Սուրեն Թովմասյան (գեոդեզիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրեն Թովմասյան
Կադաստրի կոմիտեի ղեկավար
 5 դեկտեմբերի, 2019 թ
 
Կրթություն՝ Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան
Գիտական աստիճան՝ տեխնիկական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ գեոդեզիստ
Ծննդյան օր հունվարի 2, 1986(1986-01-02) (38 տարեկան)
Ծննդավայր Ծովինար, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան

Սուրեն Թովմասյան (հունվարի 2, 1986(1986-01-02), Ծովինար, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գեոդեզիստ, քաղաքային կադաստրի մասնագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու, Հայաստանի կադաստրի կոմիտեի ղեկավարը 2019 թվականի դեկտեմբերից[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրեն Թովմասյանը 2004-2006 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում։ 2006-2010 թվականներին սովորել է Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանում՝ ստանալով քաղաքային կադաստրի բակալավրի, ապա նաև կադաստրի և կիրառական գեոդեզիայի մագիստրոսի կոչում։ 2014 թվականին ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան[2]։

2013 թվականից դասախոսում է Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում, 2015-2016 թվականներին՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում։

2014 թվականին որպես գեոդեզիստ աշխատել է գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության ԾԻԳ-ում։ 2017-2019 թվականներին որպես գլխավոր գեոդեզիստ աշխատել է Մոդուլ ՍՊԸ-ում, ղեկավարել է միջազգային ֆինանասավորմամբ ծրագրեր (KFW, AFDբանկ)։

2015 թվականից եղել է Ճարտարապետության և շինարարության համալսարանի ինժեներական գեոդեզիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, իսկ 2019 թվականի սեպտեմբերից՝ գեոդեզիայի ամբիոնի վարիչ։

Հայաստանի կադաստրի կոմիտեի ղեկավար է նշանակվել 2019 թվականի դեկտեմբերի 5-ին[3]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի չորս երեխա։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով և պատվոգրով՝ շինարարության ոլորտում ունեցած ավանդի համար[4]։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է 15 գիտական հոդվածի և 4 ուսումնառական ձեռնարկի։

1.Ս.Վ. Թովմասյան «Միջավայրի ազդեցության ուսումնասիրությունը և վերլուծումը GPS տվյալների վրա»։ ՃՇՀԱՀ-ի գիտական աշխատություններ, հատոր 4, Երևան 2014 թ.

2.Ս.Վ. Թովմասյան, Ա.Ա. Մարգարյան,Ա.Լ. Վաասիլյան «Ջրային ռեսուրսների կառավարումը Հայաստանի Հանրապետությունում»։ ՃՇՀԱՀ-ի տեղեկագիր №5 Երևան 2015թ.

3.Ս.Վ. Թովմասյան, Ա.Ա. Մարգարյան, Վ.Ա.Մարգարյան «Trible S3 AUTOLOK Էլեկտրոնային տախոմետրի աշխատանքի ուղեցույց» Ուսումնական ձեռնարկ, ԵՃՇՊՀ Երևան 2014թ.

4.Ս.վ. Թովմասյան «GNSS գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգեր»։ Ուսումնական ձեռնարկ, ԵՃՇՊՀ Երևան 2014 թ.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Սուրեն Թովմասյանը նշանակվեց Կադաստրի կոմիտեի ղեկավար». Hetq.am. Վերցված է 2021 թ․ ապրիլի 1-ին.
  2. Տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
  3. Կադաստրի կոմիտեի ղեկավար https://www.e-gov.am/gov-decrees/item/33011/
  4. Պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով