Սուրեն Փիրջանյան
| Սուրեն Փիրջանյան | |
|---|---|
| Անձնական տեղեկություն | |
| Սեռ՝ | արական |
| Մասնագիտացում | բռնցքամարտիկ |
| Երկիր | |
| Ծննդյան ամսաթիվ | 1935 |
| Ծննդավայր | Թեհրան, Իրան |
Սուրեն Փիրջանյան (պարս.՝ سورن پیرجانیان, (1935, Թեհրան, Իրան), իրանահայ բռնցքամարտիկ, որը 1955 թվականին դարձել է Իրանի բռնցքամարտի մեծահասակների ազգային թիմի անդամ, նա եղել է նաև Թեհրանի «Թաջ» ակումբի անդամ: Ասիական խաղերի արծաթե մեդալակիր (1958)։
Մարզական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրեն Փիրջանյանը որպես Իրանի բռնցքամարտի հավաքականի անդամ մասնակցել է 1958 թվականի Ասիական խաղերին, միջին քաշային կարգում[1][2]։
1958 թվականին Տոկիոյում Փիրջանյանը հասել է միջին քաշային կարգի եզրափակիչ՝ հաղթելով Ֆիլիպինների ներկայացուցիչ Նորբերտո Դավիդին և ճապոնացի Տոշիրո Օնուկիին։ Ի վերջո նա նվաճել է 67 կգ քաշային կարգի արծաթե մեդալը՝ եզրափակիչում միավորներով պարտվելով Հարավային Կորեայի ներկայացուցիչ Կիմ Կի Սուին[3][4]։
Սուրեն Փիրջանյանը բռնցքամարտից և Իրանի բռնցքամարտի ազգային թիմից հեռացել է 1958 թվականի Ասիական խաղերից վերադառնալուց հետո:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ middle east explorer.com Արխիվացված 2014-09-13 Wayback Machine
- ↑ vista.ir
- ↑ «拳鬪에大勝 鄭東薰金基洙選手堂堂優勝» [Big victory in boxing: Chung Dong-hoon, Kim Ki-soo both win]. The Dong-a Ilbo. 1958-06-02. Վերցված է 2014-07-06-ին.
- ↑ amateur-boxing.strefa.pl