Սուրեն Կարախանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Կարախանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սուրեն Կարախանյան
Ծնվել էսեպտեմբերի 15, 1930(1930-09-15)
Մահացել էփետրվարի 9, 2003(2003-02-09) (72 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ (1959)
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1977)
Մասնագիտությունքիմիկոս
Պարգևներ և
մրցանակներ
ԺՏՆՑ արծաթե մեդալ

Սուրեն Սմբատի Կարախանյան (սեպտեմբերի 15, 1930(1930-09-15) - փետրվարի 9, 2003(2003-02-09), Երևան, Հայաստան), քիմիկոս-տեխնոլոգ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1997): ՌԴ բնական (1998), Բնության և հասարակության մասին միջազգային (1998) ԳԱ-ների հայկական մասնաճյուղի անդամ և պատվավոր պրոֆեսոր, ՌԴ բնական ԳԱ հայկական մասնաճյուղի փոխնախագահ (1998-2003), ՌԴ բժշկատեխնիկական ԳԱ անդամ (2001)[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրեն Կարախանյանը ծնվել է 1930 թվականի սեպտեմբերի 15-ին, Ուլյան-Նորաշեն (Նախիջևան) գյուղում։ 1959 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1959 թվականից աշխատել է Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտում, 1968-1975 թվականներին եղել է նույն ինստիտուտի փորձնական գործարանի գլխավոր ճարտարագետ, արդյունաբերական թափոնների վնասազերծման լաբորատորիայի վարիչ, 1975-2003 թվականներին՝ նույն ինստիտուտի և փորձնական գործարանի տնօրեն։ 1982-1995 թվականներին միաժամանակ դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում[2]։

Մշակել և Քանաքեռի ալյումինի գործարանի էլեկտրոլիզի արտադրամասում արդյունաբերական մասշտաբներով փորձարկել է ֆտորաջրածնի կլանման նոր եղանակ։ Այս աշխատանքների (Հ. Օ. Գրիգորյանի հետ) հիման վրա շահագործման է հանձնվել Գոմելի (Բելառուս) քիմիական գործարանի ֆոսֆոգիպսի չորացման և հատիկավորման արտադրամասը։ Առաջարկել է տուֆային թափոններն օգտագործել որպես ջրախառնիկ հավելույթներ՝ արտադրանքի ամրությունը մեծացնելու համար։ Ցեմենտային փոշու օգտահանման աշխատանքները ներդրվել են Գուլկևիչ քաղաքի (ՌԴ Կրասնոդարի մարզ) սիլիկատային աղյուսի և Շանդունի (Չինաստան) ցեմենտի գործարաններում։

Կարախանյանը մշակել է Երևանի աղի հանքից «էքստրա» աղի ստացման սխեման, իրականացրել ոսկի պարունակող աղքատ հանքերից ոսկու լրիվ կորզումը և արժեքավոր սիլիկատների ստացումը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ և ՀԽՍՀ ԺՏՆՑ արծաթե մեդալներ (1987)։
  • Վ. Հ. Համբարձումյանի մրցանակ (1995)։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 2003 թվականի փետրվարի 9-ին, Երևանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. www.raen.am http://www.raen.am/members/k5.html. Վերցված է 2019 թ․ հուլիսի 13-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 542։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրեն Կարախանյան» հոդվածին։