Սուրեն Էնֆիաջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրեն Էնֆիաջյան
Ծնվել է1917
ԾննդավայրԲաթում, Ռուսական կայսրություն
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1942)
Մասնագիտությունբժիշկ

Սուրեն Արամի Էնֆիաջյան (1917, Բաթում, Ռուսական կայսրություն), հայ բժիշկ, Երկրորդ աշխարհամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է արհեստավորի ընտանիքում։ 1936 թվականին ավարտել է Բաթումի կոմունալ տեխնիկումը, 1942 թվականին՝ Երևանի բժշկական ինստիտուտը։ Այնուհետև զորակոչվել է բանակ։ Նախ եղել է № 3698 էվակուացիոն հոսպիտալում (1942-1943), այնուհետև՝ № 5553-ում, որը գործում էր 4-րդ, ապա՝ 3-րդ Ուկրաինական ռազմաճակատներում կռվող 57-րդ բանակի կազմում։ Այդ դաշտային հոսպիտալը մասնակցում է Յաշ-Քիշնևյան օպերացիայի հարձակողական գործողություններին, որոնք ծավալվեցին 1944 թվականի օգոստոսի 20-27-ը։ Էնֆիաջյանը զինվորական ծառայությունը շարունակում 1946 թվականի հուլիսը՝ գլխավորելով նևրոպաթոլոգիական բաժանմունքը, այնուհետև տարբեր պաշտոններով աշխատել է Բալթյան նավատորմում։ Հիվանդության պատճառով զորացրվել է, աշխատել Երևանի № 15 պոլիկնիլիկայում որպես նևրոպաթոլոգ։

Պարգևատրվել է մարտական մեդալներով ու պատվոգրերով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա. Վ. Գրիգորյան, Բ. Գ. Մելքումյան, Հայաստանի բժիշկները Մեծ հայրենականում, գիրք 2, Ե., 1987, էջ 84-85։