Սուրեն Հոբոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրեն Հոբոսյան
Ծնվել է1949
Շնող, Ալավերդու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունպատմաբան, հնագետ և ազգագրագետ
Հաստատություն(ներ)Հնագիտության և ազգագրության ինստիտուտ
Ալմա մատերԵՊՀ պատմության ֆակուլտետ (1971)
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու (1998)

Սուրեն Գևորգի Հոբոսյան (1949, Շնող, Ալավերդու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), պատմաբան, հնագետ-ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու (1998)[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրեն Հոբոսյանը ծնվել է 1949 թվականին Ալավերդու շրջանի (այժմ Լոռու մարզի) Շնող գյուղում։ 1971 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմական ֆակուլտետի հնագիտության բաժինը։ Աշխատանքի է անցել Հնագիտության և ազգագրության ինստիտուտում՝ որպես ազգագրության բաժնի ավագ լաբորանտ։ 1981 թվականից եղել է գիտաշխատող, 2004 թվականից՝ ավագ գիտաշխատող, իսկ 2005 թվականից՝ ազգագրության բաժնի վարիչ։ 1989-2009 թվականներին մասնակցել է Լոռի բերդի, Աշտարակի, Երնջատափի, Աքորու և այլ հուշարձանների պեղումներին։ 2009 թվականից Հոբոսյանը ղեկավարել է Թեղուտի հանքավայրի իրացման գոտու պատմամշակութային հուշարձաների հնագիտական ուսումնասիրություններ իրականացնող արշավախումբը[1]։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոբոսյանի գիտական հետազոտությունները հիմնականում վերաբերում են ավանդական տնտեսությանը, ձիթհանության հմտություններին, հացահատիկների վերամշակման համակարգին, խաղողագործության ու գինեգործության ազգագրությանը[1]։

Ստեղածագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայոց ձիթհանության մշակույթը XIX դարի 2-րդ և XX դարի 1-ին կեսերին» մենագրություն (2007)[3][4]
  • «Գինին հայոց ավանդական մշակույթում» (համահեղինակ) (2005)
  • «Ժողովուրդներ և մշակույթներ. Հայեր» (համահեղինակ) (2011)

Շուրջ 40 գիտական հոդվածների հեղինակ է[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Թումանյանական աշխարհ, Մշակութային գիտարան/Գ. Շախկյան.-Եր.։ 2016, 848 էջ
  2. Հնագիտության և ազգագրության ինստիտուտ
  3. ««Հայոց ձիթհանության մշակույթը XIX դարի 2-րդ և XX դարի 1-ին կեսերին»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
  4. Հոբոսյանի մենագրությունը

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]