Սուրեն Գասպարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Սուրեն Գասպարյան
Ծնվել էփետրվարի 10, 1932(1932-02-10)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 4, 2005(2005-11-04) (73 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Ազգությունհայ
ԿրթությունՌուսաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարան
Մասնագիտությունվիրաբույժ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
Ծնողներհայր՝ Աշոտ Գասպարյան
ՊարգևներՌԴ գիտության վաստակավոր գործիչ

Սուրեն Աշոտի Գասպարյան (փետրվարի 10, 1932(1932-02-10), Մոսկվա, ԽՍՀՄ - նոյեմբերի 4, 2005(2005-11-04), Մոսկվա, Ռուսաստան), հայ վիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1967), պրոֆեսոր (1968)։ ՌԴ գիտության վաստակավոր գործիչ։ ԽՍՀՄ-ում բժշկական և կենսաբանական կիբեռնետիկայի հիմնադիրն է։

Ուրոլոգ Աշոտ Գասպարյանի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրեն Գասպարյանը ծնվել է 1932 թվականին Մոսկվայում։ 1957 թվականին ավարտել է Մոսկվայի 2-րդ բժշկական ինստիտուտը։ 1963 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ, 1967 թվականին՝ դոկտորական և դարձել Մոսկվայի 2-րդ բժշկական ինստիտուտի ուսումնական գծով պրոռեկտոր։ 1968 թվականին Մոսկվայի 2-րդ բժշկական ինստիտուտում ստեղծել է հաշվողական կենտրոն, 1969 թվականին Մոսկվայի 2-րդ բժշկական ինստիտուտում ստեղծել է կիբեռնետիկայի բաժին, 1973 թվականին՝ նույնանուն բաժանմունք։ 1974 թվականից՝ բժշկական և կենսաբանական կիբեռնետիկայի ամբիոնի հիմնադիր-վարիչ, 1974-1976 թվականներին՝ բժշկակենսաբանական ֆակուլտետի դեկան, 1974 թվականից՝ ՌԴ առողջապահության նախարարության գիտաբժշկական խորհրդին կից բժշկական կիբեռնետիկայի և հաշվողական տեխնիկայի խորհրդի նախագահ, 1977-1985 թվականներին՝ ՌԽՖՍՀ առողջապահության նախարարության Հանրապետական տեղեկատվական հաշվողական կենտրոնի տնօրեն, 1994 թվականից՝ Տեղեկատվայնացման միջազգային ակադեմիայի բժշկական տեղեկատվություն բաժանմունքի նախագահ[1]։

300 գիտական աշխատությունների, այդ թվում 5 մենագրության հեղինակ է։ Աշխատանքները վերաբերում են փորձարարական վիրաբուժության, ուռուցքաբանության և ուրոլոգիայի հարցերին[2]։

Մահացել է 2005 թվականի նոյեմբերի 4-ին երկարատև ծանր հիվանդությունից հետո։ Թաղված է Մոսկվայի Վվեդենսկոե գերեզմանատան 18-րդ հատվածում[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «РНИМУ им. Н.И. Пирогова - О кафедре»։ rsmu.ru։ Վերցված է 2017-05-12 
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  3. «Могилы врачей _ Гаспарян Сурен Ашотович (1932-2005)основатель российской школы медицинской кибернетики,академик»։ mednecropol.ru։ Վերցված է 2017-05-12