 2018 թ․ հունիսի 8-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ[4]։
  • 2018 թվականին Սուրեն Քրմոյանը նշանակվել է Կոռուպցիայի դեմ պետությունների խմբում (ԳՐԵԿՈ) Հայաստանի Հանրապետության պատվիրակության ղեկավար
  • 2019 թվականի մարտի 22-ին ՀՀ վարչապետի որոշմամբ [5] ազատվել է ՀՀ արդարադատության նախաարարի տեղակալի պաշտոնից:
  • 2019 թվականի մարտի 29-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական [6]
  • 2019 թվականի ապրիլից նշանակվել է որպես Եվրոպայի խորհրդի «Վերջ երեխայի սեռական առցանց շահագործմանը և բռնությանը» ծրագրի (Counsil of Europe's project ''End Online Child Sexual Exploitation and Abuse@Europe'') Ազգային համակարգող
  • 2019 թ. հւունիսից հանդիսանում է Անչափահասների արդարադատության խորհրդի (Juvenile Justice board) անդամ:
  • 2019թ․ մայիսին նշանակվել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Օրենքի գերակայության և կայուն զարգացման մարտահրավերների ոլորտի բարեփոխումների ծրագրի համակարգող (Rule of Law and SDGs in Armenia Reform Agenda)


Մանկավարժական, կրթական և գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2004-2014թթ․ ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահության Ազգային Ինստիտուտի հրավիրյալ դասախոս (Առողջապահական իրավունք և բիոէթիկա)
  • 2017 թվականից Արդարադատության նախարարության <Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի համակարգման> ՊՈԱԿ- դասախոս (Հակակոռուպցիոն կրթական ծրագրեր)
  • 2017-19թթ․ Իրավաբանների Հայկական Ասոցիացիայի կողմից կազմակերպված <Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոց>-ի դասախոս (Հակակոռուպցիոն կրթական ծրագրեր)
  • 2019թ․ Թրանսպարենսի Ինթերնեշնլ հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված <Հակակոռուպցիան դպրոց> -ի դասախոս (Հակակոռուպցիոն կրթական ծրագրեր)
  • 2019թ․ հունիսից Երևանի Պետական բժշկական համալսարանի դասախոս (Առողջապահական իրավունք)։
  • 2019 թվականից «Արդարադատություն» գիտական հանդեսի խմբագրաական խորհրդի անդամ
  • 2016 թվականից մասնակցում է Կառավարման Ակադեմիայի կազմում գործող գիտական խորհրդի աշխատանքներին


Անձնական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինապարտ է, շարքային։

Ազատ տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուներին։ Անկուսակցական է։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Իրականացված ծրագրերը էլեկտրոնային կառավարման ոլորտում[խմբագրել | խմբագրել կոդը]

1․ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքի գաղափարի մշակման, տեխնիկական առաջադրանքի մշակման և ծրագրի իրականացման խմբի ղեկավար

2․ ՀՀ արդարադատության նախարարության Թեժ գծի միասնական e-hotline.am[7] կայքի գաղափարի մշակման, տեխնիկական առաջադրանքի մշակման և ծրագրի իրականացման խմբի ղեկավար

3․ Էլեկտրոնային հարցումների միասնական е-request.am հարթակի գաղափարի մշակման, տեխնիկական առաջադրանքի մշակման և ծրագրի իրականացման խմբի ղեկավար

4․ Ապոստիլների էլեկտրոնային կառավարման е-apostille.am հարթակի գաղափարի մշակման, տեխնիկական առաջադրանքի մշակման և ծրագրի իրականացման խմբի ղեկավար

5. ՀՀ լիցենզիաների e-license.am միասնական էլեկտրոնային գրանցամատյանի գաղափարի մշակման, տեխնիկական առաջադրանքի մշակման և ծրագրի իրականացման խմբի ղեկավար

6. ՀՀ պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման e-verify.am միասնական համակարգի գաղափարի մշակման, տեխնիկական առաջադրանքի մշակման և ծրագրի իրականացման խմբի ղեկավար

7․ Ծննդյան և մահվան բժշկական վկայականների գեներացման ավտոմատ е-health.am համակարգի գաղափարի մշակման, տեխնիկական առաջադրանքի մշակման և ծրագրի իրականացման խմբի ղեկավար

8․ Էլեկտրոնային նոտարական е-notary.am[8] համակարգի արդիականացման տեխնիկական առաջադրանքի մշակման և ծրագրի իրականացման խմբի ղեկավար

9․ E-register.am Էլեկտրոնային ռեգիստրի միասնական համակարգի արդիականացման տեխնիկական առաջադրանքի մշակման և ծրագրի իրականացման խմբի ղեկավար

10. Azdararir.am Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական առաջադրանքի մշակման և ծրագրի իրականացման խմբի ղեկավար

12․ Քրեակատարողական ծառայության e-penitentiary.am էլեկտրոնային կառավարման հարթակի տեխնիկական առաջադրանքի մշակման և ծրագրի իրականացման խմբի ղեկավար

12․ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման e-civil.am էլեկտրոնային կառավարման ծրագրի արդիականացման տեխնիկական առաջադրանքի մշակման և ծրագրի իրականացման խմբի ղեկավար

13․ Իրավաբանական անձանց իրական սեփականատերերի գրանցման էլեկտրոնային շտամարանի (beneficiary owners database) մշակման աշխատանքային խմբի անդամ




Գիտական հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առողջապահական ոլորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2002 թ., ՀՀ առողջապահության նախարարության Ակադեեմիկոս Ս.Խ.Ավդաալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի գիտական աշխատությունների և հահորդումների ժողովածու, էջ 269-270, «Առողջապահության բնագավառի բաարեփոխումների օրենսդրական հիմունքները», Ս.Ղ.Քրմոյան
  2. 2005 թ., «Մարդու առողջությունը» IV ազգային գիտաբժշկական կոնգրեսի նյութերի ժողովածու, էջ՝ 167-171, «Հայաստանի հակածխախոտային օրենքի մեկնաբանում» Ս.Քրմոյան
  3. 2005 թ., Ապորինի թմրամիջոցների բժշկական-իրավական հիմնախնդիրները, Ուսումնական-տեղեկատվական նյութերի ձեռնարկ (որպես խմբագիր),
  4. 2006 թ., «Առողջապահություն» ՀՀ առողջապահության նախարարության, ԲԳ ակադեմիայի և Երևանի Մ.Հերացու անվան ՊԲ համալսարանի տեսական, գիտամեթոդական, կազմակերպական և գործնական հանդես, 2 (271), էջ՝ 5-7, «Աշխատողների առողջության և անվտանգության ապահովման հարաբերությունների իրավական կարգավորումը» Ս.Քրմոյան, Ա.Վանյան
  5. 2006 թ., «Մարդու առողջությունը» V ազգային գիտաբժշկական կոնգրեսի նյութերի ժողովածու, էջ՝ 346-351, «Ծխախոտի և ծխախոտային արտադրատեսակների գովազդը ՀՀ-ում», հեղինակներ՝ Ս.Քրմոյան, Ա.Բազարչյան
  6. 2007 թ., «Առողջ հասարակություն-Հայաստան առանց ծխախոտի» Հայաստանի 2-րդ միջազգային բժշկական համագումարի նյութերի ժողովածու, «Tobacco-related legislative process and some ideas for the implementation of the FCTC in the country», S.Krmoyan, A.Bazarchyan
  7. 2007 թ., «Հայաստանի հանրային առողջության ամսական զեկույց» «Ծխախոտի շրջանառությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության համակողմանի վերլուծության հաշվետվություն», հեղինակներ՝ Ս.Քրմոյան, Ա.Բազարչյան
  8. WHO-AIMS Report on Mental health system in Armenia, 2009
  9. Մարդու իրավունքները բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս, Գործնական ուղեցույց, 2010 թ., Հեղինակներ՝ Ս.Քրմոյան, Ա.Հարությունյան, Վ.Բուռնազյան, Օլգա Վարդանյան
  10. Ուսումնական ձեռնարկ «Առողջաապահական իրավունքի հիմունքները և առողջապահության ոլորտի առանձին հարաբերությունների իրավական կարգավորումը», ՀՀ առողջապահության նաախաարարության Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային Երևան, 2009թ. Հեղինակներ՝ Դ.Դումանյան, Ս.Քրմոյան, Ի.Աբգարյան, Ռ.Բաբայան, Պ.Խաչատրյան, Ս.Թորոսյան
  11. Human rights in patient care, A practitioner guide, 2010, S.Krmoyan, V.Bournazian, A.Harutyunyan, Olga Vardanyan
  12. 2011 թ., «Առողջապահություն» ՀՀ առողջապահության նախարարության տեսական, գիտամեթոդական, կազմակերպական և գործնական հանդես, 4 (293), էջ՝ 16, «Բժշկական գաղտնիք չպահպանելն օրինազանցություն է», համահեղինակներ՝ Ս.Քրմոյան, Շ.Ղուկասյան, Ռ.Բաբայան
  13. Introduction of the Educational Programs on Palliative Care in the Republic of Armenia, European Journal of Palliative Care, Abstracts of 12th Congress of the European Association for Palliative Care, 18-21 May 2011, Lisbon, Krmoyan S., Roza B., Nanushyan L., Papikyan A.
  14. The Development of the Concept of the Palliative Medical Care Introduction in Republic of Armenia, European Journal of Palliative Care, Abstracts of 12th Congress of the European Association for Palliative Care, 18-21 May 2011, Lisbon, Babayan R.,Krmoyan S., Nanushyan L., Papikyan A.
  15. 2012 թ., «Առողջապահություն» ՀՀ առողջապահության նախարարության տեսական, գիտամեթոդական, կազմակերպական և գործնական հանդես, 1 (294), էջ՝ 8-9, «Հայաստանի Հանրապետությունում պացիենտի իրավական կարգավիճակի օրենսդրական կարգավորման հարցի մասին», համահեղինակներ՝ Ս.Քրմոյան, Ռ.Բաբայան
  16. 2012 թ., «Առողջապահություն» ՀՀ առողջապահության նախարարության տեսական, գիտամեթոդական, կազմակերպական և գործնական հանդես, 2 (299), էջ՝ 6-7, «Հղիության արհեստական ընդհատման ինստիտուտի իրավական կարգավորումը», համահեղինակներ՝ Ս.Քրմոյան, Ա.Մանուչարյան
  17. 2013 թ., «Առողջապահություն» ՀՀ առողջապահության նախարարության տեսական, գիտամեթոդական, կազմակերպական և գործնական հանդես, 1 (298), էջ՝ 8-9, «Համաձայնությունը՝ բժշկական միջամտության համար», համահեղինակներ՝ Ս.Քրմոյան, Ա.Մանուչարյան
  18. 2013 թ., «Առողջապահություն» ՀՀ առողջապահության նախարարության տեսական, գիտամեթոդական, կազմակերպական և գործնական հանդես, 2 (299), էջ՝ 6-7, «Հղիության արհեստական ընդհատման ինստիտուտի իրավական կարգավորումը», համահեղինակներ՝ Ս.Քրմոյան, Ա.Մանուչարյան
  19. 2013 թ., «Առողջապահություն» ՀՀ առողջապահության նախարարության տեսական, գիտամեթոդական, կազմակերպական և գործնական հանդես, 4 (301), էջ՝ 5, «Ոչ հոժարակամ (հարկադիր) հոսպիտալացումը Հայաստանի Հանրապետությունում», համահեղինակներ՝ Ս. Քրմոյան, Ա. Մանուչարյան
  20. Health and Human rights journal, 2013, "Identifying the gaps: Armenian health care legislation and human rights in patient care protections" Suren Krmoyan, Violeta Zopunyan, Ryan Quinn
  21. 2015 թ., «Առողջապահություն» ՀՀ առողջապահության նախարարության տեսական, գիտամեթոդական, կազմակերպական և գործնական հանդես, 3 (308), էջ՝ 6-7, «Կալանավորված անձանց և դատապարտյալների առողջության պահպանման իրավունք», համահեղինակներ՝ Ս.Քրմոյան, Ժ.Մարության
  22. «Երեխաների իրավունքը բուժօգնություն ստանալիս», հանրամատչելի գործնական ուղեցույց երեխաների իրավունքների վերաբերյալ, Ս.Քրմոյան
  23. «Կանանց և մայրերի բժշկական օգնություն ստանալու իրավունքը», հանրամատչելի գործնական ուղեցույց կանանց և մայրերի իրավունքների վերաբերյալ, Ս.Քրմոյան

Արդարադատության ոլորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2001 թ. «Իրավաքաղաքական արդի խնդիրներ» ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտ, երիտասարդ գիտնականների աշխատանքներ, էջ՝ 137-143, «Ժառանգման իրավունքը որպես սեփականության իրավունքի ձեռքբերման հիմք և սեփականության իրավունքի երաշխիք» Ս.Քրմոյան
  2. 2015 թ. «Արդարադատություն» գիտական հանդես, 3 (30), էջ՝ 4-8, «Քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող անձանց կողմից համազգեստ կրելու հարցի իրավական կարգավորումը», համահեղինակներ՝ Ս.Քրմոյան, Ն.Հարությունյան
  3. 2016 թ. «Արդարադատություն» գիտական հանդես, 2 (33), էջ՝ 10-15, «Կալանավորված անձանց և դատապարտյալների առողջության պահպանման իրավունք» Ազգային մակարդակ, համահեղինակներ՝ Ս.Քրմոյան, Ժ.Մարուտյան
  4. 2016 թ. «Արդարադատություն» գիտական հանդես, 3 (34), էջ՝ 9-13, «Պատիժները կատարող մարմինների և հիմնարկների պաշտոնատար անձանց որոշումների դեմ դատարան բերվող բողոքների ընդդատության հիմնահարցը ՀՀ օրենսդրությամբ», համահեղինակներ՝ Ս.Քրմոյան, Շ.Ղուկասյան
  5. 2016 թ. «Արդարադատություն» գիտական հանդես, 4 (35), էջ՝ 10-17, «Փոխնակ մայրություն», համահեղինակներ՝ Ս.Քրմոյան, Ժ.Մարուտյան
  6. 2017 թ. «Արդարադատություն» գիտական հանդես, 2 (37), էջ՝ 11-17, «Ապօրինի հարստացման հանցակազմի որոշ հիմնախնդիրներ», համահեղինակներ՝ Ս. Քրմոյան, Ա. Սարգսյան
  7. 2017 թ. «Արդարադատություն» գիտական հանդես, 4 (39), էջ՝ 4-7, «Իրավական գործիքներին վերաբերելի դասընթացների ներդրմանն ուղղված արդիական մոտեցումներ», համահեղինակներ՝ Ս.Քրմոյան, Շ.Ղուկասյան, Ա.Հարությունյան
  8. 2017 թ. «Օրինականություն» գիտական հանդես, N 102, «Ազատազրկման վայրերում հացադուլի իրականացման ընթացակարգի առանձնահատկությունները», համահեղինակներ՝ Ս.Քրմոյան, Ա.Սարգսյան
  9. 2017 թ. Կալանավորված և ազատազրկման դատապարտված անձանց առողջապահական իրավունքների և դրանց իրացման մեխանիզմների ուղեցույց [1]
  10. Сборник материалов VI международной научно-практической конференции; Киев, октябрь 2018, «Особенности порядка проведения голодоловок в местах лишения свободы»; С.Крмоян, А.Айрапетян, А.Саргсян
  11. 2018 թ. Ձեռնարկ «Բանտային առողջապահության հիմնախնդիրները և բարեփոխումները Հայաստանի Հանրապետությունում»[2]
  12. Сборник тезисов выступлений и докладов участников Международной научно-практической конференции; Рязань, noябрь 2018, «Основопологающие задачи эффективной реализации права на помилование в контексте конституционно-правовых реформ»; С. Крмоян, А. Айрапетян, А. Саргсян
  13. 2019 թ.«Արդարադատություն» գիտական հանդես, 1 (47), էջ՝ 6-13, «ՀՀ-ում խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների գործունեության որոշ հարցերի շուրջ», համահեղինակներ՝ Ս. Քրմոյան, Շ. Ղուկասյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]