Սուրեն Անտոնյան (ազատամարտիկ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրեն Անտոնյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Անտոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սուրեն Վլադիմիրի Անտոնյան | |
---|---|
27 օգոստոսի, 1962 - 18 մարտի, 1994 | |
Ծննդավայր | Զագլիկ, Մարտակերտի շրջան |
Մահվան վայր | Օմարի լեռնանցք |
Զորատեսակ | հրետանային զորամաս |
Պաշտոն | հրանոթային դիվիզիոնի շտաբի պետ, ականանետային դիվիզիոնի հրամանատար |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Պարգևներ |
Սուրեն Վլադիմիրի Անտոնյան (27 օգոստոսի, 1962, Զագլիկ, Մարտակերտի շրջան - 18 մարտի, 1994, Օմարի լեռնանցք), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրեն Անտոնյանը ծնվել է 1962 թ. օգոստոսի 27-ին Մարտակերտի շրջանի Զագլիկ գյուղում։ Ավարտել է Հաթերքի միջնակարգ դպրոցը, Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիա-տեխնոլոգիական ֆակուլտետը։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատանքի է անցել Հայաստանի քիմիական ֆիզիկայի ինստիտուտի Ստեփանակերտի մասնաճյուղում։ Առաջին իսկ օրերից մասնակցել է ազգային-ազատագրական շարժմանը։ 1990 թ. ադրբեջանական օմոնականների կողմից գերի է վերցվել և մեկուկես ամիս պահվել բանտում։ Արցախյան պատերազմի տարիներին մարտնչել է Մարտակերտի պաշտպանական շրջանի կազմում, եղել է հրետանային դիվիզիոնի շտաբի պետը, ապա՝ ականանետային դիվիզիոնի հրամանատարը։ Մասնակցել է բազում մարտերի։ Զոհվել է 1994 թ. մարտի 18-ին Օմարի լեռնանցքում, ականանետային արկի պայթյունից։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։ Ամուսնացած էր, ունի երկու երեխա։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1][2][3],։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Սուրեն Անտոնյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում(չաշխատող հղում) (անհասկանալի պատճառներով՝ կայքը չի գործում)
- ↑ Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988-1994), Հանրագիտարան (մեկ հատորով), Ե., «Հայկական հանրագիտարան» հրատ., 2004, 864 էջ (էջ 66, սյուն 1)
- ↑ Գալյա Առստամյան, ԼՂՀ ազգային ազատագրական պայքար (1988-2009), «Արցախի զոհված ազատամարտիկների թանգարան», Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս», 2009, 952 էջ (էջ 67)