Ավարտել է Մոսկվայի բարձրագույն տեխնիկական ուսումնարանը (1936)։ 1936-1972 թվականներին աշխատել է Տրակտորների պետական համամիութենական ԳՀԻ-ում (Մոսկվա, 1950-1963 թվականներին՝ տնօրեն)։ Հակոբյանի նախաձեռնությամբ 1967 թվականին Եղվարդում կազմակերպվել է այդ ինստիտուտի հարավային մասնաճյուղը, որի պրոֆեսոր-խորհրդականն էր 1972-1976 թվականներին։ Մեծ ավանդ ունի տրակտորաշինության զարգացման գործում։ Աշխատանքները վերաբերում են ներքին այրման շարժիչների վառելիքային սարքերի, գազագեներատորային և այլ շարժիչների, տրակտորների առանձին հանգույցների և մասերի մշակման հարցերին[1]։
↑Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։