Սուրեն Բաբլոև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրեն Բաբլոև
Ծնվել էհոկտեմբերի 10, 1918(1918-10-10)[1]
Մանգլիս
Երկիր ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 10, 1979(1979-08-10) (60 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանԿունցևսկոե գերեզմանատուն
Մասնագիտությունդիրիժոր
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա
Պարգևներ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ և ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ

Սուրեն Իսահակի Բաբլոև (ռուսերեն՝ Сурен Исаакович Баблоев, հոկտեմբերի 10, 1918(1918-10-10)[1], Մանգլիս - օգոստոսի 10, 1979(1979-08-10), Մոսկվա, ԽՍՀՄ), հայազգի խորհրդային դիրիժոր, խմբավար։ Վրացական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ, ՌԽՖՍՀ (1958 թ.)[2] և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1978 թ.)[3]:

Կենսագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրեն Բաբլոևը ծնվել է Վրաստանի ներկայիս Քվեմո Քարթլիի մարզի Թեթրիծղարոյի շրջանի Մանգլիս քաղաքում։ 1941 թվականին ավարտել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի ռազմական ֆակուլտետը (ներկայումս Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության ռազմական համալսարանի ռազմական ինստիտուտը (զինվորական դիրիժորների))։ Սովորել է Նիկոլայ Գոլովանովի և Ալեքսանդր Չուգունովի մոտ։

1941 թվականից տարբեր զինվորական նվագախմբերի և երգի ու պարի համույթների խմբավարն էր։ 1963 թվականից Մոսկվայի ռազմական օկրուգի երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավարն ու միևնույն ժամանակ պետն էր։ Ստեղծել է մի շարք թեմատիկ համերգային ծրագրեր, այդ թվում «Պատերազմով թրծված երգը» (1975 թ.) սյուիտը։ Հեղինակ է վոկալ և երգչախմբային ստեղծագործությունների։

Սուրեն Բաբլոևի ղեկավարության ներքո, համույթը հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում` Ճապոնիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Շվեդիա, Նիդերլանդներ և այլուր։

Սուրեն Բաբլոևը մահացել է 1979 թվականի օգոստոսի 10-ին (այլ տվյալներով` օգոստոսի 11-ին[4])` Մոսկվայում։ Թաղված է Կունցևսկի գերեզմանատանը[5]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Саркисян С. Т. Энциклопедия Арцах-Карабаха. Спб., 2005. - 312 с.
  • Мамулов С.С. Армяне в Грузии. Книга вторая. М., 2002

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Баблоев Сурен Исаакович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. «Академический ансамбль песни и пляски | Московского Военного Округа». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 26-ին.
  3. Баблоев Сурен Исаакович // Мегаэнциклопедия Кирилла и Мефодия
  4. «11 АВГУСТА — КНИГА ДНЕЙ | btsov.ru». Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 26-ին.
  5. Некрополь

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]