Սուրեն Դանիելյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Դանիելյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Սուրեն Դանիելյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 9, 1948 (75 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրականագետ |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր |
Անդամակցություն | ՀԳՄ |
Աշխատավայր | Գևորգյան Հոգևոր Ճեմարան |
Սուրեն Դավթի Դանիելյան (օգոստոսի 9, 1948, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ Հայաստանի գրողների միության անդամ (1996)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում, այնուհետև՝ ասպիրանտուրայում և սկսել դասախոսական աշխատանքը։ 1993-2001 թվականներին հայ գրականություն է դասավանդել Գևորգյան հոգևոր ճեմարանում։ 1995 թվականին հիմնադրել է «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնը, կազմակերպել է արևմտահայ լեզվի, գրականության, մեսրոպյան ուղղագրության՝ շուրջ երեք տասնյակի հասնող մեկամսյա վերապատրաստության դասընթացներ Սփյուռքի և հայրենիքի ուսուցիչների համար։ 2013 թվականից Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչն է։ Հեղինակ է բազմաթիվ հոդվածների, կազմել և հրատարակել է 50-ից ավելի ժողովածուներ՝ դասագրքեր, ձեռնարկներ, պատմական, գիտական, գեղարվեստական հատորներ[1][2]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀՀ սփյուռքի նախարարության և ՀԳՄ համատեղ «Վիլյամ Սարոյան» մեդալ, 2012
- ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալ, 2007
- ՀԳՄ Միքայել Նալբանդյանի անվան մրցանակ, 1994
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արևմտահայ գրականություն. Տիտանիկ թե՞ շարունակականություն, Եր., 2014:
- Միջուկի տրոհումը. սփյուռքահայ գրականության պատմություն, գիրք Ա, Եր., 2011:
- Բանաստեղծության ազատագրումը. Զարեհ Խրախունի, Ս. Էջմիածին, 1999։
- Ներաշխարհի գեղարուեստական քննութիւն. Ռոպէր Հատտէճեան, Իսթանպուլ, 1996։
- Սփիւռքահայ վէպը. ժանրը, աւանդոյթները, պատմութեան փիլիսոփայութիւնը, Անթիլիաս, 1992։
- Սուրեն Դանիելյան. Բանաստեղծի ապրված ժամանակը, «Գարուն», 1987, № 1։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Սուրեն Դանիելյանի կենսագրությունը avproduction.am կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2018-02-19
- ↑ Սուրեն Դանիելյանի մասին ՀԳՄ կայքում
|