Սուրեն Առաքելյան (ռեժիսոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրեն Առաքելյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սուրեն Առաքելյան
Ծնվել էնոյեմբերի 28, 1927(1927-11-28)
ԾննդավայրԶոլաքար, Նոր Բայազետի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 1, 2003(2003-01-01) (75 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտացումռեժիսոր

Սուրեն Առաքելյան (նոյեմբերի 28, 1927(1927-11-28), Զոլաքար, Նոր Բայազետի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 1, 2003(2003-01-01), Երևան, Հայաստան), հայ ռեժիսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրեն Առաքելյանը ծնվել է 1927 թվականին Զոլաքար գյուղում։ 1949 թվականին ավարտել է Երևանի թատերական ինստիտուտի թատերագիտության ֆակուլտետը, այնուհետև 1949-1962 թվականներին դասավանդել է Երևանի պարարվեստի ուսումնարանում։ 1954-1955 թվականներին աշխատել է նաև Մշակույթի նախարարությունում, իսկ 1955 թվականից՝ Երևանի փաստավավերագրական ֆիլմերի ստուդիայում որպես խմբագիր, այնուհետև՝ որպես ռեժիսոր[1]։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Ֆիլմ
1966 Ավետ Ավետիսյան
1966 Գարզու
1967 Առասպելական Գայը
1968 Ալեքսանդր Սպենդիարով
1968 Երևան
1969 Հովհաննես Թումանյան
1972 Պետրոս Դուրյան
1973 Գեղամ Սարյան
1974 Զրույց «Արարատի» հետ
1975 Ավիացիայի մարշալը
1977 Գրիբոյեդովի ներկայությամբ
1978 Ալեքսանդր Թամանյան
1979 Հայաստան՝ դարեր և րոպեներ
1981 Արփա-Սևան
1985 Հող և ջուր
1988 Գիրք
1990 Ալիս Կիրակոսյան
1991 Հայաստանի Հանրապետությունը
1992 Բռնության դեմքը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Սուրեն Առաքելյանի մասին arm-cinema կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 31-ին.